«պեառ» պիտակով գրառումները

Պեառ-2

Նախորդ անգամ գովազդում էի sergey_larenkov-ի ու u-96-ի բլոգերը։

Հիմա շարունակեմ այդ գործը.
humus ‒ կարելի է ասել անտիկվար լուսանկարների արխիվ ԿՄ-ում։ 19-րդ դարի լուսանկարներով սկսած, ֆոտոսեսիաներով վերջացրած։ Պիտի որ հետաքրքրի լուսանկարչությունը և/կամ պատմությունը սիրողներին, ինչպես նաև նրանց, ովքեր դեմ չէին լինի օրվա մեջ մի քանի րոպե գործերից կտրվել ու ինչ-որ գեղեցիկ ֆոտոշարք նայել։ Ի դեպ, պատահում են նաև Հայաստանին վերաբերող շարքեր։

Հաջորդ գովազդվողը բլոգն էլ է «լուսանկարչային». fotografersha ‒ այս բլոգն արդեն այն մարդկանց ճաշակով կլինի, ովքեր հետաքրքրվում են լուսանկարչությամբ և ավիացիայով։ Ոչ ավիացիոն լուսանկարներ հազվադեպ են։ Մատյանի թերությունը ‒ մի քիչ գովազդային ուղղվածություն ունենալն է, բայց կատաստրոֆա չի։

Երրորդ գովազդվող բլոգն էլ է լուսանկարչային։ Սա էն գլխից բիզնես‒պրոյեկտ է, բայց գովազդային նյութեր տեղադրելիս հեղինակը բարեխղճորեն ու կարմիրով զգուշացնում է, որ տվյալ գրառումը պատվիրված է։ Իսկ այնպես. նկարները լավն են sergeydolya։

Մոռանանք լուսանկարները։ legatus-minor առաջին հերթին կհետաքրքրի ռազմական թեմայով հետաքրքրվողներին, հատկապես, եթե ցանկություն կա ադեկվատ մեկնաբանություններ ու կարծիքներ լսել։ Արդեն ընթացքում կբացահայտեք, որ հետաքրքիր են նաև ոչ ռազմական ու նույնիսկ անլուրջ և ցանցառոտ գրառումները 🙂

Իսլամով հետաքրքրվողներին էլ առաջարկում եմ նորահայատ հայալեզու բլոգ armislam։ Ցավոք, հետաքրքիր հայալեզու բլոգներ ԿՄ‒ում էս վերջերս հազվադեպ են հայտնվում։ Թերությունը ‒երկար տեքստերը cut‒ի տակ չդնելը, ինչի համար Մեծ Դատաստանի օրը Աստված հեղինակին դաժանորեն կպատժի 🙂

Պիտակներ. ,

Պեառ

Ռուսաց ինտերնետներից 2 հոգու բլոգ եմ ուզում մեր տեղական ինտերնետներում գովազդել.

sergey_larenkov ‒ Ուրվականներ գոյություն ունեն, եթե չեք հավատում, մտեք այս բլոգ։ Հին ու նոր լուսանկարների այդ համադրություններն իսկապես բավական տպավորիչ են։ Ի դեպ, վատ չի աշխատի նման իդեա նաև մեր մոտ, բայց որակյալ ու հոգով գործ անող է պետք։

u-96 ‒ էս մարդը դեմք ա։ Ճիշտ ա, բլոգի թեմաներն էլ մի քիչ սպեցիֆիկ են, նավատորմ, տանկեր, «world of tanks» խաղ և այլն, բայց կան նաև բաներ, որ կհետաքրքրի բոլորին։ Օրինակ` իրա մոտի ծովային բայկաները բառիս ամենաբուն իմաստով ցխում են (ոչ ժարգոնային ոչ մի այլ բառ այստեղ տեղին չէր լինի)։

Հ.Գ.
Մոռացա ասեմ. u-96-ի մոտ բայկաները «морские хиханьки» տեգով։

Պիտակներ. ,