Աղբյուրը

“Չենք լռելու”-ի այսօրվա հայտարարության կապակցությամբ

“Չենք լռելու”-ն այսօր հերթական ֆոկուսն է արել` ինքն իր համար սենսացիա “մոգոնելով” ու էդ մոգոնածը ներկայացնելով որպես դարի հայտնագործություն: Պարզվում է` “չլռողները” նաև չեն լսում ու չէին լսել պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի գոյության մասին ու մի հատ մեեեեծ քլնգող հայտարարություն են տարածել: Ի գիտություն ‘չլռողների” ասեմ, որ ի տարբերություն ընդամենը անիմաստ աղմուկ անող խմբերի ու խմբակների, Հասարակական խորհուրդը բավական պատկառելի ծավալով աշխատանք է կատարել և շարունակում է կատարել: Եթե ցանկություն ունեք առավել հանգամանալից ծանոթանալ` սիրով կծանոթացնենք, բայց պայմանով, որ հետո ներողություն եք խնդրելու ձեր անիմաստ օդ կրակելու համար: Եթե դուք, “չլռողներդ”, խորհրդի մասին չեք լսել, դա դեռ չի նշանակում, որ խորհուրդը, ինչպես դուք եք արտահայտվում, “անկենդան” է: Առնվազն ամոթ է պետք ունենալ` այդ կարգի բաներ պնդելու համար` առանց արված աշխատանքին ծանոթանալու: Գրում եք, թե ոչ մի տեղեկատվություն չկա ոչ հեռուստատեսությամբ, ոչ մամուլով և այլն: Եթե տեսողության ու լսողության հետ խնդիրներ ունեք` համապատասխան մասնագետների դիմեք ու մարդկանց արածը, ձեր անտեղյակության պատճառով, իր արժեզրկեք: Տասնյակ ռեպորտաժներ են եղել հեռուստատեսությամբ, տասնյակ հրապարակումներ ամենատարբեր թերթերում, կայքերում և այլն: Ու ամենակարևորը. երբ խոսում եք խորհրդի ֆինասնավորման մասին, կասե?ք թե խորհրդի անդամներից յուրաքանչյուրն ամսեկան ինչքան աշխատավարձ է ստանում: Սրիկայություններ մի արեք. խորհրդի բոլոր անդամները բացառապես հասարակական հիմունքներով են աշխատում, ի տարբերություն անհայտ ծագում, բովանդակություն ու հովանավորներ ունեցող տարատեսակ խմբակների, որոնք անհասկանալի ծագում ունեցող ֆինանսական միջոցների հաշվին զբաղված են բացառապես ապատեղեկատվություն տարածելով: Կրկնում եմ` եթե ունեք ցանկություն ծանոթանալու խորհրդի կատարած աշխատանքներին, այցելեք խորհուրդ: Բայց հետո պարտադիր ներողություն պետք է խնդրեք ամբողջ խորհրդից` այդ կառույցի անունն անհարկի շահարկելու համար:Հակառակ պարագայում, ևս մեկ անգհամ կհաստատվեն պնդումները, թե ձեր խումբն նըդամենը օդ կրակողների սադրիչների և ապատեղեկատվություն տարածողների խումբ է: