«39-րդ շահմատային օլիմպիադա» պիտակով գրառումները

39-րդ շախմատային օլիմպիադա. 2-րդ տուր

2-րդ տուրում մեր շախմատիստները խաղում են Ավտրալիայի շախմատիստների, իսկ շախմատիստուհիները` Չեխիայի շախմատիստուհիների հետ:

Մեր տղամարդկանց հավաքականը քիչ առաջ ավարտեց իր բոլոր պարտիաները և հաղթեց մրցակցին 3.5:0.5 հաշվով:

Լևոն Արոնյան 1:0 Զոնգ Յուան Ժաո
Դավիդ Սմերդոն 0.5:0.5 Վլադիմիր Հակոբյան
Գաբիրել Սարգսյան 1:0 Ջորջ Վենդի Քսիե
Ստեֆան Ջեյ Սոլոմոն 0:1 Արման Փաշիկյան

Մեր աղջիկների հավաքականը դեռ շարունակում է խաղալ, այս պահին ավարտվել է Թերեզա Օլսարովա Նելի Աղինյան պարտիան. մեր շախմատիստուհին պարտվել է:

Պիտակներ. ,

39-րդ շախմատային օլիմպիադա. 1-ին տուր

Անկախության տոնին մեր շախմատիստներրը նվեր մատուցեցին իրենց և մեզ. և մեր տղաները, և մեր աղջիկները հաղթեցին իրենց մրցակիցներին:

Մեր տղաների հավաքականը հանդիպում էր Կոստա-Ռիկայի հավաքականի հետ:

Վլադիմիր Հակոբյանը և Արման Փաշիկյանը սևերով ոչ ոքի խաղացին համապատասխանաբար Մաուրիցիո Արիաս Սանտանայի և Բեռնալ Գոնսալեսի հետ: Իրենց հերթին Գաբրիել Սարգսյանն ու Ավետիք Գրիգորյանը սպիտակներով հաղթեցին համապատասխանաբար Լեոնարդո Վալդեսին և Սեբաստիան Ռուիս Բլաիսին: Ընդհանուր հաշիվը 3:1:

Մեր աղջիկների հավաքականը հանդիպում էր ինչ-որ IPCA-ի հետ: Գաղափար չունեմ, թե դա ովքեր են, բայց մեր աղջիկները հաղթեցին 3.5:0.5 հաշվով: Էլինա Դանիելյանը և Լիլիթ Գալոյանը սևերով հաղթեցին համապատասխանաբար Անտո Ջենիտային և Մարինա Կայդանովիչին: Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաղթեց Նադեժդա Զիկինային, իսկ Նելի Աղայանը ոչ ոքի խաղաց Գալինա Մելնիկի հետ:

Ճիշտ է, առաջին մեկ երկու մրցակիցները համեմատաբար թույլ են լինելու, բայց դե մեկա բոլոր մրացակիցներին փռելու ենք արևին, չորանան, լինեն ուժեղ, թե թույլ:

Պիտակներ. ,

39-րդ շախմատային օլիմպիադա

Այսօր Խանտի-Մանսիյսկում սկսվում է շախմատային 39-րդ օլիմպիադան: Մրցաշարի պաշտոնական բացումը կլինի վաղը, խաղերը կսկսվեն երեքշաբթի օրվանից: Մեր հավաքականի կազմը հետևյալն է. Լևոն Արոնյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Արման Փաշիկյան, Աոետիք Գրիգորյան: Մաղթենք մեր հավաքականին երրորդ անընդմեջ ոսկի:

Պիտակներ. ,