Գևորգը քաղաքապետի մասին հիշացրեց։ Ուրեմն ասեմ, երեկվանից ինքը պաշտոնապես իմ աչքի փուշնա, քանի որ ինչքան հասկացա, Գյումրի և որ ավելի կարևոր է Վանաձոր մեկնող երթուղայինները «Ռոսիա» կ/թ շրջակայքից տեղափոխումա «ես շատ գիտեմ, թե ուր»։ Ես էգոիստ ու քաղաքի կենտրոնի բեռնաթափման մասին բոլորովին չմտածող մի անձնավորություն եմ, ու գիտեմ, որ եթե երթուղայինները «Ռոսիա»-ում են կանգնում, ապա ես, եթե ձեռքիս մեծ չափերի կամ ուղղակի ծանր իրեր կան, իսկ այդպես լինում է գրեթե միշտ, կնստեմ մետրո, և 20 րոպե հետո տանը կլինեմ։ «Ես շատ գիտեմ, թե որտեղից», ուր կանգնելու են երթուղայինները (եթե այնտեղ մետրո չկա), ես տուն հասնելու երկու տարբերակ ունեմ. խցկված երթուղային տաքսիներ և ուղղակի տաքսիներ։ Առաջինը խիստ անհարմար է, իսկ հաճախ էլ գործնականում անհնար, երկրորդն էլ նշանակում է 100 դրամի փոխարեն առնվազն մի 1000 դրամ ծախս։
Մի խոսքով, ես իմ պաշտոնական «ֆի»-ն եմ արտահայտում քաղաքապետին։