Այսօրվա աչքալուսանքի կապակցությամբ ես էլ զանգահարեցի ԱԳՆ:  Ստորև խոսակցությունն է.

” Բարև Ձեզ, իմ անունը Վահագն Մխոյան է, ես ցանկանում եմ ճշտել, թե որտեղից կարող եմ տեղեկանալ Թուրքիայի հետ ստորագրված փաստաթղթի բովանդակության մասին:

” Մեր կայքում statement կա:

” Կայքում փաստաթղթի բովանդակությունը կա՞:

” Ոչ, բովանդակությունն առայժմ չի հրապարակվում :

” Իսկ ինչու՞ չի հրապարակվում և ե՞րբ է հրապարակվելու:

” Մի րոպե սպասեք, ես Ձեզ մամուլի խոսնակի հետ միացնեմ:

” Լավ:

” Ալո, ներեցեք, մամուլի խոսնակը հիմա զբաղված է, մի քիչ հետո զանգահարեք:

___________________________________________________________________________________

UPD:

Նորից զանգահարեցի ԱԳՆ, այս անգամ հաջողվեց Բալայանի հետ խոսել, քանի որ իր ներքին համարն էլ էի հավաքել /214/ :  Խոսակցությունը բառացի չեմ մեջ բերում, բայց ընդհանուր միտքը հետևյալն էր.

” Բարև Ձեզ, սա պարոն Բալայա՞նն է:

” Այո:

” Իմ անունը Վահագն Մխոյան է, ասացեք, ո՞րտեղից կարող եմ ծանոթանալ ստորագրվածԹուրքիայի հետ ստորագրված փասթաթղթի բովանդակությանը:

” Ոչ մի տեղից:

” Ինչու՞:

” Որովհետև բանակցություններ են ընթանում և դա կոնֆիդենցիալ ինֆորմացիա է:

” Իսկ ե՞րբ կհրապարակվի:

” Երբ ժամանակը գա մենք հանրությանը տեղյակ կպահենք մանրամասներին:

” Շատ լավ, իսկ Արցախի հարցով ի՞նչ զիջումներ են ենթադրվում այդ փաստաթղթում:

” Արցախի մասին այդ փաստաթղթում ոչինչ չկա:

” Բայց այդ դեպքում ինչպես հասկանալ թուրքերի այն հայտարարությունները, որ մինչև Արցախի…

” (ընդհատելով) ու՞մ հայտարարությունները:

” Թուրքական պաշտոնյաների:

” Իրենց վերջին պաշտոնական հայտարարությունը մեր համատեղ հայտարարությունն է, որին եթե ծանոթ եք, ապա գիտեք, որ Արցախի մասին ոչինչ չկա:

” Բայց բառացիորեն մի քանի օր առաջ Թուրքիայի …

” (ընդհատելով ) վերջին հայտարարությունը եղել է բառացիորեն 12 ժամ առաջ: Դուք կարող եք նաև ծանոթանալ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հայտարարությանը, որտեղ նրանք ողջունում են մեր առանց նախապայմանների (C) հարաբերություններ հաստատելու այս քայլը (բա, ոնց էսա սկսեմ ուրախությունից վեր-վեր թռնել -Կորեոլան) :

” Այսինքն ոչ Արցախի հարցը, որ Ցեղասպանության խնդիրը փաստաթղթում քննարկված չե՞ն:

” Այո, խոսքը առանց նախապայմանների (C) հարաբերությունների մասին է:

(Սրանից հետո պարզ դարձավ, որ այս մարդուց բացի առանց նախապայմանների (C)  արտահայտության, ուրիշ էլ ոչինչ չեմ լսի):