ԹԱՐՄԱՑՈՒՄ
Բարեկամներ, եթե ցանկանում եք ունենալ հայերենով WordPress, ապա.
1. Եթե ցանկանում եք զրոյից տեղադրել WordPress-ը, ապա բեռնեք այս փաթեթը, իսկ այնուհետև տեղադրեք WordPress-ը սովորականի նման։ Տեղադրման ցուցումները կարող եք գտնել օրինակ այստեղ կամ որոնելով ցանցում։
2. Եթե արդեն ունեք WordPress, ապա
ա. ներբեռնեք այս և այս ֆայլերը։
բ. Ձեր WordPress-ի wp-content դիրեկտորիայում ստեղծեք languages անունով պանակ (եթե չկա) և գցեք .mo ֆայլերն այնտեղ։
գ. Բացեք Ձեր WordPress-ի wp-config.php ֆայլը և այդ ֆայլում define('WPLANG', '');
տողը փոխարինեք define ('WPLANG', 'hy_HY');
տողով։ Ի նկատի ունեցեք, որ եթե Ձեր ընթացիկ WordPress-ն արդեն թարգմանված է որևէ այլ լեզվի, ապա Ձեր wp-config.php ֆայլում նշված կլինի այդ լեզուն, օրինակ` ռուսերենի դեպքում դա կարող է ունենալ հետևյալ տեսքը define('WPLANG', 'ru_RU');
։
Եվ վերջ, վայելեք հայերեն WordPress։
Մի քանի նկատառումներ էլ.
Թարգմանված է ՄԻԱՅՆ WordPress-ի միջուկը։ Կետ 1-ում տրված փաթեթում կա նաև WordPress-ի լռելայն Twenty Ten թեմայի թարգմանությունը։ Ձեր կայքի բոլոր թեմաներն ու ընդլայնիչներն աշխատելու են այն լեզուներով, որով աշխատում էին մինչև հիմա և կարող են WordPress-ի միջուկի որոշ թարգմանություններ “ծածկել”։
Թարգմանված է WordPress-ի միջուկն ամբողջությամբ։ Թարգմանությունը կատարել եմ ես։ Ես չգիտեմ, թե կա՞ն արդյոք WordPress-ի միջուկի հայերեն լրիվ կամ մասնակի այլ թարգմանություններ։
Թարգմանությունը նախատեսված է WordPress-ի այս պահին ամենաթարմ 3.1.2 տարբերակի համար։ WordPress-ի նախորդ տարբերակների համար այն կարող է ամբողջական չլինել, բայց համեմատաբար թարմ տարբերակների դեպքում մեծ մասը կաշխատի։
WordPress-ի անգլերեն տարբերակին վերադառնալու համար Դուք կարող եք.
ա. ջնջել կամ անվանափոխել .mo ֆայլերը,
բ. ջնջել կամ անվանափոխել languages դիրեկտորիան,
գ. wp-config.php ֆայլում վերականգնել define('WPLANG', '');
տողը
WordPress-ի այլ լեզվի անցնելու համար պետք է տեղադրեք տվյալ լեզվի համապատասխան .mo ֆայլերը և wp-config.php ֆայլում կատարեք համապատասխան փոփոխությունները։
Այս թարգմանությունը նոր եմ վերջացրել և ապագայում այն կարող է դեռ լավացվել, շտկվել և այլն։ Ցանկացած ուղղագրական, կետադրական, ոճական սխալներ, վրիպակներ գտնելու, ինչպես նաև առավել հաջող թարգմանությունների առաջարկների համար շատ շնորհակալ կլինեմ։ Բոլոր հարցերը և առաջարկները կարող եք ուղարկել armenianwordpress շնիկ gmail կետ com էլեկտրոնային փոստի հասցեին, կամ թողնել այս գրառման մեկնաբանություններում այստեղ կամ այստեղ։ Բայց, եթե ցանկանում եք գրել. “արա, էս ի՞նչ ձև ես թարգմանել”, “գոնե նորմալ թարգմանեիր”, “յանիմ խի՞ ես արել” և այդ կարգի այլ մուննաթներ, ապա ավելի լավ է չգրեք, որովհետև գրելու դեպքում ուղարկվելու եք համապատասխան ուղղությամբ։
Թարգմանության թարմացումները կհրապարակեմ WordPress-ի հերթական թարմացումներից կարճ ժամանակ հետո, եթե դրա կարիքը լինի։
Եվ վերջում շնորհակալություն ԿՄ-ի բոլոր այն ընկերներին, ովքեր խորհուրդներով ու առաջարկներով օգնեցին ինձ ու մասնավորապես hamacanc համայնքի մասնակիցներին։
#1, հեղինակ` Անահիտ Վ․, 28/04/2011 - 17:22
Չակերտ
շատ բարի ։Ճ
կփորձեմ անպայման
ի դեպ wp-ի լավ փլագին կա՝ Subscribe to Comments Reloaded, որը ընթերցողներին հնարավորություն կտա մեկնաբանության պատասխանի մասին մեյլով տեղեկանալ։ հաջող աշխատում է։ խորհուրդ եմ տալիս փորձել։
#2, հեղինակ` Koreolan, 28/04/2011 - 18:23
Չակերտ
Շնորհակալություն Անահիտ, առաջիկայում կտեղադրեմ։
#3, հեղինակ` Hayk, 16/05/2011 - 14:52
Չակերտ
Հենց նոր տեղադրել եմ, մերսի հրաշալի աշխատում է
#4, հեղինակ` Koreolan, 16/05/2011 - 22:01
Չակերտ
Խնդրեմ 🙂
#5, հեղինակ` petrossianv, 22/08/2011 - 19:04
Չակերտ
Շնորհակալություն
#6, հեղինակ` miksentius, 06/01/2012 - 16:18
Չակերտ
Բռավո
#7, հեղինակ` Կարեն Անտաշյան, 01/02/2012 - 13:15
Չակերտ
Շնորհակալություն հրաշալի ձեռնարկի համար:
#8, հեղինակ` Koreolan, 02/02/2012 - 23:29
Չակերտ
Խնդրեմ, մի քանի օրից կլինի նաև նորացված տարբերակը։
#9, հեղինակ` Dr_Arut, 07/02/2012 - 11:17
Չակերտ
Իսկ ինչպե՞ս է կարելի անել որ այցելուն կայքի լեզուն փոխել կարողանա: Polylang փլագինը տեղադրված է: Բայց հայերեն լեզուն միացնելուց մենակ հոտվածների լեզուն է փոխվում, իսկ կայքի լեզուն չի փոխվում, լինում է փոխել միայն անգլերեն ռուսերեն:
#10, հեղինակ` Koreolan, 10/02/2012 - 21:29
Չակերտ
Չեմ փորձել, ճիշտն ասած, կփորձեմ, եթե մի բան ստացվի, տեղյակ կպահեմ։
Ազդագիր. WordPress 3.2-ը հայերեն « Կորեոլան
#11, հեղինակ` Aram Sargsyan, 22/04/2015 - 13:42
Չակերտ
Այս պահին WP 4.1 տարբերակն է ինձ մոտ: Այս տարբերակը օգտագործելու դեպքում հնարավոր է լինի այնպես, որ թարմացնելուց հետո առաջանան խնդիրներ ?
#12, հեղինակ` Koreolan, 22/04/2015 - 17:46
Չակերտ
Խնդիրներ չեն լինի, բայց որոշ բառերի կամ արտահայտությունների թարգմանություններ կբացակայեն։
#13, հեղինակ` Armen, 16/05/2015 - 2:14
Չակերտ
կներեք, իսկ կօգնեք կայքում հայերեն լեզու տեղադրել… իմ կաքը ռուսերեն լեզվով, կցանկանայի նաև հայերենը ավելացնել… ոչ թե ադմինկան, այլ նաև կայքը ամբողջությամբ…
#14, հեղինակ` Koreolan, 29/05/2015 - 23:42
Չակերտ
Իսկ ի՞նչ սայթ է։