«սովորեք հետս գյոռս չեմ տանելու» պիտակով գրառումները

Էս ֆեյսբուքը շատ վատ բանա։ Մի բան գրում ես, կորչում գնումա։ Դրա համար ասի մի քանի վերջին գրառում բլոգ բերեմ. հիշատակ է, թող մնա էլի։

Դեռ մի քիչ հում մտքեր քաղաքական կուսակցությունների մասին։
Հետաքրքիրա, որ Հայաստանում ռեալ պայքար կուսակցությունները տանում են կամ նախագահական, կամ ԱԺ ընտրությունների ժամանակ։ Հա, մի թեթև էլ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ եղավ։ Մնացած տեղերում. ընտեղ քաղաքապետեր, ավագանիներ, էլ չասեմ գյուղապետեր – գործնականում զրո պայքար։ Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , ,

Ուկրաինայի դասերից

Սառը պատերազմի ավարտին ԽՍՀՄ-ը գնաց որոշակի զիջումների։ Պարտվող ԽՍՀՄ-ի ղեկավարներին թվում էր, թե այդ զիջումները կօգնեն, որ սառը պատերազմն ավարտվի։ Դիրքեր զիջելը դա խաղաղության գինն էր, որը ԽՍՀՄ ղեկավարությունը վճարեց։

Արդյունքում մոտ քառորդ դար էլ չանցած Ռուսաստանը նորից է մտնում սառը պատերազմ, բայց արդեն անհամեմատելի ավելի վատ դիրքերից։

Հետևություն մեր համար. «դիրքեր/հողեր խաղաղության դիմաց» բանաձևն անհեթեթություն է։ Խաղաղության դիմաց պիտի վճարվի միայն խաղաղությամբ։

Հ.Գ.
Ուրեմն վերոհիշյալ տողերում ոչ մի բառ չկա էն մասին, թե ովա հրեշտակը, իսկ ովա բոբոն։ Ու ոչ մի բառ չկա նաև էն մասին, թե ում մեղքն էր, որ սենց եղավ, ով առաջինը սկսեց ու նույնիսկ, թե ում կողմից պտի մենք լինենք։ Իսկ եթե դուք, այնուամենայնիվ, նմանատիպ որևէ բան եք տեսել էս տողերում, ապա կներեք, բայց դա արդեն ձեր պրոբլեմնա։

Պիտակներ. , , , ,

Հայ ժողովրդի քաղաքակրթական հավակնությունների մասին ես շատ եմ ասել ու գրել։

Էդ հավակնություններն օբյեկտիվորեն կան (դա ոչ լավա, ոչ վատ, դա ուղղակի տենցա) ու դրանց չբավարարված լինելը տխուր հետևանքներիա բերում. էլ ԵԵՉ-իզմ (որն, իհարկե, նշվածից բացի այլ պատճառներ էլ ունի), էլ գոյություն չունեցած անցյալ հորինել (հիքսոս-միքսոսներ ու էդ կարգի այլ արիական արշավանքներ) ու նմանատիպ այլ ԴԵՍՏՐՈՒԿՏԻՎ բաներ։

Հիմա, Մերձավոր Արևելքում արդեն տևական ժամանակ եզդիների, ինչպես նաև քրիստոնյաների էթնիկ զտումներ են։ Եզդիների դեպքում էսօր նաև ցեղասպանությունա։

Ու Հայաստանն ավելի քան որևէ այլ պետություն ունի էդ ժողովուրդներին իր հովանավորության տակ վերցնելու իրավունք ու որոշակի, թերևս, մետաֆիզիկ իմաստով նաև պարտականություն։ Ու հենց դա էլ կլինի մեր էսօրվա քաղաքակրթական առաքելությունը։ Որովհետև հայը սիրումա թույլին պաշտպանել. ինքը դրանից հաճույքա ստանում ու իրան էս մոլորակի վրա պետքական զգում։

Ավելի պրագմատիկ խնդիրների մասին էլ չխոսեմ նույնիսկ. միջազգային քաղաքականությունում Հայաստանի վարկի բարձրացում, Մերձավոր Արևելքի քրիստոնյաների դեպքում բազմաթիվ քրիստոնեական կազմակերպությունների աջակցություն (այո, այո, աղանդները ևս կարելի է ու պետք է ուղղորդել Հայաստանի շահերի սպասարկման գործին – դա ես ձեզ ասում եմ որպես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ), ժողովրդագրական խնդիրների լուծման հնարավորություն ևն, ևն։

Թեմայի ծիրին մեջ, բայց ավելի մոտ տարածաշրջանի կոնտեքստում։

Պիտակներ. , , ,

Անկախության, սովետի ու Միկոյանի մասին

Միկոյանի արձանի տեղադրման շուրջ կռիվ-կռիվները, չգիտես ինչու վեր են ածվում սովետը գովերգողների ու սովետը փնովողների հակամարտության։ Չէ, այսինքն` գիտես, թե ինչու, բայց մեկա, սովետի ինչացու լինելը Միկոյանի արձան տեղադրելու նպատակահարմարության հարցի հետ կապ չունի։

Մյուս հարցը, որ պարբերաբար բարձրացվում է, այն է, թե «ի՞նչ տվեց ձեզ էդ անկախությունը»։ Ուշագրավ է, որ շատերը այդ հարցը հենց երկրորդ դեմքով են բարձրացնում, բայց դա վերջիվերջո այդքան էլ էական չէ։ Հիմա այս և հարակից հարցերի մասին նվաստիս կարծիքը։ Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , ,

Քաղաքակրթական առաքելության մասին

Վաաբշե, որ ուզում եք իմանալ, հայերիս քաղաքակրթական առաքելությունը էս երգրին տարածաշրջանին տիրություն անելնա։ Հա, լուրջ, ասենք խոսքի կա բռեմյա բելըվը չելավեկա, տենց էլ կա բռեմյա առմյանինա։

Ու էն, որ մենք էս տարածաշրջանով չենք զբաղվում, դրա համար էլ սենց բառդակա ու մենք էլ էդ բառդակի դուզ մեջտեղում ենք։ Աստված էլ մեզ լավ աչքով չի նայում, բա մեր աչքն էլ չի հանու՞մ։ Մեզ առաքելությունա տվել, մենք մատներս մատին չենք խփում։

Դրա համար զբաղվելա պետք ու տարածաշրջանը միավորել մեր բարձր հովանու ներքո։

Հմի, ի՞նչ տեսք կարա ունենա տարածաշրջանի ժողովուրդների հովանավորությունը։ Սամո սաբոյ առաջնահերթ պտի կազմալուծվի այսպես կոչված «Ադրբեջանի Հանրապետությունը», որպես համամարդկային արժեքներին սպառնացող նեոնացիստական պետություն։ Դրա տեղում պիտի ստեղծվեն ազգային-էթնիկական սուվերեն միավորներ, այդ թվում` էթնիկ ծագումով կովկասյան թյուրքերի համար։

Բայց մեր հովանավորչությունը չի կարող ու չպիտի սահմանափակվի զուտ ֆիզիկական ազատագրմամբ։ Մեր պատմական առաքելությունը, ինչպես ասեցի, էդ ժողովուրդների համար պատասխանատվություննա։ Ու մենք իրավունք չունենք էդ պատասխանատվությունից խուսափել։ Ըստ այդմ, մենք այդ սուվերեն միավորների համար մեր վրա պիտի վերցնենք նրանց արդար դատական համակարգով (նաշ սուդ սամիյ սպռավեդլիվիյ սուդ վ միռե!!! ու էդ դատարանն, ի դեպ, պիտի ապահովի լիարժեք դենացիֆիկացիայի պորցեսի իրականացումը), ներքին և արտաքին անվտանգությամբ ապահովելու խնդիրները, ինչպես նաև աշխարքում նրանց իրավունքներն ու շահերը ներյակացնելու պարտականությունը։

Ներքին հարցերը իրենց ազգային-էթնիկ սուվերեն տարածքում իրանք կլուծեն, իհարկե, պադ նաշիմ չուտկիմ ռուկավոդստվըմ ի նաստավլենիեմ։

Իհարկե, եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան Հայաստանի հպատակություն ընդունել, նրանց այդ հնարավորությունը պիտի տրվի։ Օրինակ` ծառայելու միջոցով, օրինակ` հատուկ օտարեկրացիների համար ստեղծված «արտասահմանյան լեգիոնում»։ Կծառային, Հայաստանի շահերը կներկայացնեն տարբեր խաղաղապահ ու խաղաղարար գործողություններում ու կվաստակեն Հայաստանի անձնագիր։ Ի դեպ, սա վաաբշե վերաբերվումա բոլորին, ասենք ընտեղ ասորիներ են, ալևիներ են, ղպտիներ են, կովկասցիներ են (ում ռուսները չեն թողնում ծառայել), տո պարսիկներ են ևն։

Ի դեպ, պարսիկների մասին, արա ես չեմ ջոկում, էդ մարդիկ ստեղ առանց հայերենի շատ վատ են յոլա գնում։ Դրանց պետքա հայերեն սովորացնել, որ ասենք իրանց էրեխեքը կարենան օգտվեն կրթություն ստանալու իրավունքից. նորմալ դպրոց գնան, իրանք էլ կարենան էրեխեքի դասերը ստուգեն։ Համ էլ վերջիվերջո հարևանների հետ շփվել կա,կոֆե խմել կա, նարդի քցել կա, բանա ” էդ մարդիկ էս սաղ հաճույքներից զրկված են։ Դա անընդունելիա ու հակամարդկային։ Էս ի միջի այլոց եմ ասում։

Տակ վոտ,վերադառնալով մեր միսիային։ Ասենք, խոսքի խի՞ օրինակ մենք չենք անցկացնում ֆուտբոլի Կովկասի չեմպիոնատ։ Էդպիսի չեմպիոնատ անցկացնելու օրինական իրավունքն ու պարտականությունն ի վերուստ մեզա տրված։ Նույնն, ի դեպ, վերաբերումա բոլոր սպորտաձևերին, ընդ որում` և սիրողական, և պրոֆեսիոնալ։ Էդ ամեն ինչը ցույց տալու համար էլ պտի էղնի համակովկասյան հեռուստաալիք։ Ու վաաբշե, ստեղ պետքա հնդիկներից ու արաբներից բացի, էդ ձեր կովկասներից էլ գան սովորելու, ոչ թե գնան էդ ախմախ մոսկվաները։ Մչյալոց, էն վերևում պարսիկների մասին գրածս հնդիկներին ու արաբներին էլա վերաբերում, չնայած … արա դե էդ հնդիկները շատ գեշն են է ախր, չնայած մեջները մեկ-մեկ սիրուն ու սպիտակ ծտեր են էղնում։

Պիտակներ. , , ,

ԱԺ օպտիմալացում

Չէ, բայց յարաբ խի՞ ունենք Ազգային Ժողով։ Ոնց նայում եմ, մեր համար մի հատ ցելի ԱԺ ունենալը ճոխությունա։ 131 հոգի մուֆթա տեղը վեր են կենում, գալիս են եքյա շենքը զբաղեցնում, ժամանակ վատնում, որ ի՞նչ։ Վերջիվերջո էդ մարդիկ հո պարապ չեն, բիզնեսա, բանա, էն էլ էս նոր տարվա դեմ ու ցրտին։

Էդքանի փոխարեն մի հատ պուճուր սենյակա պետք վերցնել, որտեղ կհավաքվեն խմբակցությունների ղեկավարները կամ քարտուղարները, ասենք Գալուստ Սահակյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լևոն Զուրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Արմեն Ռուստամյանը ու Զարուհի Փոստանջյանը։ Հա, մեկ էլ Հովիկ Աբրահամյանը կլինի։

Կառավարությունն իրա պեչատելու անհրաժեշտ թղթերը կբերի, Հովիկ Աբրահամյանը կասի, թե ինչ թղթեր են քվերակվում ու կհայտարարի քվեարկություն։ Ըտեղ Գալուստ Սակահյանը կասի 70 կողմ, մյուսները կասեն համապատասխանաբար 36, 7, 6, 5, 4 դեմ, Հովիկ Աբրահամյանն էդ ամեն ինչը կգրանցի, պեչատը կխփի, հետ կտա կառավարությունը։

ԱԺ շենքն էլ կարա խոսքի որպես հյուրանոց ծախվի ինչ-որ մեկին։ Ինչու՞ ոչ։ Համ էլ բյուջե փող կլցվի, ահագին փող էլ կխնայվի, դե ընտեղ ԱԺ աշխատակազմա, բանա, լույսի ու գազի փողա վերջիվերջո, ծառայողական մեքենաներ։

Կամ, ասենք էդքան հավաքվել էլ պետք չի էէէ։ Ավելի հեշտ ձև կա, կառավարությունը քյասար սաղ թղթերը մեկի հետ կուղարկի Գալուստ Գրիգորիչենց տուն, Գրիգորիչը մի հատ նավսյակի կզանգի մյուս խմբակցությունների ղեկավարներին, որ ճշտի կողմ են, դեմ թե ձեռնպահ, արձանագրություն կկազմի, պեչատը կդնի ու էդ նույն մարդու հետ կուղարկի հետ կառավարություն։

Ֆսյո, ավելի էժան, ավելի արագ ու նույն որակի։ Օրենքներ ընդունելը կդառնա 5 րոպեի գործ, բա չէ, կարդալ, քննարկել հանձնաժողովներում, հետո նիստի ժամանակ, ելույթներ ունենալ, հարցեր տալ, որ ի՞նչ այ ախպեր։

Պիտակներ. , ,

Կուտակայինի մասին

Նախ, էն գլխից ասեմ, որ էդ օրենքին ես դեմ եմ ոչ թե այն պատճառով, որ սկզբունքորեն սխալ եմ համարում, այլ որովհետև ինքը խառնում ա իմ բոլոր պլանները, որը ես ունեի առաջիկա տարիների համար ու իմ համար կենսական մի շարք խնդիրների լուծումը հետաձգումա ևս մի քանի տարով։

Հա, այ տենց էգոիստական պատճառներով, առանց ինչ-որ վեհ գաղափարների։ Ըստ այդմ, թեև ցույցերին գնացել եմ, բայց ցույցերին հնչած բոլոր մտքերի ու լոզունգների հետ չի, որ համամիտ եմ։

Հիմա խնդրի մասին հնարավորինս անկողմնակալ։ Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , ,

Մե հատ էլ դիսկրիմինացիոն օրենք

Ու, ինչպես և նախորդը բանակում ծառայության մասին է։

Նկարագրվող առաջարկը վերաբերում է ընտրովի պաշտոններին և կառավարությանը (հակիրճության համար կասեմ ընտրովի պաշտոններ, բայց նկատի են ունեցվում նաև նախարարները և կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները), քանի որ բոլորի վրա տարածելը, կարծում եմ, որ չափազանց բարդ կլինի իրականացնել տեխնիկապես։ Բայց սկզբունքորեն, կարելի է և փորձել բոլորի համար։ Մանրամասները cut-ի տակ։ Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. ,

Ցուցակագրման մասին

Ժամանակ առ ժամանակ հայոց ինտերնետներում ինչ-որ ցուցակներ են կազմվում. ազգի դավաճանների, տականքների, հող հանձնողների ևն ևն։ Ես հասկանում եմ, որ մարդիկ դա կազմում են ամենաանկեղծ մղումներից ելնելով, բայց եկեք տեսնենք, թե ինչ ճակատագիր են ունեցել ոչ պակաս անկեղծ մղումներով այլ ցուցակագիրներ։

Եկեք օրինակ` ուշադրություն դարձնենք ընկեր Եժովի վրա։ Ցուցակների կազմումն ընկեր Եժովը սկսել էր առնվազն 1934-1935թթ.։ Կազմել էր պատասխանատվության և պարտքի լուրջ զգացումով ու անօրինակ աշխատասիրությամբ, ինչի շնորհիվ կազմված ցուցակն ավելի քան 700 կիլո մարդկանց անուններով, հիրավի, արժանի է Գինեսի ռեկորդների գրքում տեղ զբաղեցնելուն։

Բայց ոչինչ հավերժ չէ և 1938-ին ԽՍՀՄ գլխավոր ցուցակագրի պաշտոնում ընկեր Եժովին փոխարինեց ընկեր Բերիան։ Վերջինս էլ իր սեփական ցուցակում գրանցեց նաև ընկեր Եժովին։ Դե ի՞նչ ասենք, հողը բետոնից լինի վրան։

Ընկեր Բերիայի կարիերան շատ ավելի երկար տևեց, մոտ 15 տարի, բայց 15 տարի անց անսպասելիորեն պարզվեց, որ նա ևս ցուցակագրված է։

Ընկեր Բերիային ցուցակագրած Սերգեյ Նիկիֆորովիչ Կռուգլովի նկատմամբ ճակատագիրն ավելի բարեհաճ գտնվեց։ Նրան չգնդակահարեցին, մարդն ինքը սեփական նախաձեռնությամբ ընկավ գնացքի տակ։

Եթե կարծում եք, թե սա զուտ խորհրդային ֆենոմեն էր, առաջարկում եմ ծանոթանալ քաղաքացիներ Ժան-Պոլ Մարատի, Ժորժ Դանտոնի, Մաքսիմիլիան Ռոբեսպիերի և այլոց կենսագրություններին։ Սրանք բոլորն անվանի և փորձված ցուցակ կազմողներ էին։

Եվ այս բոլոր բարի մարդիկ դեռ ամենահայտնի ցուցակագիրներն են, սիրելի մեծիկներ և փոքրիկներ։ Մինչդեռ նրանց բազմաթիվ օգնականների, խորհրդականների, ենթակաների և պարզապես համակիրների անունները, ովքեր անմասն չէին մնում ցուցակ կազմելու հայրենանվեր գործից, այսօր չի հիշում նույնիսկ Ինտերնետը։

Հ.Գ.
Ի դեպ, բրիտանացի գիտնականներն այս ֆենոմենը բացատրում են այն փաստով, որ ցուցակագիրը ցուցակի վերջում գրում է նաև իր անունը, օրինակ` «կազմեց` այսինչը», իսկ գնդակահարողներն էլ հասնում են ցուցակի վերջին, կարդում են անունը և ցուցակագրողին էլ են գնդակահարում։ Թյուրիմացաբար։

Պիտակներ. , , ,

Նախկինում մենք արդեն շատ հիմնավոր ու անհերքելի ձևով ցույց էինք տվել, որ այսպես կոչված «հնդկացիական քաղաքակրթությունն» իրականում հայկական քաղաքակրթությունն է։

Եվ ահա, այդ անհերքելի ճշմարտության ևս մեկ ապացույց. Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , , , ,