Հիմարությունը շատ հետաքրքիր երևույթա։ Ասենք ռաստվում ես որևէ չնաշխարհիկ հիմարության ու հենց սկսում ես մտածել, որ դրանից էն կողմ էլ չի կարա ոչ մի բան լինի ու մեկ էլ քեզ անակնկալ են մատուցում, մի էլ ավելի մեծ հիմարության ես ռաստվում։

«Պուտին» ակումբի հետ կապված պատմության մեջ, եթե «Առավոտն» ու «Ա1+»-ը գոնե ինչ-որ արդարացում ունեն. «հա դե ուշադիր չէինք», «դե մենք էլ ենք մարդ, պատահումա» և այլն, ապա «Ազգի» այսօրվա բոցն արդեն «ни в какие ворота», էլի։ Ընդ որում ես շատ կուզեի հավատալ, թե «Ազգում» էլ են կատակում, բայց …. քանի որ սովորական ընթերցողների մեծ մասը դժվար թե տեղյակ լինեն թեմայից, հետևաբար կատակն էլ ուղղակի անիմաստ է ու անհասկանալի։

Մի խոսքով, «Ազգի» բոցաշունչ հոդվածը cut-ի տակ։ Հա, ով թեմայից տեղյակ չի, կարող է ուշադրություն չդարձնել։

Ո՞Վ Է «ՄԵԾ ՓԻՂԸ» ԵՎ ՈՎ` «ՄՈՒԹ ՈՒԺԵՐԸ»

Մեկ օր առաջ լրատվամիջոցները ստացել էին մի բարձրագոչ հայտարարություն, թե Հայաստանի երիտասարդական շարժումների, նախաձեռնությունների եւ անհատ քաղաքացիների առաջարկությամբ Հայաստանի «Վլադիմիր Պուտին» համազգային երիտասարդական շարժման վարչությունը որոշում է կայացրել հունվարի 31-ին Հայաստանում «Պուտին» ակումբ բացելու մասին: Երեկ այդ ակումբը բացվեց նախապես նշված Մոսկովյան անցուղի-5, Քլաբորատորիա հասցեում: Ակումբը պետք է նաեւ էլեկտրոնային երկլեզու կայք ունենա եւ Պուտինի մասին բուկլետ ու ամսագիր տպի: Նախաձեռնության հայտարարությունը ստորագրող անունների ընթերցումը միայն ամեն ինչ արժե` «Ռուսաց արծիվներ», «Մութ ուժեր», «Մեկ փիղ», «Կոտայքի հաշվապահների միություն», բայցեւ`«Հայոց բլոգոսֆերա» դաշինք, «Հայկական մեդիա խումբ», Ռադիո Վան, emedia.am… Տեսնես պարոն Պուտինը գիտե՞, որ իրեն այստեղ աջակցում են մութ ուժերն ու մեծ փիղը (գազանանոցի՞): Նշենք սակայն, որ այս պուտինականների հայտարարությունը ստորագրողներից մեկից երեկ հերքում ենք ստացել, թե ինքը մասնակից է այս նախաձեռնությանը, ինչը կասկածներ է ծնում նաեւ այլ ստորագրողների հանդեպ. «Հայկական մեդիա խումբ» ՀԿ-ն երեկ «Ազգին» էր ուղարկել իր հայտարարությունը, որտեղ հերքում էր իր աջակցությունը «Պուտին» ակումբի հիմնադրմանը. «Կազմակերպության անվան շահարկումը «Պուտին» ակումբի շրջանակներում համարում ենք վարկաբեկում եւ չենք բացառում հարցի հետագա բարձրաձայնումը դատական ատյաններում», գրել է «Հայկական մեդիա խումբ» ՀԿ-ի փոխնախագահ Լեւոն Ջանփոլադյանը: Երեկ պարզվեց նաեւ, որ փետրվարի 2-ին Ռուսական գրքի տանը «Պուտին» ակումբ հիմնադրելու գաղափար ունեցող մցակից պուտինականները եւս բարկացայտ մի հայտարարություն էին տարածել Քլաբորատորիայի պուտինականների հասցեին, նշելով, թե նախանձն ու անարդար մրցակցությունը անհասկանալի մարդկանց եւ կազմակերպությունների մի խմբակի մղել են ԱՊՀ երկրների երիտասարդական խորհրդից փոխառել ակումբի ստեղծման գաղափարը: Վա՞յ, կրա՞կն ենք ընկել ձեր ձեռքը, այ պուտինապաշտներ, իրար հետ մրցում եք, թե Հայաստան աշխարհում ո՞վ է ձեզանից ավելի պուտինասեր:

Հ.Գ.
Նենց կուզեի իմանամ, թե ինչո՞վ էին զբաղված «Ազգում», երբ Աստված մարդկանց քթի ծակ ու հումորի զգացում էր բաժանում։

Հ.Հ.Գ.
«Մեկ Փիղն» էլ ձեռի հետ դառավ «Մեծ Փիղ» 🙂