Էս մարդու համեստությունից հավեսս ուղղակի եկավ։
«սպորտ» պիտակով գրառումները
Էս էլ սենց, մարդն իրա բերանով ասումա, որ ինքն էլ սւձյան էլ պուտանկա են։
Republic of Ireland striker Simon Cox admits the ball brushed his arm before the Armenian keeper Roman Berezovskywas sent-off for handling outside the penalty area in Euro 2012 qualifier.
Cox adds that he didn’t think the ball struck Berezovsky’s arm outside the area even though he appealed for a foul with the other Republic players.
The West Brom striker replaced injured Robbie Keane in the Republic side in Tuesday’s 2-1 victory which secured the Irish a place in next month’s Euro 2012 play-offs.
Հա, մի բան էլ։ Թեև ոչ ռուսներին կրեցինք, ոչ էլ դուրս եկանք, բայց դե որ Նեմեցը վախտին նեղվում էր, թե խի՞ հմի, որ կրում ենք, չեն ասում. «Նեմեց Մալադեց», ասեմ ” ՆԵ-ՄԵՑ ՄԱ-ԼԱ-ԴԵՑ։ Իսկ տղեքին ու Վարդանին էլ ՄԱԼԱԴԵՑԻ քառակուսի։
Հայաստանի հավաքական ջան, ձեր ցավը տանեմ, հալալա ձեզ։ Անցած տարի ասեցի, որ վերջապես ունենք հավաքական, որով նույնիսկ պարտվելու դեպքում ենք հպարտանում ու էսօր էլ եմ ասում ” մենք ձեզնով հպարտանում ենք։ Տղավարի միչև վերջ խաղացիք, 10 հոգով, անփորձ դարպասապահով ու մենակ դուք էիք էտ դաշտում խաղում։ Երեկ խաղից հետո Երևանում մեքենաները նենց էին սիգնալ տալիս, որ չիմացողը կմտածեր, թե հաղթել ենք ու ըտենցա պետք։ Դուք արժանի եք, որ ձեզ շնորհակալություն հայտնեն անկախ խաղի արդյունքից։
Փաստորեն կան մարդիկ, ում քամակը մռմռումա էս երկրում տեղի ունեցող ամեն մի լավ բանից։ Հեսա, այ էս ( http://lragir.am/armsrc/society54434.html ) հոդվածագրի քամակն էլ մռմռումա ֆուտբոլի հաղթանակից։ Մռմռումա ու էտ մռմռոցից մարդն իրան պատեպատա տվել. տվելա, տվելա, տվելա … ու վիդիշ լի, իրան դուր չի էկել, թե ոնց էին տոնում հայերը հաղթանակը, նենց ինչ-որ ոչ կոշեռնի ձևերով էին տոնում էլի։ Մի քանի հիասքանչ մեջբերում անեմ.
Մի կողմից երկրպագուները տոնում էին ազգային հավաքականի կարեւոր հաղթանակը, մյուս կողմից հայաստանցիների մի զգալի մաս լկտիության խրախճանք էր բարձրացրել, օգտվելով հաղթանակից:
…
Երեւանյան ժամանակակից առօրյայում առանց այդ էլ հարմար տեղավորված, իրեն բավական ապահով եւ տանուտեր զգացող լկտիությունը եւ ամենաթողությունը ֆուտբոլային հաղթանակի առիթով ընդհանրապես կորցրել էր չափ ու սահման: Մինչդեռ այդպես հաղթանակը չեն տոնում, հաղթանակն այդպես հարամ են անում:
…
Մեր հավաքականի ֆուտբոլային հաղթանակները տոնելու մակարդակը երեւի թե պետք է առնվազն հասնի այդ հաղթանակները կերտելու, այսինքն մեր հավաքականի խաղամակարդակին:
…
Ֆուտբոլային հաղթանակները գալիս եւ տեւական ժամանակ մնում են այն երկրներում, որտեղ ոչ միայն թիմերն են լավ խաղում, այլ որտեղ այդ խաղին համարժեք որակով երկրպագության մշակույթ կա ձեւավորված, որովհետեւ այդ ամենը միասին են ձեւավորում հաղթանակների համար անհրաժեշտ ընդհանուր էներգետիկ դաշտը:
…
Մակեդոնիայի հավաքականն էլ այսօր եվրոպական ընդամենը միջին կարգի կամ նույնիսկ միջին երկրորդ կարգի թիմ է, որի հանդեպ հաղթանակն ինքնին “աշխարհով մեկ” լինելու եւ էյֆորիայից խեղդվելու հիմք կամ հիմնավոր պատճառ չէ:
…
Արա դե հիմա արի ու մի ասա, տո լավ է, ա՜յ աբորտի արդարացում, լու՞րջ ես ասում։ Տենց նատուռի հաղթանակն այդպես չեն տոնու՞մ։ Բա ո՞նց են տոնում, այ համբալ։ Թե՞ Հայաստանում ամեն լավ բանի համար քեզ մի երկու անգամ շինում են, դրանից ես տենց դաղված։
Հետ եկա Երևան: Մոտ մի շաբաթ չէի երևում, ասեմ, որ այդ մի շաբաթում փորձնականորեն ապացուցվել է, որ կյանք առանց ինտերնետի գոյություն ունի, համենայն դեպս այն վայրերում, որտեղ կա հեռուստացույց ու մեկ էլ ներքևի հարկի հիստերիկ հարևան ում հիստերիկայի շնորհիվ ու պատճառով ահագին խողովակ փոխվեց:
Անինտերնետ կյանքի որոշ մանրամասներ cut-ի տակ:
Ես հաճախ եմ սիրում ասել, թե “լավ բաներ չեն լինում”: Բայց, գրեթե բոլոր օրենքներն էլ բացառություններ ունեն, ու այդ օրենքն էլ ունի:
Լավ բան համար մեկ ” որոշ ժամանակ առաջ մտածում էի, թե արդյո՞ք իմաստ ունի կաբելային հեռուստատեսության որևէ փաթեթ վերցնել: Մինչև ես մտածում էի, կաբելային հեռուստատեսությունն իր ոտքով եկավ, էն էլ գրեթե անվճար: Ուրեմն մի օր դուռը թակում են, թե շենքում կաբելային հեռուստատեսություն ենք քաշում ու սարքերի համար մեզ պետք է մշտական հոսանք, կլինի՞ ձեր լույսից միացնենք այդ ամեն ինչը, իսկ փոխարենը ձեզ մեր փաթեթից անվճար տրամադրենք: Համաձայնեցի, քանի որ լրացուցիչ ծախսը ամսական մոտ 300 դրամ է կազմում:
Լավ բան համար երկու ” այսօր միացնում եմ ու հանկարծ “Россия 2”-ով հայտնաբերում եմ Ֆորմուլա-1. երջանիկ ժպիտը դեմքիցս արդեն մի 20 րոպե է չի իջնում:
Լավ լուր հայ շախմատասերների համար: Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը 2011 թվականից վերադարձել է հարազատ ֆեդերացիա ու այսուհետ հանդես կգա մեր հավաքականի կազմում: Սերգեյը բավականին ուժեղ շախմատիստ է, ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 26-րդ տեղը 2721 միավորով և մեր ֆեդերացիայում այդ ցուցանիշով զիջում է միայն Լևոն Արոնյանին: Մի խոսքով հուսանք, որ Սերգեյ Մովսիսյանի վերադարձը կուժեղացնի մեր հավաքականի խաղը: