Վարձով բնակարանում, որում ես մոտ 5 տարի ապրել եմ, իսկ դրանից առաջ էլ ուրիշներն են ապրել, այդ տունը հանձնելուց մի երկու օր հետո “Ջրմուղից” ստուգել են և պարզել են, որ ջրաչափերը (2 հատ են) վնասված են, իսկ ավելի կոնկրետ կափարիչների վրա անցքեր են արված, որոնց մեջ լար մտցնելով կարելի է կանգնեցնել ջրաչափը (համենայն դեպս այդպես ասացին ստուգողները)։ Այդ անցքերը ես չեմ արել, վստահ եմ, որ չեն արել նաև տանտերերը. հետևաբար արել են ինձնից առաջ ապրողները կամ ի սկզբանե այդ ջրաչափերն այդպիսին են եղել։ 5 տարվա ընթացքում երբևէ որևէ մեկը նմանատիպ ստուգումով չի այցելել ինձ, “ջրի մարդը” ամիսը մի անգամ կամ անձամբ եկել, կամ զանգով ճշտել է ցուցմունքը և այցելություններից ոչ մեկի ժամանակ բառ անգամ չի ասել, թե խնդիր կա, թեև անցքերը ջրաչափի վերևի մասում են և երևում են։ Ինքս երբեք այդ անցքերին ուշադրություն չեմ դարձրել և մտքովս էլ չի անցել, թե ինչ-որ բան այն չի. ջուրը միացնում եմ, սլաքները ֆռռում են, ուրեմն նորմալ է։ Բոլոր մուծումները կանոնավոր ու ժամանակին արել եմ, պարտքեր չեմ թողել։ “Ջրմուղը” սպառնում է տուգանքով, իսկ տուգանքի չափի մասին հարցին ստուգողները պատասխանեցին. “էգուց եկեք, տեսնենք”։ Ու թեև այդ տունն իմը չի, այնտեղ այլևս չեմ ապրում, բայց չեմ կարող ասել. “ոչ մի բան չգիտեմ ու գործ չունեմ, դուք, ձեր տունը”, այդպես ճիշտ չի լինի։ Հիմա հարց. ի՞նչ է սպառնում մեզ և մասնավորապես հնարավոր տուգանքի չափը ինչքա՞ն է։ Արդյո՞ք տուգանքն ընդհանրապես հիմնավոր է, հաշվի առնելով, որ իրենց աշխատակիցը երբեք առարկություններ չի ներկայացրել, նմանատիպ ստուգումներ առնվազն 5 տարի չեն արել։ Ի՞նչ անել, եթե ինչ-որ աստղաբաշխական թիվ կրակեն։ Եվ վերջապես, ջրաչափի կափարիչի վրա որևէ անցք իսկապե՞ս չի լինում։ Ցանկացած խորհրդի համար կանխավ շնորհակալություն։

Թարմացում.
http://koreolan.livejournal.com/122523.html