Այսօր պատահաբար մտա “Հայ Արիների Միության” կայքն ու առաջին բանը, որ աչքս ընկավ “Կործանված Ատլանտիդայի եկվորները” հոդվածն էր: Եթե հավես ունեք, ապա կարող եք ծանոթանալ հայրենական արտադրության բարձրորակ այդ մառազմի հետ այստեղ. hayary.org/index.php?option=com_content&task=view&id=916&Itemid=56 , իսկ ես մի քանի մեջբերում անեմ.
“Տիեզերքից արված նկարահանումները վկայում են, որ Հյուսիսային բեւեռում, հսկայական սառցադաշտերի հատակում պատկերված են լեռներ, անտառներ եւն:”
“Այդպիսի մի ջրա-ցամաքային փոփոխության ժամանակ էլ կործանվեց Ատլանտիդայի քաղաքակրթությունը՝ գոյացնելով Ատլանտյան օվկիանոսը:”
“Այդ քաղաքակրթության /Ատլանտիդայի մասին է խոսքը ” Կորեոլան/փրկվածները երկրի արեւմտյան կիսագնդից տեղափոխվել են արեւելյան կիսագունդ: Նրանք հաստատվել են Հայկական բարձրավանդակում (որի հետ կապը եղել է մինչկործանումը)…”
“«Սասնա Ծռեր» էպոսը բազմաշերտ, ծածկագիր գաղտնագիտությամբ գրված պատում է … /ինչքան հասկացա Ատլանտիդայի հայության մասին ” Կորեոլան/” :
“- Երբ դրսում եղբայրները խաղում էին ճժերուն հետ, թաղի ճժեր թափվան էնոնց վերան, ասին. «Դուք բիճ եք»: Բիճ նշանակում է հայր չունեցող: Հայրը նաեւ Հայրենիքն է, որ տղեկները չունեին: Նրանց Հայրենիքը կործանվել էր:”
“Առաջ շինեցին ուղեղի աղքատությամբ տառապող արաբական տունը (Եգիպտոսը), այդ խեղ(ճ) մարդատեսակի, խեղ մարդերի, որոնք «Արեւի առջեւ չէին դիմանա»: Այստեղ խոսքը վերաբերվում է ոչ միայն Արեւագիտությանը, որին նրանք չէին տիրապետում (արեւի էներգիայի օգտագործում, Արեւապաշտություն եւն), այլեւ՝ իրապես չէին դիմանում արեւի ճառագայթների ազդեցությանը՝ քանզի հրածին չէին (որից էլ առաջացել է նրանց Լուսնապաշտությունը)…”
“Կրակը Տիեզերքի Արեւի երկրային արտացոլանք-խորհուրդն է (Արեւագիտության կիրառումը Երկրում), եւ Պրոմեթեւսը այդ խորհուրդը պահեց 35.000 տարի: Այս գողունը հույն ազգին այնքան զարգացրեց, որ նրանք իրենց հռչակեցին աստվածներ ու կիսաստվածներ…”