Շատերը լրջով ու անկեղծ հավատում են ռուսական էն հիմարություններին, թե Եվրոպայում ինցեստ են օրինականացնում ու չուծ լի նի դպրոցից սովորացնում են։ Հիմա տեսնենք, թե եվրոպական մի շարք երկրներում օրենսդրությունն ինչա ասում իրականում։ Սկսենք «ամենափչացածներից». Նորվեգիա, Շվեդիա ու Ավստրիա (որտև Կոնչիտա).

Նորվեգիայի քրեական օրենսգիրք

Հոդված 197
Վայրընթաց ազգականների հետ սեռական հարաբերություններ ունեցող անձը պատժվում է ազատազրկմամբ մինչև 5 տարի ժամկետով։ Վայրընթաց ազգական են համարվում բիոլոգիական ուղիղ ժառանգները։

Հոդված 198
Եղբոր կամ քրոջ հետ սեռական հարաբերություն ունեցող անձը պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամկետով։ Պատիժը չի կիրառվում 18-ը չլրացած անձանց նկատմամբ։

Հոդված 199

Որդեգրված երեխաների, խորթ երեխաների կամ խնամակալության, հսկողության տակ գտնվող և 18-ը չլրացած ցանկացած անձի հետ սեռական հարաբերությունները պատժվում են ազատազրկմամբ մինչև 5 տարի ժամկետով։
[+ էլի ինչ-որ բան, որ 5 տարովա պատժվում, բայց գուգլաթարգմանիչի թարգմանածից բան չհասկացվեց]։

Հղում։

Շվեդիայի քրեական օրենսգիրք

Գլուխ 6, $7
Բացի այս գլխում նախկինում դիտարկված դեպքերից (այդ դեպքերը բռնության կիրառմանն են վերաբերվում և ավելի խիստ են պատժվում), անձը, ով սեփական երեխաների կամ նրանց ժառանգների հետ սեռական հարաբերություններ է ունեցել. կարող է պատժվել ազատազրկմամբ մինչև 2 տարի ժամկետով։

Բացի այս գլխում նախկինում դիտարկված դեպքերից (այդ դեպքերը բռնության կիրառմանն են վերաբերվում և ավելի խիստ են պատժվում), անձը, ով իր հարազատ եղբայրների և քույրերի հետ սեռական հարաբերություններ է ունեցել, պատժվում է ազատազրկմամբ ոչ ավել քան 1 տարի ժամկետով։

Այս բաժնում նախատեսված պատիժներից ոչ մեկը չի կիրառվում այն անձանց նկատմամբ, ովքեր գործել են պարտադրմամբ։

Հղում։

Ավստրիայի քրեական օրենսգիրք

Հոդված 211 ինցեստ

(1) Ցանկացած անձ, ով սեռական հարաբերություն է ունեցել իր հետ ուղիղ [վերընթաց] կապ ունեցող մարդու հետ, պատժվում է ազատազրկմամբ մինչև 1 տարի ժամկետով։

(2) Ցանկացած անձ, ով սեռական հարաբերություն է ունեցել իր հետ ուղիղ վայրընթաց կապ ունեցող մարդու հետ, պատժվում է ազատազրկմամբ մինչև 3 տարի ժամկետով։

(3) Ցանկացած անձ, ով սեռական հարաբերություն է ունեցել իր եղբոր կամ քրոջ հետ, պատժվում է ազատազրկմամբ մինչև 6 ամիս ժամկետով։

(4) Ցանկացած անձ, ում 19 տարին հանցագործության կատարման ժամանակ լրացած չի եղել, չի կարող պատժվել արյունապղծության համար, եթե նա … [ստեղ գուգլաթարգմանիչը լավ չէր թարգմանում, բայց ոնց հասկացա խոսքն էն մասինա, եթե անձը զոհնա եղել, ոչ թե նախաձեռնողը]։

Հղում։

Հմի պակաս փչացած եվրոպացիներից ասենք Դանիան։
Դանիայի քրեական օրենսգիքր (սրանք էլ պակաս փչացածը չեն)

Հոդված 210
1. Նա, ով սեռական հարաբերության մեջ է եղել վայրընթաց ազգականների հետ, պատժվում է ազատազրկմամբ մինչև 6 տարի ժամկետով։ Պայման ” պնդումը հավասարեցված է բիոլոգիական ազգակցությանը։

2. Անձը, ով սեռական հարաբերության մեջ է եղել եղբոր կամ քրոջ հետ, պատժվում է ազատազրկմամբ մինչև 2 տարի ժամկետով։ Պատիժը կարող է չեղյալ հայտարարվել նրանց համար, ում 18 տարին չի լրացել։

3. Այս հոդվածի 1 և 2 կետերը համապատասխանաբար կիրառվում են նաև սեքսուալ բնութի այլ գործողությունների դեպքում։

Դալեե.

Գերմանիայում վայրընթաց ազգականների հետ սեքսը պատժվումա մինչև 3 տարի, իսկ վերընթաց ազգականների հետ՝ 2 տարի ազատազրկմամբ։ 2 տարի ազատազրկումա սպասվում նաև քույր-եղբայրներին։ 18 տարին չլրացած անձիք պատժից ազատվում են։ Հղում։

Իտալիայում ինցեստի համար նախատեսված է 1-ից 5 տարի կամ 2-ից 8 տարի ազատազրկում։ Հղում։

Շվեյցարիայում ինցեստի համար (նախնի-ժառանգ, քույր-եղբայր) պատժվում են մինչև երեք տարի ազատազրկմամբ կամ տուգանքով։ Անչափահասները չեն պատժվում, եթե նրանք զոհն են։ Հղում։ Նույնը Ֆինլանդիայում, բայց ազատազրկումը մինչև 2 տարի։ Հղում։

Ու սա դեռ լրիվ ցուցակը չի. ես էդքան առողջություն չունեմ լրիվ ցուցակով անցնեմ ու հատ-հատ թարգմանությունը դնեմ։ Ամեն դեպքում փչացած Եվրոպայի լիքը երկրներում ինցեստը ոչ միայն օրինական չի, այլև քրեորեն հետապնդելիա։ Ու էդ ֆոնին և Հայաստանի, և Ռուսաստանի օրենքներն ավելի փափուկ են. ուղղակի ամուսնություն չեն գրանցի, բայց ինցեստն ինքը քրեորեն պատժվող արարք չի։

Հ.Գ.
Բոլոր թարգմանություններն արված են գուգլաթարգմանիչի օգնությամբ և նոտարով հաստատված չեն։

Հ.Հ.Գ.
Մի հատ էլ տարածված բայկայա փչացած Եվրոպայում պեդոֆիլիայի թեման։ Էս հղումների մեծ մասում մի քիչ որ քչփորեք, կգտնեք նաև թե ինչ կարծիքի ունեն համապատասխան երկրների քրեական օրենսգրքերն անչափահասների հետ սեքսի մասին։