Նժդեհի մասին ֆիլմը չեմ նայել ու դեռ պարզ չի կնայեմ թե չէ։ Առայժմ կսպասեմ ֆիլմի մասին կարծիքների, իսկ որ ավելի լավ է` ռեցենզիաների, եթե լինեն։ Հա, ի դեպ, Հայաստանում կինոքննադատ հասկացություն գոյություն ունի՞, երբևէ լսե՞լ եք այդպիսի բան։ Եթե չէ, ինքս ինձ հայտարարում եմ հայ կինոքննադատության հայր։ Խի՞ չէ որ։

Վերադառնամ ռեցենզիաներին. ահա ֆիլմի մասին ինձ հանդիպած առաջին ռեցենզիան ։ Ու կարծես վատ չի գրված, թեև հեղինակն ինքն էլ չի կարողանում խուսափել պաթոսից, բայց Առողջապահության միջազգային կազմակերպության կողմից հաստատված թույլատրելի չափաբաժինը չի խախտում։ Որպես ռեցենզիայի մինուս կարելի է նշել նաև մարտական տեսարանների ռեալիստիկության հարցին չանդարադառնալը, իսկ դա իմ կարծիքով պատմական-ռազմական թեմայով ֆիլմի համար շատ կարևոր հարց է, բայց դե չմոռանանք, որ գրողն աղջիկ է։

Սպասենք այլ ռեցենզիաների։

Հ.Գ.
«Ժողովուրդ, շատ լավնա, անպայման նայեք»-ը իմ համար ոչ ուշադրության արժանի կարծիք է, ոչ էլ առավել ևս ռեցենզիա։

Պիտակներ. , ,

Կտոր մը կավիճ

Չգիտեմ ինչու մի բան հիշեցի։ Տենց 2–րդ, թե 3–րդ դասարանցի վախտերս մանկությանս ընկերներից մեկի հետ թունդ կռվել էինք։ Արդեն չեմ հիշում, թե ինչ իրուր հետ չէինք կիսել, բայց էդ ընկերս որոշել էր ինձ պատժի ամբողջ թաղի միջոցով։ Ուրեմն մեր թաղում պատժի ամենադաժան ձևը խմբակային … չէ, ծեծը չէր, ծեծին հաջորդող խմբակային խռովելն էր։ Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , ,

Խիստի վիրավորվիլ։

Տիգրան Ուրիխանյանին դուր չի եկել իրեն նվիրված, ես կասեի` ձոնված դեմոտիվատորը Էդգար Բարսեղյանից։

Դեմոտիվատոր ըստ Էդգար Բարսեղյանի

Tigran Urikhanyan, Տիգրան Ուրիխանյան

Դեմոտիվատոր ըստ Տիգրան Ուրիխանյանի

Tigran Urikhanyan, Տիգրան Ուրիխանյան

Մի խոսքով, Տիգրան Ուրիխանյանը խիստ վիրավորված դիմել է դատարան ու մեկ միլիոն է ուզում։

Պիտակներ. , ,

Դու հո մարդ չես, ընդամենը չափման միավոր ես

via Էդգար Բարսեղյան

Հ.Գ.
Այո, այո, ուռուցքաբանականում է նկարվել։

Պիտակներ. ,

Նոր դպրոց


ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

  • Ռազմավարական աշխարհագրություն. Հայաստան և հարակից շրջաններ։
  • Հայաստանը XXI դարում. խնդիրներ, սպառնալիքներ, մարտահրավերներ։
  • Ուժերի բալանս. տարածաշրջանի զինված ուժեր, ռազմական դաշինքներ՝ ՆԱՏՕ, ՀԱՊԿ։
  • Պատերազմող մոլորակ. հակամարտություններ՝ Հյուսիսային Կովկասից մինչև Լիբիա, Աֆղանստանից մինչև Բալկաններ, միջազգային խաղաղապահ գործողություններ, պատերազմի ոչ-ավանդական ձևեր։
  • Անկախության տարեգրություն. Արցախյան շարժում, պատերազմ, անկախության առաջին տասնամյակ։
  • Մեդիագրագիտություն. արդյունավետ աշխատանք տեղեկատվության հետ, աղբյուրների վերլուծություն, քննական մտածողություն, տեղեկատվական անվտանգության հարցեր, նոր մեդիա գործիքներ։
  • Քարոզչության անատոմիա. տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ, քարոզչություն ու PR, հայկական և օտար փորձի վերլուծություն, քարոզչական միֆեր, թեզեր։

Մանրամասներն ու դիմումի ձևը՝ այստեղ. http://zorakn.org/current/dproc2013a

Ай-ай-ай, как же так, Любимый Руководитель и такая вредная привычка, как же так? Пойду посыплю голову пеплом от горя.

Պիտակներ. ,

Лобзик уже не торт, апопсел и скатился в УГ. А де страна не страна эли.

Պիտակներ. ,

Մրցունակ առաջարկներ

Արաաաաաա։ Էս պատահաբար բլոգիս սևագրերում գտա։ Լրիվ մոռացել էի։ Հայաստանում հանրակրթությունը մրցունակ լեզվով անցկացնելու օրհնված սհաթովը ինչպես նաև չեմ հիշում թե ինչը արտոնագրելու որոշման հետ կապված շատ էի ոգևորվել ու որոշել էի օգնել հարազատ կառավարությանս և պատրաստել մի շարք այլ ոլորտներում մրցունակության բարձրացման առաջարկների փաթեթ։ Հետո գործերով ընկա ու տենց մոռացա։ Դե հիմա գտել եմ, գտել, թեկուզ և կիսատ ու հում, բայց հրապարակեմ էլի։ Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , ,

Երևանի «Ավտոմատիկա» գործարանը կզբաղվի Ս-300 ԶՀՀ նորոգմամբ

Երևանի «Ավտոմատիկա» գործարանն առաջիկայում ի վիճակի կլինի իրականացնել հայկական բանակի զենիթահրթիռային համակարգերի տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքներ։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական «Ալմազ-Անթեյ» կոնցեռնի նորոգման և սպասարկման «Գրանիտ» գլխամասային ընկերության 2011 թվականի հաշվետվությունից։

Ըստ հաշվետվության` «Գրանիտ» ընկերությունն «Ավտոմատիկա» գործարանի բազայի վրա ռուսական արտադրության զենիթահրթիռային համակարգերի սպասարկման և նորոգման կենտրոնի նախագիծ ստեղծելու առաջադրանք էր ստացել և 2011թ. օգոստոսին համապատասխան առաջարկություններ ներկայացրել Հայաստանին։ Հայկական կողմն այդ առաջարկները հաստատել է և այժմ ընթացքի մեջ է տեխնոլոգիական փաստաթղթերի պատրաստման գործընթացը։

Միևնույն ժամանակ Երևան ժամանած «Ալմազ-Անթեյ» կոնցեռնի պատվիրակության հետ բանակցություններ են վարվել Ս-300ՊՏ/Ս-300ՊՍ տիպի զենիթահրթիռային համակարգերի համատեղ վերականգնման և մարտունակ վիճակի բերման հետ կապված հարցեր։ Մասնավորապես հայկական կողմին են ներկայացվել ԶՀՀ հրամանատարական կետի Հայաստանում կամ Ռուսաստանում նորոգման տարբերակների առաջարկներ, ինչպես նաև քննարկվել է «Ավտոմատիկա» գործարանը Ս-300 ԶՀՀ նորոգման համար վերազինելու հարցը։

Հըբը։

Պիտակներ. , , , , ,

Օգնություն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին

«Ավելի լավ է, որ դու` որպես փայլուն ու հեռանկարային ֆիզիկոս, գնաս Չիկագո կամ Բոստոն ու դառնաս այդպիսի ֆիզիկոս: Հետո իմ երկրին ավելի շատ օգուտ կարող ես տալ քո կապերով, հմտություններով, քո գրանտերով և այլն, քան մնաս էստեղ կրտսեր լաբարանտ, եթե պետությունը այսօր` այս պահին, ամբողջական շղթան քո առաջխաղացման չի կարող ապահովել»: (C) Արմեն Աշոտյան։

Ես վաղուց, դեռ օտարալեզու դպրոցների վերաբացման ժամանակ էի հասկացել, որ Արմեն Աշոտյանն ընդհանրապես չի հասկանում, թե ինչի համար է ստեղծված իր ղեկավարած ոլորտը։ Եվ որպես ՀՀ «սրտացավ քաղաքացի» /(C) ՍՍ/ պարտքս եմ համարում բացատրել դա պարոն Աշոտյանին։

Աշխարհում այնպես է ստացվել, որ գոյություն ունեն բազմաթիվ մասնագիտություններ և դրանցից յուրաքանչյուրի համար մարդիկ, ովքեր տիրապետում են այդ մասնագիիտությանը։ Այդ մարդիկ կոչվում են մասնագետներ։ Աշխարհում գոյություն ունեն նաև պետություններ և այդ պետություններից յուրաքանչյուրը ամեն մի մասնագիտության համար որոշակի քանակի մասնագետների կարիք ունի (ընդ որում, այդ «որոշակի քանակը» կարող է նաև զրոյի հավասար լինել)։

Հիմա, ցավոք սրտի, անհրաժեշտ մասնագետները քյալամի թփերի տակ չեն հայտնաբերվում և ոչ էլ արագիլն է բերում։ Այդ մասնագետներին պիտի պատրաստել։ Ու դա բավական երկարատև պրոցես է, որը տևում է մի 15-20 տարի։ Լավ, բայց ո՞վ պիտի պատրաստի։ Ասեմ, առաջին հերթին տվյալ պետության կրթական համակարգը։ Առանձին դեպքերում, երբ այդ համակարգն ի վիճակի չէ կամ կա ցանկություն այլոց փորձն էլ կիրառել, օգագործում են նաև օտար պետությունների կրթական համակարգերի ընձեռած հնարավորությունները (միջպետական պայմանագրերը, ուսանողների փոխանակման ծրագրեր, ֆլան-ֆստան)։

Այսպիսով, պարոն Աշոտյան, ձեր մոտ մի տեղ գրեք. «երկրի կրթության համակարգը նրա համար է, որ պատրաստի այդ երկրին անհրաժեշտ որակի և քանակի մասնագետներ»։

Եվ սա, որքան էլ դա տարօրինակ է, վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետության կրթության համակարգին։
Իսկ ինչի՞ համար չէ կրթության համակարգը (մասնավորապես` Հայաստանի կրթության համակարգը)։

  1. Կրթության համակարգը օտար պետությունների համար մասնագետների պատրաստման համար չէ (սա չի նշանակում, թե վերոհիշյալ միջպետական ֆլան-ֆստանների շրջանակներում Հայաստանում չեն կարող սովորել օտարերկրացիներ)։
  2. Կրթության համակարգը օտար պետություններում հայաստանցիներիս ինտեգրումը հեշտացնելու համար չէ։
  3. Կրթության համակարգը երկրի համար ոչ պետքական մասնագետների պատրաստման համար չէ։
  4. Կրթության համակարգը դրսից Հայաստանին օգնողներ պատրաստելու համար չէ, քանի որ «Դրսից Հայաստանին օգնող» մասնագիտություն գոյություն չունի։

Այս 4 կետն էլ անպայման գրեք ձեր մոտ։

Որպեսզի թյուրիմացություն չառաջանա, նշեմ, որ «այսինչ մասնագետը պետք է» չի նշանակում, որ պետք է հենց կիրառական ոլորտում։ Օրինակ` եթե այսօր Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ մեծածավալ հետազոտական աշխատանքներ ֆիզիկայում, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանին ֆիզիկոսներ պետք չեն։ Նույնիսկ այդ պարագայում, երկրին անհրաժեշտ է ֆիզիկոսների գոնե այնպիսի մի մինիմալ քանակ, որը հնարավորություն կտա խուսափել գիտելիքների կորստից, մինչև պայծառ ապագան վրա հասնի։

Որ խոսքը սրան հասավ, էդ էլ ասեմ, պարոն Աշոտյան։ Ուրեմն գիտելիքները ժամանակի ընթացքում կուտակվում են։ Որպեսզի այդ կուտակված գիտելիքները չկորչեն, խելոք-խելոք գրքեր ունենալը գրադարաններում բավարար չէ (նույնիսկ, եթե այդ գրքերը գրված լինեն որևէ մրցունակ լեզվով)։ Անհարժեշտ է նաև, որ այդ գիտլիքները յուրաքանչյուր ավագ սերունդը, փոխանցի իր հաջորդ սերնդին։ Իսկ գիտելիքների կորուստը, պարոն Աշոտյան, ամենասարսափելի բանն է, որը կարող է պատահել որևէ երկրի, պետության կամ քաղաքակրթության հետ։

Հ.Գ.
Սիրելի իմ ոչ այնքան շատ ընթերցողներ, օգնեք պարոն Աշոտյանին, որ նա վերջապես իմանա, թե ինչի համար է նախատեսված իր ղեկավարած ոլորտը։ Ուղարկեք այս տեքստը կամ հղումը նրան կապի ձեր նախընտրած որևէ միջոցով, ձեր լուման ներդրեք կառավարություն-ժողովուրդ կապի ամրապնդման սրբազան գործում, հատկապես ընտրությանն ընդառաջ։ Շնորհակալություն, ուշադրության համար։

Պիտակներ. , , , , , ,