Շենքը, որտեղ բնակարան եմ վարձում, որքան էլ տարօրինակ է, բայց ունի բակ, ընդ որում բավականին ընդարձակ, ինչն էլ ավելի տարօրինակ է։ Ամառները նույնիսկ երեխաներ են բակում լինում, խաղում են, բան, ինչը ինձ ու կնոջս ահագին ուրախացրել էր, որովհետև նախորդ վարձով բնակարանի բակում երեխաներ ստադիոնի լուսարձակով էլ չէի գտնի։ Չէ, այնպես չի, որ նախորդում երեխաներ չկային, կային ու քիչ չէին, բայց բակ չէին իջնում խաղալու։ Այդ նախորդ բնակարանի բակում միայն մի անգամ երկու երեխա տեսանք բակում. ուրեմն գազոնները ու ծառերը ջրելու համար խողովակները բացել էին, և ջուրը առվակով տենց հոսում էր, ու այդ երկուսն էլ (աղջիկ ու տղա) այսպես ջիգյարով ու ամենայն մանրամասնությամբ ցեխոտվում էին` օգտագործելով ջուրը և հողը ” ինչ-որ բաներ էին սարքում։ Շատ էինք ուրախացել, առաջին անգամ էի Երևանում տեսնում երեխաներ, ովքեր այդպիսի կարևոր գործով էին զբաղված։ Թեպետ, մեր մեջ ասած, Վանաձորում էլ էնքան շատ չես հանդիպի այդպիսի տեսարաններ, բա մեր վախտերը սե՞նց էր։

Հա, բայց այ ձմեռը էս նոր շենքը մեզ հիասթափացրեց։ Նախ երեխաները բակից վերացան։ Չգիտեմ, կարողա չվել են տաք երկրներ, ո՞վ գիտի, երեխաները չվու՞մ են, թե՞ նստակյաց են։ Երբ որ ես երեխա էի, մենք նստակյաց էինք ու այսպիսի առատ ձյան օրով մեզ տուն տանելը գործնականում անհնար էր։ Տուն տանելու համար նախ մի հատ պետք էր մի քանի թաղերի երեխաների մեջ գտնել մեզ գտնեին։ Բայց լավ, կարողա «վայ չէ, ցուրտա բալես, կմրսես»-նա աշխատել։

Ավելի շատ տխրեցրեց մի ուրիշ բան. ուրեմն ասեցի, որ բավականին ընդարձակ բակ է։ Ձյուն+մեքենաների ու մարդկանց անցուդարձ=սառույց. տեղ-տեղ տենց մինչը մի 15-20սմ հաստության։ Ես մանկուց, էն ժամանակները, որ սենց ձմեռ լինում էր ամեն տարի, սովոր էի, որ երբ ձյունը գալիսա, շենքի ձյաձյաները բահերով ու լոմերով զինված սառույցից ազատում էին շենքի դիմացը կամ էլ գոնե անցանելի արահետ էին բացում, որով կարելի էր առանց ընկնելու վտանգի տեղաշարժվել։ Չէ, նենց չի որ բոլորն էին դրան մասնակցում, բայց միշտ լինում էին մի 5-6 հոգի։ Ճիշտն ասած հետո եկան անձյուն ձմեռներ, երբ ձյունը մի օրից ավել չէր էլ մնում ու չգիտեմ հիմա այնտեղ այդ ադաթը պահպանվե՞լ է, թե՞ ոչ։

Հիմա ինչ գլուխներդ ցավացնեմ։ Ասեցի. սառույցը տեղ-տեղ հասնում է (լավ, հասնում էր դեռ մի 2 օր առաջ, հիմա ահագին հալվել է) մի 15-20սմ հաստության։ Ու ոչ ոք չի թնդում սառույց մաքրելու մասին, թեև ժամանակի ցանկացած պահի բակում կարելի է տեսնել տղամարդկանց ինչ-որ խումբ, որ դե հարևաններն են, զրից են անում։ Մի պահ մտքովս անցավ գնամ բահ առնեմ, գամ մաքրեմ, վերջիվերջո սառույցը մեզ սայթաքեցնելուց չի մտածելու, թե. «սրանք ստեղ վարձով են ապրում, թող ապահով անցնեն», բայց հետո ներսիս ալարկոտ էգոիստը չթողեց. «ի՞, արա այ հարիֆ դու խո՞մ սրանց համբալը չես, դու ու ձերոնք զգույշ անցեք, սրանց հերն էլ անիծած ու վաաբշե, դու ստե էսօր կաս, 2 ամսից գնալու ես, թող իրանք մտածեն»։

Գիտե՞ք մի կողմից էդ էգոիստս սխալա, ես ու ընտանիքիս անդամներն էլ կարանք ընկնենք ու հետո գլխիս վայ եմ տալու, թե ինչի լսեցի իրան, մյուս կողմից էլ ասենք խի՞ էլի, ես հանգիստ կարայի չլինեի էդ շենքում, իսկ իրանք էլի լինելու էին ու ապրելու էին։ Ես էդ շենքում օտար եմ, էդ իմը չի, էդ իրանցնա։ Ու էդ բակի սառույցի լինել-չլինելը չպիտի կախված լինի ինձնից, ով էդ շենքում լրիվ պատահականա ու կարճ ժամանակով։ Ասենք իմ տեղը էդ բնակարանը կարար կակոյ-նիբուձ պարսիկ վարձաց լիներ, չէ՞։

Հա, ի դեպ, գիտե՞ք, էդ սեփականության զգացումի բացակայությունը, էդ շատ ոռի բանա։ Իմ բնակարանը լիներ, հաստատ գիտեմ, որ կանեի, եթե մտքովս չանցներ էլ, 1-2 օրից տնեցիք կասեին, թե գնա մաքրի։ Իսկ սենց, как-то пофиг էլի։

Բայց վերջնականապես իմ ֆազերը քցեցին մի քանի օր առաջ, տնից չեմ հիշում ուր էի գնում, երևի կամ գործի, կամ խանութ, բակում մի քանի տղամարդ էին կանգնած, մեկ էլ ականջիս հասավ. «արա խի՞ չեն բերում էս սառույցի վրա գոնե ավազ ցանում»։

Հ.Գ.
Ի դեպ, դրանից 25 օր անց քաղաքապետարանը, թե թաղապետարանը սառույցի վրա ավազ բերեց ցանեց, գնաց, բայց դա հեչ կապ չունի էլի։ Կարային ասենք մի 20 օր հետո բերեին, ցանցեին կամ ընդհանրապես չբերեին։