noni_no-ի մոտ սա կարդացի, այդ մեկը բաց էի թողել։ Սրա ու էտ բենթլի-մենթլիների հետ կապված մի եզրակացության եկա. մենք երևի ինչ-որ մի պահի կորցրել ենք պատկառանքի զգացմունքը։ Հարցն այն չի, թե որքանով է որևէ երևույթ առկա, արդարացված, ճիշտ և այլն, այլ այն, թե ինչպես դրան պիտի վերաբերվել ու արձագանքել։ Ինձ թվում է կան, համենայն դեպս ինչ-որ ժամանակ գոյություն են ունեցել ինչ-որ դժվար նկարագրվող սահմաններ, որից այն կողմ չի կարելի անցնել, բայց արի ու տես, որ անցնում են ու չեն զգում, որ անցան։ Բոլոր այդ “կաթողիկոսին փողերը չե՞ն հերիքում”, “մեքենադ ի՞նչ ես անելու” … այդ սերիայից են։
Լավ, մի ուրիշ օրինակի վրա ասեմ, որ չասեն. “եկեղեցականներին ես պաշտպանում, դրա համար ես տենց ասում”։ Ինձ ճանաչողները, երևի կարող են պատկերացնել, թե ես ինչպես եմ վերաբերվում ասենք գեներալ Մանվելին։ Ինչ-որ ժամանակ առաջ. չեմ հիշում ԵԿՄ հանրագումար էր, թե ինչ. մի խոսքով, ինչ-որ ժողով էր, որին գեներալ Մանվելն էլ էր ներկա։ Դե հիմա լրագրողները բնականաբար մարտի մեկ, ժողովուրդ, ֆլան-ֆստան։ Ու ինչ-որ լրագրող Մանվելին ինչ-որ ախմախ հարցերա տալիս ” բա դավաճանություն, բա ես շատ գիտեմ ինչ։ Յութուբներում տեսագրությունը կար։ Հիմա. նույնիսկ գեներալ Մանվելի նկատմամբ ունեցած իմ վերաբերմունքով և նրա բռի պատասխանով հանդերձ, ինձ այդ իրավիճակում զայրացրեց լրագրողը։ Եթե նույն բանը գեներալ Մանվելին չհարցներ, այլ ասենք Դոդի Գագոյին հարցներ (ում ի դեպ, ես շատ ու շատ ավելի լավ եմ վերաբերվում, քան գեներալ Մանվելին), դա ինձ բնավ չէր զայրացնի։ Ախր այ աղջիկ ջան, էտ մարդը քու թայնա՞, ախր էտ մարդն ինչ-որ անցյալ ունի, էտ մարդը քու հարևանը չի ում հետ սաղ օրը կոֆե ես խմում, էտ որտեղի՞ց որոշեցիր, որ դու կարաս կանգնես իրան ինչ-որ ախմախ հարցեր տաս։ Ովա՞ քեզ խաբել, թե դու տենց իրավունք ունես։
Հա, ի դեպ իրավունքի մասին գրեցի, հիշեցի. մենք մի վատ խասյաթ էլ ունենք։ Ուրեմն մեզ` հայերիս, չգիտես ինչու թվումա, թե մենք … նենց ինչ-որ իրավունքներ ունենք. ասենք մեր գոյության փաստն արդեն բավարարա, որ մենք էտ իրավունքներն ունենանք։ Օրինակ` մենք ունենք լավ ապրելու իրավունք։ Մի հարցնող լինի. “ընկեր ջան, էտ ովա՞ քեզ ըտենց իրավունք տվել, դու հլա թամամ իսկի ապրելու իրավունք չես վաստակել, լավ ապրելու՞ց ես խոսում”։ Ու ասենք իրավունք ունենալու մասին այդ ներքին համոզվածությունը դրսևորվումա միջին վիճակագրական հայի կյանքի գրեթե ամեն ոլորտում. ամենակենցաղային բաներից սկսած, եսիմ ինչ-որ ժողովրդավարություններով ու այլ վեհ մատերիաներով վերջացրած։ Մարդկանց վրա խաբարություն չկա, որ իրավունքը դա իրանց մարմնի մաս չի, որ ծնված օրից վրներնա, այլ մի հատ բանա, որը հլա մի հատ պետքա վաստակել։
Մի խոսքով, վերադառնալով էտ պատկառանքին. պատկառանք մարդկանց անցյալի, մարդկանց ստատուսի նկատմամբ, գիտակցում, որ կան ասենք բեմի վրա թռչկոտացող ինչ-որ անդրեներ և կան արքեպիսկոպոսներ, ու այդ երկուսը էապես տարբեր բաներ են և տարբեր որակի վերաբերմունք են պահանջում, եթե նույնիսկ անդրեն արքեպիսկոպոսից հազար գլուխ ավելի լավ մարդա ” բացակայում է։