Հայ ժողովրդի քաղաքակրթական հավակնությունների մասին ես շատ եմ ասել ու գրել։
Էդ հավակնություններն օբյեկտիվորեն կան (դա ոչ լավա, ոչ վատ, դա ուղղակի տենցա) ու դրանց չբավարարված լինելը տխուր հետևանքներիա բերում. էլ ԵԵՉ-իզմ (որն, իհարկե, նշվածից բացի այլ պատճառներ էլ ունի), էլ գոյություն չունեցած անցյալ հորինել (հիքսոս-միքսոսներ ու էդ կարգի այլ արիական արշավանքներ) ու նմանատիպ այլ ԴԵՍՏՐՈՒԿՏԻՎ բաներ։
Հիմա, Մերձավոր Արևելքում արդեն տևական ժամանակ եզդիների, ինչպես նաև քրիստոնյաների էթնիկ զտումներ են։ Եզդիների դեպքում էսօր նաև ցեղասպանությունա։
Ու Հայաստանն ավելի քան որևէ այլ պետություն ունի էդ ժողովուրդներին իր հովանավորության տակ վերցնելու իրավունք ու որոշակի, թերևս, մետաֆիզիկ իմաստով նաև պարտականություն։ Ու հենց դա էլ կլինի մեր էսօրվա քաղաքակրթական առաքելությունը։ Որովհետև հայը սիրումա թույլին պաշտպանել. ինքը դրանից հաճույքա ստանում ու իրան էս մոլորակի վրա պետքական զգում։
Ավելի պրագմատիկ խնդիրների մասին էլ չխոսեմ նույնիսկ. միջազգային քաղաքականությունում Հայաստանի վարկի բարձրացում, Մերձավոր Արևելքի քրիստոնյաների դեպքում բազմաթիվ քրիստոնեական կազմակերպությունների աջակցություն (այո, այո, աղանդները ևս կարելի է ու պետք է ուղղորդել Հայաստանի շահերի սպասարկման գործին – դա ես ձեզ ասում եմ որպես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ), ժողովրդագրական խնդիրների լուծման հնարավորություն ևն, ևն։