7օրին տված հարցազրույցում երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) մի այսպիսի միտք է ասել. “[Թուրքիա հանգստանալու] Մեկնողների թիվը կարող է չպակասել, բայց այդ թիվը մեզ համար որակ չի կազմում: Մյուս կողմից էլ կարող եմ ասել, որ Արևմտյան Հայաստան այցելողների թիվը մեծացել է՝ ովքեր գնում են ուխտի, վայելու մեր պապենական օդն ու ջուրը:”

Ընկերներիցս մեկն այնտեղ մի մեկնաբանություն է թողել, որը ուզում եմ ամբողջությամբ տեղադրել:
_______________________________________________________________________________________

“Մյուս կողմից էլ կարող եմ ասել, որ Արևմտյան Հայաստան այցելողների թիվը մեծացել է՝ ովքեր գնում են ուխտի, վայելու մեր պապենական օդն ու ջուրը:”

Գուցե ընդամենը միտքն անհաջող է ձևակերպված կամ լրագրողն է այլ կերպ գրառել ասավծը, բայց եթե այս նախադասությունը հասկանանք այնպես ինչպես գրված է, ապա ստացվում է, որ մարդիկ գնում են Արևմտյան Հայաստան ուխտի, այդ ուխտը կայանում է նրանում, որ վայելում են իրենց պապերի օդն ու ջուրը, և որ սա դրական երևույթ է դիտվում հայրենասեր, կրթված, նորմալ մարդկանց կողմից:

Կարծում եմ կհամաձայնվեք, որ առհասարակ` ինչ որ բանի հետ կապված (առողջ) վայելք կարող է ապրել կամ մեկը, ով այդ բանի նկատմամբ տեր է, կամ մեկը ով այդ բանի նկատմամբ հյուր է (հյուրասիրվում է այդ բանով):

Բացատրեք խնդրեմ. հայերը, որվքեր գնում են Արևմտյան Հայաստան ու «վայելում են» «իրենց պապերի օդն ու ջուրը», նրանք այդ «օդի ու ջրի» տե՞րն են իրենց համարում, թե՞ իրենց համարում են թուրքի (կամ քրդի) հյուրը, ով իրենց հյուրասիրում է իրենց «պապերի օդն ու ջուրը». գուցե մեկա՞յլ բան:

Առաջին դեպքը: Այդ վայելքներն ապրելիս որևէ կերպ արտահայտվու՞մ է նրանց տեր լինեիը. չեմ ճանաչում ու դժվարությամբ եմ պատկերացնում մեկին, ով կարող է հիմա գնալ Արևմտյան Հայաստան ու տիրոջ պես պահել իրեն, առավել ևս` տիրոջը վայել վայելքներ ապրել (ինչպիսրն հենց «պապերի օդն ու ջուրը վայելելն» է). եթե կան այդպիսինները, ապա փառք նրանց. խոսքը նրանց մասին չէ: Վատագույն դեպքն այն է, որ նրանց թվա, թե իրենց տիրոջ պես են պահում, այնինչ իրականում նրանց պահվածքը լինի ստրուկի պահվածք. սա կբերի (բերում է) (առհասարակ` ամենինչի նկատմամբ) տեր լինելու զգացողության այլասերման, այնինչ մարդու ինչ լինելը մեծապես պայմանավորված է նրա` ինչի (և ինչպես) տեր լինելով:

Երկրորդ դեպքը: Դե սա ակնհայտ աբսուրդ (եթե չասեմ այլասերություն) է. հյուրընկալ թուրքը Ձեր պապերի հողում հյուրասիրում է Ձեզ Ձեր պապերի օդով ու ջրով… առաջին անգամ Հայաստանում… աննախադեպ ցածր գներ… ամեն մի մարդուն ամեն իննը միավոր օդի և մի միավոր ջրի դիմաց տրվում է բոնուս` հինգ միավոր հող (սակայն բոնուս ստացված հողը պարտադիր պետք է տանեք Ձեր հետ. թողնելով այն Թուրքիայում կզրկվեք դրա նկատմամբ սեփականության իրավունքից)…

Դե երրորդ դեպք չգիտեմ. նորից` ինչ որ բանի հետ կապված (առողջ) վայելք կարող է ապրել կամ մեկը, ով այդ բանի նկատմամբ տեր է, կամ մեկը ով այդ բանի նկատմամբ հյուր է… գուցե նաև մեկը, ով այդ բանը խլել կամ գողացել է, կամ մեկը, ով շատ տերերից մեկն է… բայց կարծում եմ այս դեպքերը այս կոնտեքստում քննարկելն արդեն անիմաստ է: (Ի դեպ` թուրքը հենց խլել է, ու շատ արժանի, արդար, անվրդով ձևով վայելում է):

Անթալիա հանգստանալու գնացող հայերի պարագան թերևս կարող է ավելի ընկալելի է և ավելի ընդունելի լինել: Նրանք գնում են կենցաղային, բանալ, հասարակ հաճույքներ ստանալու: Այդ հաճույքները մասամբ կարող են փողով թուրքից գնել ու իրենց տիրոջ պես պահել այդ գնածի նկատմամբ, մնացած մասամբ էլ կարող են ստանալ հյուրասիրվելով թուրքի կողմից: Իհարկե, այսպիսի մոտեցման պարագայում դժվար և գուցե նաև անիմաստ է թուրքերի ու Թուրքիայի նկատմամբ ունենալ առողջ, սթափ, գիտակից վերաբերմունք, և հետևաբար այս մոտեցումը նույնպես մերժելի եմ համարում:

Քավլիցի, ես չեմ մեղադրում Արևմտյան Հայաստան գնացողներին ու այդ արարքը մերժելի չեմ համարում, բայց համոզված կարծում եմ, որ աբսուրդ է հիմա գնալ Արևմտյան Հայաստան ու վայելել այն (կամ այդ ուղևորությունը, կամ դրա հետ կապված որևէ այլ բան), իսկ այդ աբսուրդ արարքը փորձել անելը համարում եմ առնվազն տգիտություն:

Իհարկե, Արևմտյան Հայաստան գնալու պատճառներ կան և վայելելը այդ պատճառներից չէ, սակայն կարծում որ ամեն մեկը չէ, որ (իր մեջ) այնքան ուժ, կարողություն, կայունություն կգտնի, որ գնա ու արածին ինչ որ անուն դնի, հետո էլ կարողանա ասի` այ էս բանը արեցի… ի՞նչը արեցիր…

Առհասարակ` մարդ պետքա անի մենակ էն բաները, ինչը որ կարա անի. էն բաները ինչը որ չի կարա անի, պտի չանի: