Մեկնաբանություններում կարող է լինել ձեր քֆուրը

Ի դեպ, ինչպես դժվար չէ գլխի ընկնել, առաջին հերթին տուժելու նրանք, ում ամսական աշխատավարձը առանց այն էլ ցածր է։ Օրինակ` 80000 աշխատավարձ ստացողն առաջ վճարում էր 8000 դրամ հարկ և ստանում 72000 դրամ։ Իսկ հիմա նա կվճարի 19520 դրամ և փաստացի կստանա 60480 դրամ։

Հ.Գ.
Մենակ մի բան չհասկացա, սոցվճարումները հանվու՞մ են։

Հ.Հ.Գ.
Հետաքրքիր է` այդ ու՞մ հանճարեղ մտքով է անցել օրենքի կիրառումը նախատեսել նախագահական ընտրություններից 1-2 ամիս առաջ։ Փհաաա։ Ընտրությունները թեժ են լինելու։

UPDATE

Մի հատ էլ սենց խուճուճ բան կա, որը ոնց որ թե ասում ա, որ ամեն ինչ էնքան սարսափելի չի, ինչքան կարող է թվալ։

Մեկաբանություններ նաև այստեղ և այստեղ։

Պիտակներ. ,

83 տարեկանում մահացել է Նիլ Արմսթրոնգը։ Սենց դեպքերում կամա-ակամա մտածում ես էդ մարդկանց անցածի մասին, իրանց ժամանակաշրջանի մասին։ Մի ամբողջ մոլորակ երազում էր նմանվել նրանց, այլ ոչ թե փսլնքոտ ու կռասկած երգիչ-երգչուհիներին։ Էպիկական մարդիկ, էպիկական ժամանակներ։ Նրանցից հետո ուրիշ այդպիսի ժամանակ ու այդպիսի մարդիկ այլևս չեղան ու դեռ պարզ չի, թե երբ կլինեն։ Հողը թեթև լինի։

Պիտակներ.

Դիլետանտներն ընդդեմ լեզվաբանների

Փաստորեն նորից քննարկվել է «հին ուղղագրություն» vs. «նոր ուղղագրություն» հարցը։ Այս անգամ հեռուստատեսությամբ։

Թեմայով ուշագրավ հոդված է գրել հարգելի Սոս Մովսիսյանը։

Հոդվածում արտահայտված մտքերի հետ ընդհանուր առմամբ համաձայն եմ, չհաշված մի քանի առանձին դրույթներ։

Իմ կողմից հավելեմ.

Հնին վերադառնալու կողմնակիցներից ոչ մեկը դեռևս չի նշել գոնե մեկ խնդիր, որ կա այսօրվա ուղղագրությունում և որը պիտի լուծել։ Բնականաբար, քանի դեռ որևէ մեկը չի նշել գեթ մեկ խնդիր, ցույց չի տրվել նաև, որ խնդրի լուծման օպտիմալ ճանապարհը հնին վերադառնալն է։ Այսքանով, հարցը ռացիոնալ հարթությունում իրականում փակված է, իսկ մնացածը շահարկումներ (էդ բալշևիկյան ուղղագրություն է), մարդկանց անձնական կապրիզներ (ուզում եմ և վերջ) կամ ռոմանտիկ (ախր դա դարերով եկած, մեր հին, դասական ուղղագրությունն է) բաներ են։

Այս թեմայով մինչև այժմ միայն մի խնդիր է նշվել ” միասնական ուղղաագրության հարցը (ինչը, սակայն, բուն գործող ուղղագրության խնդիր չէ)։ Բայց ոչ ոք չի բացատրել, թե եթե նույնիսկ որոշում ենք լուծել այդ խնդիրը, ապա ինչու՞ այն պիտի լուծվի ներկա ուղղագրության հաշվին։

Պիտակներ. ,

Սոչիից փախածները

Տանը մի թեթև շինարարական գործ կար, վարպետներից մեկի հետ ձեռի հետ դեսից դենից զրից ենք անում։

Զրույցի մոտավոր բովանդակությունը.

-Արա, այ ախպեր, էնքան գործ կա, ըսկի չենք էլ հասցնում մեկից մյուսը։ Շատ վախտ չենք վերցնում։ Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , , ,

Помощь семье Варданян

Нужна помощь одной семье в Ереване. Подробности можете узнать на этом сайте http://www.heelp.ru/

Պիտակներ.

Հատուկ մառազմի իսկական սիրահարների և գնահատողների համար, 999 պռոբի մաքրագույն մառազմ Լույսի Հավերժական Հիերարխիայի (ԼՀՀ) շարքային ավետաբեր Խաչիկ Մանասելյանից։ Պռաշու լյուբի ի ժալոված։

Պիտակներ. , ,

Խոխլանդիայում ֆեմինիստկեքը մի հատ խաչ են ջարդել։ Նու էդ տենց մոդայա հմի էլի, իրան հարգող ֆեմինիստկեն պտի պարտադիր մի հատ քրիստոնեական սիմվոլիկային կպնող բան անի, հենց քրիստոնեական, սուգուբը քրիստոնեական։ Օրինակ՝ հուդայական կամ մահմեդական սիմվոլիկային չի կարելի կպնել։ Առաջինի համար անտիսեմիտիզմ կկպցնեն, իսկ էդ էլ հանաք բան հո չի՞, իսկ երկրորդի համար կարողա մի թաքուն տեղ բռնեն ու օրինակի վրա մանրամասն բացատրեն, թե ինչ էր անում Մուհամեդը ֆեմինիստկեքի հետ։

Բայց դե դա հեչ, էս պարզա, էս պատմությունը դրանով չի առանձնահատուկ։ Հիասքանչը պահը էնա, որ էդ խաչը տեղադրվել էր … պաբաբաբաաաամ … ստալինյան ռեպրեսիաների զոհերի հիշատակին։ Համաձայնեք, որ ֆեմինիստ-ստալինիստը, էդ մի առանձնահատուկ երևույթ ա, որը հազար տարին մեկ ա դիտվում բնության մեջ։

Պիտակներ. , ,

Անկապ մտքեր նորահնար օրենքի մասին

Զգուշացում. գրառման մեջ կա հայհոյանք, ով չի ցանկանում կարդալ՝ չմտնի։ Գրառումը չպատճենել։

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , ,

Հայկական սմեռչերի մասին առաջին սլիվն է, այն էլ ադրբեջանական ԶԼՄ-ներում։

Պիտակներ. , ,

Մի հատ էլ հայոց տոմարի մասին

Նախորդ գրառման լրացում։

Ամեն դեպքում չալարեցի, հաշվեցի՝ ենթադրելով, որ մ.թ.ա. գրիգորյան օրացույցը նահանջ տարիները հաշվում է նույն ալգորիթմով։ Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , ,