Բարեկամներ, պատրաստ է WordPress 3.2-ի հայերեն թարգմանությունը։ Նախորդ թարգմանվածը 3.1.2 տարբերակն էր։ Դրան հաջորդել էին 3.1.3 և 3.1.4 տարբերակները, բայց դրանցում փոփոխությունները աննշան էին ու անէական, և թարմացման կարիք չկար։
WordPress 3.2-ի հայերեն փաթեթը կարող եք վերցնել այստեղից։ Իսկ թարգմանության 2 ֆայլերն առանձին կարող եք վերցնել այստեղից և այստեղից (առաջինը միջուկի թարգմանությունն է, իսկ երկրորդը` ժամային գոտիների)։ Թե ինչպես տեղադրել հայերեն WordPress-ը, կարդացեք այս թեմայով առաջին գրառման մեջ այստեղ։ Ինչպես և նախորդ դեպքում, այս տարբերակի համար էլ փաթեթը ներառում է նաև Twenty Ten թեմայի թարգմանությունը (որն, ի դեպ, չի էլ փոխվել)։
Բացի 3.2-ին համապատասխանեցվելուց, արվել են նաև որոշակի ուղղումներ, վերացվել են նկատված վրիպակները, որոշ դեպքերում փոխվել են թարգմանությունները։ Բոլոր դիտողությունները և առաջարկները կարող եք ուղարկել armenianwordpress@gmail էլ. փոստի հասցեով կամ էլ իմ հետ կապի որևէ այլ միջոցով, այդ թվում` այս գրառման մեկնաբանություններում։
Նախորդ թարգմանությունը` WordPress 3.1.2-ի փաթեթը, հասանելի է այստեղ, իսկ թարգմանության ֆայլերն առանձին այստեղ և այստեղ։ Սրանք հիմնականում համատեղելի են նաև 3.1.3 և 3.1.4 տարբերակների հետ։
Զգուշացնեմ նաև, որ ինձնից անկախ պատճառներով մի քանի տեղերում թարգմանությունները չեն աշխատում կամ թերի են աշխատում։ Խնդիրը թարգմանության մեջ չի, այլ WordPress-ի ծրագրի, այնպես որ պիտի սպասենք, մինչև ստեղծողները համապատասխան ուղղումներ կատարեն ծրագրի կոդում կամ էլ, առավել անհանբերները, կարող են փորձել ինքնուրույն փոփոխել կոդը։
Վերջում ցանկանում եմ նաև մի քանի բառերի/արտահայտությունների թարգմանությունների վերաբերյալ կարծիքներ լսել.
Ո՞ր տարբերակն է ավելի լավ.
օգտագործող թե՞ օգտատեր
թեմա թե՞ հիմնապատկեր
մեկնաբանություն թե՞ արձագանք
Նաև, խնդրում եմ հուշել, թե ի՞նչ են նշանակում կամ ինչպե՞ս կարելի է թարգմանել հետևյալ արտահայտությունները.
Extended Core Team
Recent Rockstars
Core Contributors to WordPress
User Experience Lead
Core Committer
Guest Committer
Internationalization
Այս պահին այս արտահայտությունները կամ թարգմանված են մոտավոր, կամ ընդհանրապես թարգմանված չեն։ Նախապես շնորհակալություն։
#1, հեղինակ` Xelgen, 12/07/2011 - 21:18
Չակերտ
Վորդփրեսսի կայքում տեղայնացման ինչ–որ կենտրոնացված համակարգ կար։
Այստեղ եղած լոկալիզացիան, այնտե՞ղ է արվում։ Եթե ոչ, ի՞նչ տարբերություններ կան։
#2, հեղինակ` Koreolan, 13/07/2011 - 13:30
Չակերտ
Այո, կա այդպիսի համակարգ, բայց որքան հասկացա հայերենի դեպքում մեռած վիճակում է։ Հայերեն բաժնում միայն երեք գրառում կա, որոնցից մեկում իմ թարգմանածի մասին մեկնաբանություններում գրել եմ, բայց որևէ արձագանք չկա։ Միգուցե ունեն ինչ-որ առանձին թարգմանություն, բայց ես տեղյակ չեմ ու, համապատասխանաբար, համեմատելու հնարավորություն չեմ ունեցել։