Ցավոք սրտի մեր հավաքականը երեկ դարձյալ պարտություն կրեց և գործնականում կորցրեց օլիմիապադայում հաղթելու հնարավորությունը: Տեսական հնարավորություններ միգուցե և կան, բայց շատ քիչ հավանական է, որ առաջատար Ուկրաինային առաջիկա երկու տուրում մեկ միավորից պակաս կվաստակի: Եվ ամենայն հավանականությամբ հենց Ուկրաինան էլ կհաղթի այս տարի:
Երեկվա արդյունքները.
1. Լևոն Արոնյան 0.5:0.5 Վլադիմիր Կրամնիկ
2. Ալեքսանդր Գիշչուկ 0.5:0.5 Վլադիմիր Հակոբյան
3. Գաբրիել Սարգսյան 0:1 Պետեր Սվիդլեր
4. Սերգեյ Կարյակին 0.5:0.5 Արման Փաշիկյան
Այս պահին մեր հավաքականը 13 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: Մեդալների համար պայքարելու ինչ-որ շանսեր դեռ կան, բայց դրա համար պետք է հաղթել մնացած երկու տուրում և հուսալ, որ մրցակիցները միավորներ կկորցնեն: Այսօր 10-րդ տուրի օրն է և մեր հավաքականը հանդիպում է Չեխիայի հավաքականի հետ:
Աղջիկների պայքարում մեր հավաքականը երեկ 1.5:2.5 հաշվով հաղթեց Սլովակիային և այժմ 13 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Առաջատարը չեմպիոնության հարցը գործնականում լուծած Ռուսաստանի առաջին հավաքականն է: 2-6-րդ տեղը զբաղեցրած թիմերը ունեն 14 միավոր, այնպես որ մեր աղջիկների համար մեդալները ամենևին անհասանելի չեն: Մեր աղջիկների այսօրվա մրացակիցը Լեհաստանի հավաքականն է: