Ե՞րբ էր այս տարի Նավասարդի 1-ը

Հին հայկական օրացույցում նահանջ տարվա գաղափար չի եղել, իսկ օրերի քանակը եղել է ճիշտ 365։ Այսպիսով այդ օրացույցը յուրաքանչյուր նահանջ տարի հետ էր մնում մեկ օրով։

Հայտնի է, որ 428 թվին Նավասարդը եղել է օգոստոսի 11-ին, ինչից ելնելով էլ Ալիշանը հաշվել մ.թ.ա. 2492-ը (հավանաբար՝ սխալ, տես հետգրություններում)։ 428-ին հաջորդած նահանջ տարին եղել է 432-ին, և 432 թվական նավասարդի 1-ը եղել է արդեն օգոստոսի 10-ին։ Ու այդպես շարունակ։

Մնացացը cut-ի տակ։ Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , ,

Պիտակներ. , ,

Из еще не украденного исконно-олбанского.

Такое умение орать Арин-мюаллим наверняка заценит.

https://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=S6uUjLKYWGQ#t=960s

Պիտակներ. , ,

Սիրիան քիմիական զենք չի օգտագործի, եթե արտաքին ագրեսիա չլինի: Նույնիսկ ակնարկ էլ չէ, այլ բաց տեքստով զգուշացում։

Ու դրան զուգահեռ «Իրանում փորձարկվել է առաջին քիմիական հրթիռը»։ Թե ինչ է նշանակում «քիմիական հրթիռ», դժվար է ասել ու դժվար է ասել նաև, թե որքանով է այս տեղեկությունը հավաստի։ Կապրենք, կտեսնենք։

Պիտակներ. , ,

Սիրո, պտղաբերության, ջրերի ու արշալույսի դիցուհին հայոց մեջ

Սիրո, պտղաբերության, ջրերի ու արշալույսի դիցուհին հայոց մեջ

(վարդավառի տոնի առթիվ)

Հրաչ Մարտիրոսյան

Հայոց հնագույն տոներից ամենաուշագրավը, թերևս, վարդավառն է, որի գրեթե բոլոր տարրերը, ցավոք, մոռացության են մատնվել: Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , ,

Հիասքանչա, ուղղակի հիասքանչ

Արվեստի գլուգործոց ա, ուղղակի։ Ամեն նախադասությունը, մի գանձա, կարելիա ուղղակի, այսպես ասած` растащить на цитаты։ Հատկապես բացումա, թե ոնց են լրագրողները գերազանցիկ ուսանողի աչքեր արած ունկընդրում գուրույին։

Պիտակներ. , , ,

Հայոց ինտերնետներում Total War-ի վրա չոռը տարած էլի մարդ կա՞, բացի ինձնից։ Եթե կա, նոր կոմպի համար փող հավաքեք, քանի վասնզի 2013-ին Rome Total War 2։ Աաաաա, երբա էդ անտեր 2013 թիվը գալու։

Հ.Գ.
Եթե հանկարծ ու հանկարծ էդ մայաներ են, ինչ զահրումար են, դրանք, իրանց աշխարհի վերջով սաղ փչացրել են, ես իրանց վերջը կտամ։ Աշխարհի վերջ չի լինելու, հետաձգվումա, ըտենց։

Պիտակներ. ,

«Հարսնաքարի» դեպքով մի բան էլ գրեմ։ Վերանալով գլոբալ հարցերից, ֆեոդալիզմ, թե չէ, դիկտատուրա, թե ժողովրդավարություն, բան ” սենց բաները սաղ մի կողմ։ Կա կոնկրետ դեպք։ Հիմա էդ կոնկրետ դեպքի հետ կապված ինչա՞ էսօր ուզում հասարակությունը։ Ուզումա, որ արդարադատությու՞նը կայանա, թե՞ Նեմեցի արյունը։ Վախենամ, որ վերջինը։

Պիտակներ. , ,

Հարսնաքարի պահով

Այս թեմայով չէի գրում, որովհետև … յանիմ ի՞նչ գրես։ Գրես, որ անկախ էն բանից, թե մարդը ինչ է արել կամ ասել, նրան ծեծելով սպանելը որևէ արդարացում չունի՞։ Է սա էնպիսի բան է, որ մարդ կամ առանց ասելու հասկանում է, կամ չի հասկանում։ Հիմա ով չի հասկանում, կարող է դիմել «Հարսնաքար» ախռաննիկի թափուր տեղի համար։

Բայց Վահեի մահվանից հետո կատարված դեպքերը գրելու բան թողեցին։ Նախ, ասեմ, եթե մի օր ինձ սպանեն ու նվստիս մահը հանկարծ հասարակական հնչեղություն ստանա, հաստատ չէի ուզի, որ հիշատակիս միջոցառումներին հիստերիաներ լինեն։ Մարդիկ, սովորեք հարգել հանգուցյալի հիշատակը։ Պայքարելու, պատժելու, կարգախոսներ գոռալու ու միտինգ անելու տեղն առանձին է, մոմ վառելու ու լուռ հիշատակ հարգելու տեղը՝ առանձին (չէ, մոմավառությանը չեմ գնացել)։ Չի կարելի դրանք խառնել։

Ինչ վերաբերում է «Հարսնաքարին» ու Նեմեցին։ Կոչեր են հնչում բոյկոտել Նեմեցի արտադրանքը։ Ճիշտն ասած Նեմեցի արտադրանքը բոյկոտելու պատճառներ դեռ սրանից առաջ մի քանի վագոն կար ու քանի որ ոչ ոք չէր բոյկոտում, հիմա էլ մեկուկես հոգի մեկուկես օր կբոյկոտի ու վերջ (ինքս չեմ բոյկոտելու, ինչ ձեռքս ընկնի, այն էլ կառնեմ ու չեմ էլ մտածի Նեմեցինն է, թե մի ուրիշինը ” հա, այ տենց քաղաքացիական գիտակցությունից զուրկ մարդ եմ, ի՞նչ եք ուզում ինձնից)։

Բայց, բոյկոտի գաղափարն ինքը նորմալ, առողջ գաղափար է։ Իսկ այ մնացածը … հանդիպեցի օրինակ «Հարսնաքարը» փակելու կոչերի։ Շատ ներողություն ” ի՞նչ հիմքով։ Ցույց տվեք օրենքներում այն կետը, որի հիման վրա «Հարսնաքարը» պետք է փակել։

Նույնը Նեմեցին մանդատից զրկելու հարցը։ Ի՞նչ հիմքով։ Կա՞ ապացույց, որ ինքն անմիջական մասնակցություն է ունեցել կատարված միջադեպում։

Կամ «Հարսնաքարը» վառելու, պայթացնելու, սրան-նրան կտոր-կտոր անելու, սպանելու կոչերը, որ այս օրերին հատկապես շատ են ՖԲ-ում։ Ես դեռ հասկանում եմ, երբ էդ պայթացնելու, վառելու կոչեր անողները բռնապետության կամ դիկտատուրայի համակիրներ են, ֆաշիստներ են, իրանց դեպքում դա նորմալա, երևի։ Բայց այ, երբ այդ կոչերն անում են այնպիսի մարդիկ, ովքեր հայտարարում են, թե ժողովրդավարություն, իրավական պետություն հասկացություններն իրանց համար ինչ-որ արժեք ունեն, այ սա արդեն չեմ հասկանում։

Լավ, ենթադրենք մի մասը դա ասում է զայրացած, զգացմունքների ազդեցության տակ, բայց ախր շատերը նույնը կասեն նաև հանգիստ վիճակում։ Գիտե՞ք որն է ամենավատը, որ այս վերջինները չեն էլ գիտակցում, որ իրենցից յուրաքանչյուրն իրականում մի պոտենցիալ Նեմեց կամ Նեմեցի ախռաննիկ է, որին իրենք այդքան ատում են։ Որովհետև իրենք էլ Նեմեցի ու իրա ախռաննիկի նման ծեծել, ջարդել, սպանելուց էն կողմ բան չեն պատկերացնում։ Իրանց մտքով էլ չի անցնում, որ բացի էն բանից, որ Վահեին ծեծած էդ շկաֆին կարելիա սպանել, կաշին քերթել, կտոր-կտոր անել, իրան կարելիա նաև դատել ու տալ օրենքով նախատեսված պատիժը։ Ճիշտ նույն ձևով էլ էդ շկաֆի մտքով չէր անցել, որ հաճախորդին (միգուցե իրեն սխալ պահող) ծեծելով սպանելուց բացի, կարելիա օրինակ՝ ոստիկանություն հրավիրել։

Որպես ամփոփում ասեմ, որ բռնության և անօրինականության դեմ չի կարելի պայքարել բռնությամբ և անօրինականությամբ, որովհետև արդյունքում, ակնհայտորեն, ավելանում է բռնությունների և անօրինականությունների թիվը։

Հ.Գ.
Մուննաթ պարունակող մեկնաբանություններ գրելուց առաջ մինչև 50-ը հաշվեք, կարողա գրելու ցանկությունը վերանա։

Հ.Հ.Գ.
Եթե 50-ը հաշվելուց հետո մեկա գրեցիք մուննաթ պարունակող մեկնաբանություն, ասեմ, իմ բլոգնա, ինչ ուզել եմ, էն էլ գրել եմ, լավ եմ արել։

Պիտակներ. , ,

Թե ինչպես Լոբզիկը հարցազրույց վերցրեց Կրիշտիանու Ռոնալդուից։ Ես չկամ։

Սա էլ սքրին, եթե հանեն։

Պիտակներ. , ,