Ծոծրակիս հաջորդ սերնդի շունչն առաջին անգամ զգացի, երբ մի երեխա մոտեցավ ու թե. «ձյաձյա, չեք ասի՞ ժամը քանիսնա»։ Էդ «ձյաձյան» ինձ պարալիզացրեց, որովհետև ընդամենը 10-րդ դասարան էի։

Երկրորդ անգամ դա եղավ, երբ առաջին անգամ ինձ «պարոն»-ով դիմեցին. էդ մի 2 տարի առաջ էր։ Մինչև հիմա ներվայանում եմ, որ տենց են դիմում։

Երրորդ անգամն էլ այսօր, երբ ինձ հարցրեցին, թե ո՞վ է … Լոբզիկը։ Ու հարցնողը այնպես չի, որ հայ-ադրբեջանանակն թեմայով չէր հետաքրքրվում։

Պիտակներ. , ,

Բիոտիկական զենք տակոյ բիոտիկական

Նախորդ գրառմանս մեջ ԿԳՆ հովանավորած կայքում տեղ գտած նյութերից էի խոսում։ Խոսում էի ու գլխիս գալիքը չգիտեի։ Նոր նենց բանի ռաստվեցի, որ բիոտոկերս խփին։

«Նախնական զինվորական պատրաստության» 10-րդ դասարանի դասագրքից.

Բիոտիկական զենքեր. կառուցված են այնպիսի միջոցների օգտագործման սկզբունքով, որոնք մարդկանց վերածում են ինքնուրույն մտածողությունից զուրկ և կույր կամակատարների։ Կարող են կիրառվել հոգեբանագրգռիչ մարտական գեներատորներ, որոնք կարող են նեղ ուղղորդված ազդեցությամբ խոցել մարդկանց կենսական կարևոր ֆունկցիաները, շնչառությունը, սիրտ-անոթային համակարգը և այլն։ Կարող են կիրառվել հոգեբանական ազդեցության համակարգչային տեխնոլոգիաներ, որոնք անցնելով մարդու գիտակցության մեջ` հնարավորություն են տալիս ճշտգրիտ կանխորոշել և կարգավորել նրա հոգեբանական և ֆիզիկական վիճակը։

Ցավոք սրտի` դասագրքում բացահայտված չեն տելեպորտացիոն և տրանկլյուկացիոն զենքերի թեմաները։

Պիտակներ. , ,

Պարզվում է, որ ինտերնետներում էսպիսի մի սայթ կա armedu.am ։ Կայքի նկարագրությունից

Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի և Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի ձևավորած պատվերի շրջանակներում ստեղծվել է Հայաստանի դպրոցների ինտերնետային համալիր էջը` «Կրթական համալիր էջ» պորտալը։ Այն այժմ կոչվում է «Հայկական կրթական միջավայր»։

Պորտալը շահագործում է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։

Կայքում «Կրթական նյութեր» խորագրի տակ կա «Պաշարների կատալոգ» բաժին, որտեղ, ի թիվս այլ նյութերի, կան օրինակ այսպիսիները.
«Էզոթերիկոս»
«Իլիականը և հայկական մշակույթը» (հղումներ` Վարպետյանին!!!)
«Բրիտանիա կղզու առաջին բնակիչները եկել են Հայաստանից»
ու այդ կարգի էլի մի քանի նյութեր։

Բան չունեմ ասելու, կայքում կարծես թե նորմալ նյութեր էլ կան, բայց հարցն էնա, որ սենց բան պետական ծրագրով հովանավորված կայքում ՉՊԻՏԻ ԼԻՆԻ։

Ես վերջը պիտի մեր դպրոցական դասագրքերն առնեմ, մի հատ կարդամ, տեսնեմ ընտեղ ինչեր են գրում։

Պիտակներ. ,

Ցուցակագրման մասին

Ժամանակ առ ժամանակ հայոց ինտերնետներում ինչ-որ ցուցակներ են կազմվում. ազգի դավաճանների, տականքների, հող հանձնողների ևն ևն։ Ես հասկանում եմ, որ մարդիկ դա կազմում են ամենաանկեղծ մղումներից ելնելով, բայց եկեք տեսնենք, թե ինչ ճակատագիր են ունեցել ոչ պակաս անկեղծ մղումներով այլ ցուցակագիրներ։

Եկեք օրինակ` ուշադրություն դարձնենք ընկեր Եժովի վրա։ Ցուցակների կազմումն ընկեր Եժովը սկսել էր առնվազն 1934-1935թթ.։ Կազմել էր պատասխանատվության և պարտքի լուրջ զգացումով ու անօրինակ աշխատասիրությամբ, ինչի շնորհիվ կազմված ցուցակն ավելի քան 700 կիլո մարդկանց անուններով, հիրավի, արժանի է Գինեսի ռեկորդների գրքում տեղ զբաղեցնելուն։

Բայց ոչինչ հավերժ չէ և 1938-ին ԽՍՀՄ գլխավոր ցուցակագրի պաշտոնում ընկեր Եժովին փոխարինեց ընկեր Բերիան։ Վերջինս էլ իր սեփական ցուցակում գրանցեց նաև ընկեր Եժովին։ Դե ի՞նչ ասենք, հողը բետոնից լինի վրան։

Ընկեր Բերիայի կարիերան շատ ավելի երկար տևեց, մոտ 15 տարի, բայց 15 տարի անց անսպասելիորեն պարզվեց, որ նա ևս ցուցակագրված է։

Ընկեր Բերիային ցուցակագրած Սերգեյ Նիկիֆորովիչ Կռուգլովի նկատմամբ ճակատագիրն ավելի բարեհաճ գտնվեց։ Նրան չգնդակահարեցին, մարդն ինքը սեփական նախաձեռնությամբ ընկավ գնացքի տակ։

Եթե կարծում եք, թե սա զուտ խորհրդային ֆենոմեն էր, առաջարկում եմ ծանոթանալ քաղաքացիներ Ժան-Պոլ Մարատի, Ժորժ Դանտոնի, Մաքսիմիլիան Ռոբեսպիերի և այլոց կենսագրություններին։ Սրանք բոլորն անվանի և փորձված ցուցակ կազմողներ էին։

Եվ այս բոլոր բարի մարդիկ դեռ ամենահայտնի ցուցակագիրներն են, սիրելի մեծիկներ և փոքրիկներ։ Մինչդեռ նրանց բազմաթիվ օգնականների, խորհրդականների, ենթակաների և պարզապես համակիրների անունները, ովքեր անմասն չէին մնում ցուցակ կազմելու հայրենանվեր գործից, այսօր չի հիշում նույնիսկ Ինտերնետը։

Հ.Գ.
Ի դեպ, բրիտանացի գիտնականներն այս ֆենոմենը բացատրում են այն փաստով, որ ցուցակագիրը ցուցակի վերջում գրում է նաև իր անունը, օրինակ` «կազմեց` այսինչը», իսկ գնդակահարողներն էլ հասնում են ցուցակի վերջին, կարդում են անունը և ցուցակագրողին էլ են գնդակահարում։ Թյուրիմացաբար։

Պիտակներ. , , ,

Եղեռնի հետևանքների վերացման մասին

Մի ռոմանտիկ միտք կա հայերիս, հատկապես` հայ ազգայնականների շրջանում, թե. «հեռու չէ կորցրածը հետ բերելու օրը», իսկ Թուրքիան էլ կավե ոտքերով հսկա է պարզապես, որ մեր մի հարվածով կտապալվի։ Ու ամենատարբեր տեղերում, ամենատարբեր մարդկանց շուրթերից պարբերաբար լսում եմ այս մտքերը։

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , ,

Նախկինում մենք արդեն շատ հիմնավոր ու անհերքելի ձևով ցույց էինք տվել, որ այսպես կոչված «հնդկացիական քաղաքակրթությունն» իրականում հայկական քաղաքակրթությունն է։

Եվ ահա, այդ անհերքելի ճշմարտության ևս մեկ ապացույց. Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , , , ,

Էն, որ Րաֆֆին կմսխի իր ռեսուրսը, սպասելի էր, արա բայց սե՞նց։ Դեռ ոչ ոք սենց ապաշնորհ ու բառադի ձևով չէր մսխել իր երկրորդ տեղը։ Էլ չասեմ, թե ինչ հեշտությամբ են կարողանում Րաֆֆու վրից միտինգը տանել։ Երբ որ դա Նիկոլն էր անում, էդ դեռ նորմալ էր, Նիկոլը ոտի վրա միտինգ սարքողա, բայց երեկ նույն բանը հաջողությամբ անում էր Անդրեասը։ Անելը որնա՞ Րաֆֆուն, Րաֆֆու միտինգին անվանեց «մի խումբ քաղաքացիներ» ու նաղդ սաղ իրա ձեռքը վերցնող էր, եթե ոստիկաննեը չփաթթեին, չտանեին։

Պիտակներ. , ,

Ну вот, bsw_am в очередной раз меня забанила. И все из-за какого-то уста алик. Քե մատաղ, բա քեզ սազե՞ց, в самом интересном месте э ахр։ Ладно, захочешь когда-нибудь научится отличать науку от лженауки, о способов борьбы с турецкой пропагандой и о том, почему любительщина этому только мешает, обращайся: ты же знаешь как я тебя люблю, все подробно разъясню. И банить тоже не буду. Всем чмоке, всем пока.

Պիտակներ. , ,

1983 թիվ։ ԽՍՀՄ։ Անդրոպով։ 22-ամյա մի երիտասարդ սբ. Էջմիածնում Արցախի մասին (մշակույթային հուշարձաններ, մի քիչ ժողովրդագրություն ևն) լեկցիայա կարդում։ Ու 30 տարի անց այդպես էլ չի հասկանում, թե ինչ էր կատարվում։

Պիտակներ. ,

Սամվել Կարապետյանի հնչեցրած որոշ թեզերի մասին

Հասկանալով հանդերձ, որ grigor-yan-ի գրելու ոճը շատ կոշտ է, իսկ երբեմն էլ նույնիսկ կոպիտ ու դա շատ-շատերին դուր չի, բայց ամեն դեպքում խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ։

Самвел Карапетян ” жерва гаврасоидной пропаганды

Հ.Գ.
Թեմայից անտեղյակների համար։ Գավռասը քրիստոնեական հարթակներում ֆռֆռացող ու քաղկեդոնյան Հայաստանի մասին երազող ինտերնետ-պերսոնաժա։

Պիտակներ. , ,