Երեկվա նորությունը Կաթողիկոսի հայտարարության մասին, բնականաբար, մեծ աղմուկ հանեց։ Այսօր և Մայր Աթոռը և Սամվել Կարապետյանը հերքեցին, թե նման բան է եղել։ Բայց դե ու՞մ է դա ընդհանրապես հետաքրքրում։ Вброс говна в вентилятор состоялся, դե հիմա տղա ես, մաքրի։

Հիմա ինձ մի բան է հետաքրքրում, աղմկողների, Կաթողիկոսի հրաժարական պահանջողների ու վենտիլյատրում նոր պորցիաներ ավելացնողների մեջ քանի՞սը կգտնվեն, որ ներողություն կխնդրեն։ Չէ, ասենք չեմ ասում, թե պարտավոր են խնդրել, չեմ ասում, թե սա պիտի իրենց կարծիքը փոխի Կաթողիկոսի անձի մասին ” ոչ մի նման բան։ Ուղղակի հետաքրքիր է։

Ու մի բան էլ եմ արդեն երկար ժամանակ նկատում։ Մենք ինչ-որ վատ ենք սովորել, որ ազգային ու պետական բոլոր հարցերով պիտի գնանք Եկեղեցուն դիմենք։ Միայն վերջին մի քանի ամսում աչքովս են ընկել. «ինչու՞ Եկեղեցին չի զբաղվում լեզվի պահպանման հարցերով», «ինչու՞ Եկեղեցին չի մտահոգվում կրթության վիճակով», «ինչու՞ Եկեղեցին չի զբաղվում մշակույթի պահպանմամբ» և այդ կարգի այլ բաներ։ Հիմա կարելի է լինել հավատացյալ, կամ չլինել, կարելի է սիրել Կաթողիկոսին կամ ատել, բայց այդ ամեն ինչը կարևոր չեն։ Կարևոր է մի հատ այլ հարց. արդյո՞ք Եկեղեցին է այն կառույցը, որ պիտի զբաղվի նման խնդիրներով, և որ պակաս կարևոր չի, արդյո՞ք Եկեղեցին ունի համապատասխան լծակներ նման խնդիրները լուծելու համար։ Եթե Եկեղեցին է, ապա էլ ինչների՞ս է պետք պետությունը։ Ինչների՞ս են պետք բոլոր այդ կրթության նախարարությունները։ Լավ է չենք ասում. «ինչու՞ Եկեղեցին չի զբաղվում Արցախի հիմնահարցով»։ Ժողովուրդ ” մենք այսօր ունենք ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, որը ստեղծել ենք մեր ազգային շահերն ապահովելու ու մեր հիմախնդիրները լուծելու համար և պահանջներ պիտի դնենք պետության առջև։

Հ.Գ.
Վերջին անգամ Սանահինում եղել եմ 2001 թվականին ու … այսպես ասեմ, արդեն այն ժամանակ վանական համալիրը կանաչապատվում էր։