Ես հաճախ եմ սիրում ասել, թե “լավ բաներ չեն լինում”: Բայց, գրեթե բոլոր օրենքներն էլ բացառություններ ունեն, ու այդ օրենքն էլ ունի:
Լավ բան համար մեկ ” որոշ ժամանակ առաջ մտածում էի, թե արդյո՞ք իմաստ ունի կաբելային հեռուստատեսության որևէ փաթեթ վերցնել: Մինչև ես մտածում էի, կաբելային հեռուստատեսությունն իր ոտքով եկավ, էն էլ գրեթե անվճար: Ուրեմն մի օր դուռը թակում են, թե շենքում կաբելային հեռուստատեսություն ենք քաշում ու սարքերի համար մեզ պետք է մշտական հոսանք, կլինի՞ ձեր լույսից միացնենք այդ ամեն ինչը, իսկ փոխարենը ձեզ մեր փաթեթից անվճար տրամադրենք: Համաձայնեցի, քանի որ լրացուցիչ ծախսը ամսական մոտ 300 դրամ է կազմում:
Լավ բան համար երկու ” այսօր միացնում եմ ու հանկարծ “Россия 2”-ով հայտնաբերում եմ Ֆորմուլա-1. երջանիկ ժպիտը դեմքիցս արդեն մի 20 րոպե է չի իջնում: