Զորահանդեսի փորձ Արցախում։

Պիտակներ. , , , ,

Օկազիցցա լֆիկ բառը նշանակում է.

Այո’, պարսկերեն lif բառից է և նշանակում է <<քիսա>>:

ՖԲ «Մայրենի լեզվի դասեր» խմբից։ Իմ ներսի լեզվական շովինիստը վրդովվումա, որ այդ գեղեցիկ հայերեն բառը չի կիրառվում այսօր։ Ու շատ իզուր, օրինակ … օրինակ, որ ասենք Քիսիկ Սամո ինչքա՜ն լավ, ես կասեի հայրենասիրական կհնչի, չէ՞։

Վսե պեռսոնաժի վիմիշլենի, լյուբոե սխոդստվը պռաստոե սավպադենիե։

Պիտակներ. , ,

ֆ.թ. ” ֆեյսբուքյան թվարկություն
ֆ.թ.ա. ” ֆեյսբուքյան թվարկությունից առաջ

Պիտակներ.

Առաջարկում եմ միանալ և ստեղծել նոր կուսակցություն, որը կկոչվի «Բոլորին դեմ»։ Կգնանք, կգրանցենք կուսակցությունը, կդիմենք ԿԸՀ ու … ու վերջ։ ԱԺ ընտրություններում ձայների բացարձակ մեծամասնությունը նաղդ մերնա։

Գովազդին փող տալ, բանավեճերի մասնակցել, ասֆալտ փռել … մեր կուսակցությունը ոչ հնարավորություն, ոչ էլ կարիք ունի սենց բաներով զբաղվելու։

Պիտակներ. , , , ,

Վորդպրես 3.3-ը հայերեն

Ուշացումով, բայց պատրաստ է նաև Վորդպրես 3.3-ի հայերեն թարգմանությունը։ Այնքան ուշացրի, որ նույնիսկ 3.3.1-ը դուրս եկավ, թեև թարգմանության հարցում այդ տարբերակները չեն տարբերվում։ Այս անգամ ավելացրել եմ նաև Վորդպրեսի ցանցային ռեժիմի հայերեն թարգմանությունը, ինչը մասնակիորեն փոխհատուցում է ուշացումը։

Վորդպրես 3.3.1-ի հայերեն փաթեթը կարող եք վերցնել այստեղից։ Իսկ թարգմանության 3 ֆայլերն առանձին կարող եք վերցնել այստեղից, այստեղից և այստեղից (առաջինը միջուկի թարգմանությունն է, երկրորդը` ցանցի ռեժիմի, իսկ երրորդը՝ ժամային գոտիների)։ Թե ինչպես տեղադրել հայերեն WordPress-ը, կարդացեք այս թեմայով առաջին գրառման մեջ այստեղ։ Ինչպես և նախորդ դեպքերում, այս տարբերակի համար էլ փաթեթը ներառում է նաև Twenty Ten թեմայի թարգմանությունը։

Բացի 3.3-ին համապատասխանեցվելուց, արվել են նաև որոշակի ուղղումներ, վերացվել են նկատված վրիպակները, որոշ դեպքերում փոխվել են թարգմանությունները, սակայն շտկելու և լավացնելու դեռ շատ բան կա։ Բոլոր դիտողությունները և առաջարկները, այդ թվում՝ ուղղագրական, կետադրական, ոճական սխալների մասին դիտողությունները, կարող եք ուղարկել armenianwordpress@gmail էլ. փոստի հասցեով կամ էլ իմ հետ կապի որևէ այլ միջոցով, այդ թվում` այս գրառման մեկնաբանություններում։

Վորդպրեսի նախորդ թարգմանությունները.
WordPress 3.1.2 (համատեղելի է 3.1-ի բոլոր տարբերակների հետ) փաթեթը, ֆայլերն առանձին՝ 1, 2։

WordPress 3.2 (համատեղելի է 3.2-ի բոլոր տարբերակների հետ) փաթեթը, ֆայլերն առանձին՝ 1, 2։

Պիտակներ. , ,

«Հնդկացիական» քաղաքակրթության մասին

Երբևէ ուշադրություն դարձրե՞լ եք Վենեսուելայի, Կոլումբիայի և Էկվադորի դրոշներին։ Եթե այո, ապա չէիք կարող չնկատել, որ այդ երկրների դրոշների գույները մեր եռագույնի գույներն են. կարմիր, կապույտ, դեղին, միայն հակառակ դասավորությամբ (դասավորության խնդրին շուտով կանդրադառնանք)։

Կոլումբիայի դրոշը

Վենեսուելայի դրոշը

Էկվադորի դրոշը

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , , , ,

Արա, բայց էս վրացիք շատ մազալու ազգ են

Օրերս վրացիները մեծ շուքով, կարմիր ժապավեններ կտրելով ու նախագահով ալամ աշխարհին ներկայացրեցին նոր, աննննախադեպ և վրացական գալուբո հետևակի մարտական մեքենան՝ «Լազիկա» անունով։ Հա, լավ կարմիր ժապավեն չկար, բայց մնացածը ճիշտ եմ ասում։

Բնականաբար առանց. «այ հալալա վրացիներին, տես ինչեր են անում, իսկ մեր ապուշները ի՞նչ են անում» չեղավ։ Վրացական այս ռեկլամին խաբնվեց նույնիսկ Վահրամը, ում գրառման մեկնաբանություններում, ի դեպ, կարող եք տեղեկանալ նաև, թե մասնավորապես ի՞նչ են անում մեր ապուշները։

Վրացական այդ նոր զրահամեքենայի մասին ձեր խոնարհ ծառան գրեց նաև ռազմ.ինֆոյում։

Կարծես թե այս թեմայով խոսելու բան էլ չպիտի լիներ, բայց … վրացիները վրացի չէին լինի, եթե մեզ ուրախանալու այլ առիթ չտային։ Եվ քանի որ մենք վրացիներից սովորելու շատ բան ունենք, հրետանի պատրաստելն էլ սովորենք էլի։ Ուրեմն վերցրեք թուղթ ու գրիչ և գրեք.

Հրետանի վրացական սխեմայով
Բաղադրատոմս
«Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանի հրետանային մաս ” 1 միավոր
«ԿռԱԶ» բեռնատար մեքենայի շասսի ” 1 միավոր
Ժեշտի կտորներ ” ըստ ճաշակի
Միկրոֆոններ ” ինչքան շատ, այնքան լավ
Լրագրողներ ” ինչքան շատ, այնքան լավ
Տեսանկարահաման ապարատուրա ” ինչքան շատ, այնքան լավ
Բլոգերներ ” ինչքան շատ, այնքան լավ

Պատրաստման եղանակը
«ԿռԱԶի» վրա սվառշիկի օգնությամբ ամրացնել «Գռադի» հրետանային մասը։
Նույն սվառշիկի օգնությամբ ժեշտի կտորները ամրացնել «ԿռԱԶի» վրա՝ կաբինան պաշտպանելու համար։

Արդյունքը cut-ի տակ

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , , , ,

Շենքը, որտեղ բնակարան եմ վարձում, որքան էլ տարօրինակ է, բայց ունի բակ, ընդ որում բավականին ընդարձակ, ինչն էլ ավելի տարօրինակ է։ Ամառները նույնիսկ երեխաներ են բակում լինում, խաղում են, բան, ինչը ինձ ու կնոջս ահագին ուրախացրել էր, որովհետև նախորդ վարձով բնակարանի բակում երեխաներ ստադիոնի լուսարձակով էլ չէի գտնի։ Չէ, այնպես չի, որ նախորդում երեխաներ չկային, կային ու քիչ չէին, բայց բակ չէին իջնում խաղալու։ Այդ նախորդ բնակարանի բակում միայն մի անգամ երկու երեխա տեսանք բակում. ուրեմն գազոնները ու ծառերը ջրելու համար խողովակները բացել էին, և ջուրը առվակով տենց հոսում էր, ու այդ երկուսն էլ (աղջիկ ու տղա) այսպես ջիգյարով ու ամենայն մանրամասնությամբ ցեխոտվում էին` օգտագործելով ջուրը և հողը ” ինչ-որ բաներ էին սարքում։ Շատ էինք ուրախացել, առաջին անգամ էի Երևանում տեսնում երեխաներ, ովքեր այդպիսի կարևոր գործով էին զբաղված։ Թեպետ, մեր մեջ ասած, Վանաձորում էլ էնքան շատ չես հանդիպի այդպիսի տեսարաններ, բա մեր վախտերը սե՞նց էր։

Հա, բայց այ ձմեռը էս նոր շենքը մեզ հիասթափացրեց։ Նախ երեխաները բակից վերացան։ Չգիտեմ, կարողա չվել են տաք երկրներ, ո՞վ գիտի, երեխաները չվու՞մ են, թե՞ նստակյաց են։ Երբ որ ես երեխա էի, մենք նստակյաց էինք ու այսպիսի առատ ձյան օրով մեզ տուն տանելը գործնականում անհնար էր։ Տուն տանելու համար նախ մի հատ պետք էր մի քանի թաղերի երեխաների մեջ գտնել մեզ գտնեին։ Բայց լավ, կարողա «վայ չէ, ցուրտա բալես, կմրսես»-նա աշխատել։

Ավելի շատ տխրեցրեց մի ուրիշ բան. ուրեմն ասեցի, որ բավականին ընդարձակ բակ է։ Ձյուն+մեքենաների ու մարդկանց անցուդարձ=սառույց. տեղ-տեղ տենց մինչը մի 15-20սմ հաստության։ Ես մանկուց, էն ժամանակները, որ սենց ձմեռ լինում էր ամեն տարի, սովոր էի, որ երբ ձյունը գալիսա, շենքի ձյաձյաները բահերով ու լոմերով զինված սառույցից ազատում էին շենքի դիմացը կամ էլ գոնե անցանելի արահետ էին բացում, որով կարելի էր առանց ընկնելու վտանգի տեղաշարժվել։ Չէ, նենց չի որ բոլորն էին դրան մասնակցում, բայց միշտ լինում էին մի 5-6 հոգի։ Ճիշտն ասած հետո եկան անձյուն ձմեռներ, երբ ձյունը մի օրից ավել չէր էլ մնում ու չգիտեմ հիմա այնտեղ այդ ադաթը պահպանվե՞լ է, թե՞ ոչ։

Հիմա ինչ գլուխներդ ցավացնեմ։ Ասեցի. սառույցը տեղ-տեղ հասնում է (լավ, հասնում էր դեռ մի 2 օր առաջ, հիմա ահագին հալվել է) մի 15-20սմ հաստության։ Ու ոչ ոք չի թնդում սառույց մաքրելու մասին, թեև ժամանակի ցանկացած պահի բակում կարելի է տեսնել տղամարդկանց ինչ-որ խումբ, որ դե հարևաններն են, զրից են անում։ Մի պահ մտքովս անցավ գնամ բահ առնեմ, գամ մաքրեմ, վերջիվերջո սառույցը մեզ սայթաքեցնելուց չի մտածելու, թե. «սրանք ստեղ վարձով են ապրում, թող ապահով անցնեն», բայց հետո ներսիս ալարկոտ էգոիստը չթողեց. «ի՞, արա այ հարիֆ դու խո՞մ սրանց համբալը չես, դու ու ձերոնք զգույշ անցեք, սրանց հերն էլ անիծած ու վաաբշե, դու ստե էսօր կաս, 2 ամսից գնալու ես, թող իրանք մտածեն»։

Գիտե՞ք մի կողմից էդ էգոիստս սխալա, ես ու ընտանիքիս անդամներն էլ կարանք ընկնենք ու հետո գլխիս վայ եմ տալու, թե ինչի լսեցի իրան, մյուս կողմից էլ ասենք խի՞ էլի, ես հանգիստ կարայի չլինեի էդ շենքում, իսկ իրանք էլի լինելու էին ու ապրելու էին։ Ես էդ շենքում օտար եմ, էդ իմը չի, էդ իրանցնա։ Ու էդ բակի սառույցի լինել-չլինելը չպիտի կախված լինի ինձնից, ով էդ շենքում լրիվ պատահականա ու կարճ ժամանակով։ Ասենք իմ տեղը էդ բնակարանը կարար կակոյ-նիբուձ պարսիկ վարձաց լիներ, չէ՞։

Հա, ի դեպ, գիտե՞ք, էդ սեփականության զգացումի բացակայությունը, էդ շատ ոռի բանա։ Իմ բնակարանը լիներ, հաստատ գիտեմ, որ կանեի, եթե մտքովս չանցներ էլ, 1-2 օրից տնեցիք կասեին, թե գնա մաքրի։ Իսկ սենց, как-то пофиг էլի։

Բայց վերջնականապես իմ ֆազերը քցեցին մի քանի օր առաջ, տնից չեմ հիշում ուր էի գնում, երևի կամ գործի, կամ խանութ, բակում մի քանի տղամարդ էին կանգնած, մեկ էլ ականջիս հասավ. «արա խի՞ չեն բերում էս սառույցի վրա գոնե ավազ ցանում»։

Հ.Գ.
Ի դեպ, դրանից 25 օր անց քաղաքապետարանը, թե թաղապետարանը սառույցի վրա ավազ բերեց ցանեց, գնաց, բայց դա հեչ կապ չունի էլի։ Կարային ասենք մի 20 օր հետո բերեին, ցանցեին կամ ընդհանրապես չբերեին։

Պիտակներ. , ,

Անահիտի արձանի գլխի մասին

Օտարալեզու դպրոցներից հետո Աշոտյանն ամենևին աչքիս լույս չէր, բայց համարում էի, որ այդ նախաձեռնության հեղինակն ինքը չի, և քննադատությունն էլ իրեն պիտի ուղղված չլինի, այլ՝ իրական հեղինակներին։ Բայց Անահիտի դիցուհու արձանի գլխի հետ կապված այս պատմությունը շատ հիասթափացրեց ինձ։ Չեմ ասի, թե մինչ այդ եսիմինչ բարձր կարծիք ունեի, ավելի շատ չեզոք։ Այդ գաղաարը համարում եմ էժան պոպուլիզմ ու հակառակում ինձ համոզել չի լինի։ Ասեմ ինչու չի լինի.

Առնվազն տարօրինակա, թե ինչու՞ հենց Անահիտի արձանի գլուխը, որի նկատմամբ մենք հաստատ ոչ մի իրավունք չենք կարա առաջ բրդենք։ Երբ էդ գլուխը գտել են, գտել են Օսմանյան պետության տարածքում ու, վպռինցիպի, գողացել Օսմանյան պետությունից։ Թուրքերը կարող են նման հարց բարձրացնել ու նման պահանջ դնել, իսկ մենք՝ ոչ։ Կներեք, բայց դաժան իրականությունը դա է։

Էլ չասեմ, որ բտրիանացիներն, իհարկե, չեն երազում ոչ մեկին ոչ մի բան վերադարձնելու մասին։

Փոխարենն Էրեբունին նենց շատ ջիգյարով թալանվել է էրմիտաժների օգտին սրանից մի քանի տասնամյակ առաջ, այսինքն Հայկական ԽՍՀ-ից են դրանք գողացվել։ Հիմա ինչու՞ Աշոտյանը դրանք հետ չի պահանջում, երբ հետ պահանջելու հիմքեր լավ էլ կան, религия не позволяет?։ Իհարկե, ռուսներն էլ բրիտանացիներից ավել չեն երազում վերադարձնելու մասին, բայց այդ դեպքում գոնե հիմք կար, ու որ ավելի կարևոր է ” դա քաղաքական կամքի դրսևորման նշան կլիներ։ Իսկ այսպես, անշառ, բայց հայերիս ականջ շոյող հայտարարություններով …. ։

Պիտակներ. , ,

Երբեմն պատահաբար ռաստվում եմ ստեղ-ընտեղ թողած իմ ինչ-որ հին մեկնաբանությունների ու զարմանում. «արա, էս ես եմ սենց խելոք-խելոք բաներ գրե՞լ, տես է»։ Ճիշտա, մեկ-մեկ պատահումա նաև, որ ասում եմ. «էս ովա՞ էս ապուշությունը գրել», հետո տեսնում եմ, որ ես եմ, բայց էս վերջերս տենց դեպքերն ինչ-որ քչացել են։

Պիտակներ. , , ,