Մարդահամարողը եկել է, 23-25 տարեկան մի աղջիկ: Ես էլ տանը չեմ եղել, մորս են հարցերը տվել ու մասնավորապես աղջկաս վերաբերյալ հարցերը.
Հարց 1. -Երեխայի ծննդյան օր, ամիս, տարի:
Դե ասել են 4 ամսեկան աղջկաս տվյալները:
Հարց 2. -Իսկ վերջին 12 ամսում տանը ծնունդ եղե՞լ է:
Ես լինեի, կասեի, որ չէ, մեր մոտ արագիլովա, բայց դե մամաս համեստ, խելոք մարդ է, բարեխղճորեն պատասխանել է, որ այո:
Հարց 3. -Երեխան ինչ-որ մի տեղ սովորու՞մ է:
Հա, բա ոնց, տանը պուպուզ նստելա սովորում, բայց դե մամաս էլի բարեխղճորեն ասել է, որ ոչ:
Հիմա մտածում եմ, յարաբ, որ Աստված տրամաբանություն էր բաժանում, տեսնես էտ մարդահամարողը ու՞ր էր:
Ազդագիր. Հեղափոխական զուգահեռներ | Բա դո՞ւ