Էս էլ ես, պռաշու լյուբի ի ժալոված

Ուրեմն ամսի 27-ին մեր Մենթոր Գրաֆիքսի նոր դուքյանի պաշտոնական բացումն էր։ Ընկերության ղեկավարություն, վարչապետ ու մի դափոն լրագրող։

Քանի որ պաշտոնական ճառեր չեմ սիրում (իսկ այդ օրը դրանք շատ էին), իսկ լրագրողներին էլ ավելի քիչ եմ սիրում, իմ համար իմ աշխատատեղում նստած գործս էի անում ու «Հինգալլա-հինգալլա»-յի եբրայերեն տարբերակը լսում (ի դեպ, շատ հավեսն է, լսեք այստեղ

Մեկ էլ շրջվում եմ ու կողքս վարչապետն է, հետն էլ էդ մի դափոն լրագրողները от судьбы не уйдешь։

Ստանդարտ հարցուպատասխաններ. ի՞նչ ես անում, ինչքա՞ն ժամանակ ես աշխատում ևն։ Վերջում էլ արմնյուզի լրագրողը «контрольный выстрел» արեց, հարցնելով, թե էդ ծրագիրը, որ գրում են, օգտատերերը ո՞նց են օգտագործելու։ Ո՜նց եմ ափսոսում, որ չֆայմեցի ասեմ, թե ֆեյսբուքի application-ա լինելու հատուկ։

Ի դեպ, հետագայում պարզվեց, որ էդ պաշտոնական ճառասացությանն իզուր չգնացի, որովհետև ընկերության ղեկավարների ելույթների թարգմանությունները արվեստի գործեր էին ու արդեն 2-րդ օրն է անեկդոտների թեմա են։ Օրինակ «millions of code lines»-ը թարգմանվել էր «միլիոնավոր կոդի գծեր»։

Պիտակներ. , ,

Այսօր մի դարաշրջան … ավարտվեց

Մահացել է Սոս Սարգսյանը։ Վերջինն իր սերնդից՝ իր մեջ կուտակած այդ սերնդի ո՜ղջ իմաստությունը։ Թումանյանական ինչ-որ բան կար նրա մեջ, ինչ-որ բան Դաշտենցի հերոսներից, ինչ-որ բան կորուսյալ հայրենիքից։

Ու ահա, վերջ. չկա այլևս Վարպետը, չկա այդ սերունդը։

Պիտակներ. , ,

Խորեն Աբրահամյանը շատ սիրված դերասան էր, բայց ցավոք՝ ճիշտ չգնահատված։ Նա կեպարներ չէր կերտում, մարգարեանում էր։ Ֆիլմերը մի կողմ, թատերական ներկայացումների տեսագրություններն է պետք նայել։

Մեկ այլ չգնահատված և ցավոք սրտի՝ այսօր նաև գրեթե անհայտ մարգարե էլ Պերճ Զեյթունցյանն է։

Երկու հատված Պերճ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսությունից» Խորեն Աբրահամյանի բեմադրությամբ ։

Պիտակներ. , , ,

Մանկությանս երգերից էս երգը հիշեցի։ Մարտին Յորգանց, դու մեզ խաբում էիր։ Երևի բարի նպատակներով, բայց խաբում էիր։

Պիտակներ. , , ,

Ֆիզուլի 20

1993թ.-ի օգոստոսի 4-ին Սաֆար «Սչոտչիկ» Աբիևը նամակ էր գրել Սամվել Բաբայանին, թե «мир, дружба, жвачка»։ Բայց նույն օրը Արցախի ամբողջ հարավային հատվածում ադրբեջանցիները լայնամասշտաբ հարձակում են սկսում։

Ի՞նչ իմանար խեղճ Սչոտչիկը, որ իր այդ ավանտյուրայից ընդամենը 18 օր հետո իրենք կկորցնեն Ֆիզուլին, ապա նաև Ջաբրայիլը ու Ղուբաթլուն։

20 տարի առաջ այս օրը հակահարձակման անցած հայկական բանակը ազատագրեց Ֆիզուլի քաղաքը։

Պիտակներ. , , , , , , ,

Дав, ни в коем случае не читай этот пост, он заведомо провокационный и антисюниксский, тебе оно надо?

«Մոսկվայի փրկիչ», «Ստալինյան զորահրամանատար», «Ստալինի ամենասիրելի հրամանատարներից» ” այս բոլոր մակդիրները տրվել են Անդրեյ Վլասովին։

Ինչի՞ համար սա հիշեցի։ Հա, Խորենացին Վասակ Սյունեցու մասին համակրանքով ա գրում։

Պիտակներ. ,

Առաջնակարգ գլուխարդուկոցի

Культурный человек никогда не скажет: «Мы пилим народное бабло», он скажет: «Мы разрабатываем нанотехнологии».
(C) Ոմն անանուն

«Վարչապետ-ՏՎ»-ով մի առաջնակարգ գլուխարդուկոցիա։ Հլա մենակ լսեք օգտագործվող բառերը. գերազանցության կենտրոն, գերժամանակակից ախտորոշում և բուժում, թռիչքային զարգացում, գիտական նոր բրենդ, մեգածրագրեր, ամենահավակնոտ գիտական գաղափար, տարածաշրջանում միակը, նորագույն մեթոդներով բուժում, միջազգային մակարդակի ծրագիր, աննախադեպ առաջընթաց։

Ես արդեն կորցրել էլ եմ հաշիվը, թե սա «Ազգային անմրցունակության հիմնադրամի» թվով որերորդ նյուվասյուկինյան ծրագիրն է։ Իսկ այդ ֆոնին Ֆանարջյանի անվան կենտրոնով ոչ հետաքրքրվել են, ոչ էլ։ Թե ինչ է կատարվում այդ կենտրոնում, կարդալ այստեղ։ Հա ու մեկ էլ հետաքրքիրա, էն որ վարչապետը հաթաթա տվեց, թե «կաշառակերներ, խելոք մնացեք», էդ ի՞նչ եղավ վերջը։ Խելոքացա՞ն կաշառակերները։

Պիտակներ. , ,

Մերոնք կարողա Յակ-130 առնեն։ Ու նորից մեր կողմից ձեն-ձուն չկա։ Ռուսների հաշվետվությունները չէղնեն, իսկի չենք էլ իմանա։

Յակ-130

Իսկ Յակ-130-ի ձեռք բերումը շատ լուրջ բանա։ Ոչ այնքան էդ ինքնաթիռի գոյությամբ, որքան էն փաստով, որ դա ամենայն հավանականությամբ նշանակում է ռազմաօդային ուժերի զարգացման երկարաժամկետ պլանի գոյություն։ Աստված տա` ճիշտ դուրս գա ենթադրությունս։

Պիտակներ. , ,

Եվս մեկ բարձրակարգ դիպուկահար հրացան մեր բանակում

Մեջտեղի դիպուկահար հրացանը կարծես թե նորույթ է (ես նախկինում չէի տեսեկ)։Եթե չեմ սխալվում, ֆրանսիական PGM 338 է, 8.6մմ տրանաչափով։

Դիպուկահար հրացաններ

Առաջին պլանում 12.7մմ “Truvelo .50”-նն է (Հարավ Աֆրիկյան Հանրապետություն), իսկ ետին պլանում “Acuracy International”-ի “Arctic Warfare” սերիայի 8.6մմ հրացանն է (աշխարհում լավագույններից մեկն է)։

Փաստորեն, մեր բանակն ունի հետևյալ դիպուկահար հրացաններից.
Դրանից բացի, ունենք նաև.
1. 7.62մմ ավստրիական “Steyr-Mannlicher SSG 08”
2. 8.6մմ բրիտանական “Arctic Warfare”,
3. 8.6մմ ֆրանսիական PGM 338,
4. 12.7մմ ամերիկյան “TAC-50” ու դրա հարավաֆրիկյան կլոնը` “Truvelo .50” 12.7,
5. 12.7մմ չեխական “Falcon”,
6. 12.7մմ սերբական “M-93” (“Սև նետ”),

Եվ վերջապես 12.7մմ հայկական “Կ-15″։

Բացի այդ, կարծեմ ռուսական 7.62մմ СВ-98 էլ ունենք, բայց նկարը հիմա չեմ գտնում։ Հա, ու դե բնականաբար СВД։

Պիտակներ. ,

Մե հատ էլ դիսկրիմինացիոն օրենք

Ու, ինչպես և նախորդը բանակում ծառայության մասին է։

Նկարագրվող առաջարկը վերաբերում է ընտրովի պաշտոններին և կառավարությանը (հակիրճության համար կասեմ ընտրովի պաշտոններ, բայց նկատի են ունեցվում նաև նախարարները և կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները), քանի որ բոլորի վրա տարածելը, կարծում եմ, որ չափազանց բարդ կլինի իրականացնել տեխնիկապես։ Բայց սկզբունքորեն, կարելի է և փորձել բոլորի համար։ Մանրամասները cut-ի տակ։ Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. ,