«պատմություն» պիտակով գրառումները

Ե՞րբ էր այս տարի Նավասարդի 1-ը

Հին հայկական օրացույցում նահանջ տարվա գաղափար չի եղել, իսկ օրերի քանակը եղել է ճիշտ 365։ Այսպիսով այդ օրացույցը յուրաքանչյուր նահանջ տարի հետ էր մնում մեկ օրով։

Հայտնի է, որ 428 թվին Նավասարդը եղել է օգոստոսի 11-ին, ինչից ելնելով էլ Ալիշանը հաշվել մ.թ.ա. 2492-ը (հավանաբար՝ սխալ, տես հետգրություններում)։ 428-ին հաջորդած նահանջ տարին եղել է 432-ին, և 432 թվական նավասարդի 1-ը եղել է արդեն օգոստոսի 10-ին։ Ու այդպես շարունակ։

Մնացացը cut-ի տակ։ Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , ,

Սիրո, պտղաբերության, ջրերի ու արշալույսի դիցուհին հայոց մեջ

Սիրո, պտղաբերության, ջրերի ու արշալույսի դիցուհին հայոց մեջ

(վարդավառի տոնի առթիվ)

Հրաչ Մարտիրոսյան

Հայոց հնագույն տոներից ամենաուշագրավը, թերևս, վարդավառն է, որի գրեթե բոլոր տարրերը, ցավոք, մոռացության են մատնվել: Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , ,

Նենց կուզեի իմանալ, թե այսօրվա հետ կապված ո՞վ է մեյդան քցել «բարոյական հաղթանակ» կոչվող էշությունը, որ հիմա մի ամբողջ ազգ առանց մտածելու կրկնում է։

2 տարի առաջ Նոնի-նոյի մոտ այս թեմայով մեկնաբանություն էի գրել, որը հիմա կկրնկեմ։

Կան մի քանի սկզբունքներ, որով որոշվում է ճակատամարտում հաղթողը: Օրինակ, թե որ բանակն է պահպանում իր մարտական կառուցվածքն ու մարտունակությունը, ում է մնում ճակատամարտի վայրը և այլն: Այդ իմաստով, Ավարայրում մենք միանշանակ պարտվել ենք:

Սակայն ճակատամարտում ոչ միայն պետք է հաշվի առնել չոր հաշիվը, այլև այլ հարցեր ևս: Օրինակ, թե որ բանակը կատարեց իր առջև դրված խնդիրները: Արդյո՞ք հայկական բանակի առջև դրված էր պարսկական բանակը ջախջախելու խնդիր: Դժվար թե: Հայկական բանակի խնդիրը թշնամուն վերջինիս համար անընդունելի կորուստներ պատճառելը և որպես հետևանք պարսիկներին իրենց սկսած գործընթացից հրաժարվել ստիպելն էր: Եվ այդ խնդիրը հայկական բանակը լուծեց:

Եվ ընդհանրապես ճակատամարտն իրենից չի ներկայացնում մի առանձին երևույթ: Այն ըստ էության որոշակի գործընթացների կուլմինացիոն կետն է, բայց միշտ չէ, որ բուն ճակատամարտի արդյունքը և այդ գործընթացների արդյունքը համընկնում են: Այդպես եղավ և 451 թվականին. պարսիկները հաղթեցին վճռական ճակատամարտում, բայց ստիպված եղան հրաժարվել Հայաստանում զրադաշտություն տարածելու գործընթացից: Իր հերթին, մենք պարտվելով ճակատամարտում, կասեցրեցինք այդ գործընթացը:

Այսինքն` հաղթանակը ոչ թե բարոյական էր (ի՞նչ է ընդհանրապես նշանակում բարոյական հաղթանակ), այլ միանգամայն շոշափելի և քաղաքական:

Հ.Գ.
Վասակ Սյունի-մունի թեմա խնդրում եմ չբացել, հավես չունեմ։

Պիտակներ. , ,

18 տարի առաջ բացվեց Աղդամի քարհանքը:

Պիտակներ. , , , , ,

Էսօր զորավարի 146-ամյակն է

ԱՆԴՐԱՆԻԿԻՆ

Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք, գետինք տենչավառ,
Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,
Հսկա լերինք քեզ ապաստան, Անդրանի՛կ:

Թշնամիներդ երբ լսեն քո անունը,
Օձերի պես պիտ սողան իրենց բույնը,
Երակներիդ ազնիվ քաջի արյունը
Չցամաքի մինչ հավիտյան, Անդրանի՛կ:

Հայոց կուսանք դափնյա պսակ թող հյուսեն,
Քնքուշ ձեռամբ քո ճակատը պսակեն,
Գոհարներով անվախ կուրծքդ զարդարեն,
Կեցցես հավետ դու, անսասան Անդրանի՛կ:

Հայաստանի սոխակները քեզ համար,
Թող դայլայլեն գիշեր-ցերեկ անդադար,
Անհաղթ մնաս դու քաջ, կռվի սիրահար,
Հայրենիքի տեր ու պաշտպան, Անդրանի՛կ:

Պիտակներ. , ,

Պիտակներ. , ,

Այստեղ կակ բե իմ բոստանն են քար գցում` կապված նախրոդ գրառմանս հետ: Մի խոսքով, ռադի սպռավեդլիվըսծի ծանոթացեք նաև Սարգիս Այվազյանի գրքի հետ: Ի դեպ, Դյակոնովի քննադատություններ կան նաև իմ նշած կայքում, մասնավորապես “Ուրարտները կամ, ովքե՞ր էին ուրարտացիները” գիրքը:

Հ.Գ.
“Նորավանքն” էլ լավ կանի գոնե Սարգիս Այվազյանի գրքի կոդավորումը խելքի բերի, թե չէ ամեն մարդ չի, որ քաշելուց հետո կկարողանա կարդալ:

Պիտակներ. ,

Վերջերս մի բավականին օգտակար կայք գտա annals.xlegio.ru: Ահագին նյութ կա պատմության վերաբերյալ, այդ թվում Հայկական լեռնաշխարհի, Հայաստանի, հայ ժողովրդի պատմության: Ձեռքի հետ սկսեցի կարդալ Դյակոնովի “Հայ ժողովրդի նախապատմություն” գիրքը: Ասեմ, որ հին, բարի ժամանակներում, երբ որոշ հայ պատմաբանների պրպտումները ուրարտերենը հայերենի հետ նույնացնելու, հայերի էթնոգենեզը մինուս անվերջության ձգտեցնելու և նմանատիպ այլ բաներն իմ կողքով էլ էին անցել, Դյակոնովն իր տեսությամբ իմ աչքերում ոչ ավել, ոչ պակաս հայ պատմագրության համար մեկ թշնամին էր, ով պաշտպանում էր “հայերի եկվորության” թեզը, ծախված էր ես շատ գիտեմ ում (ի դեմս թուրքերի), մասնակից էր հայերի դեմ համաշխարհային դավադրության և այլն, և այլն: Հետո ժամանակի ընթացքում մի քիչ ավելի շատ բան իմացա պատմագրության ու լեզվաբանության մասին և արդյունքում նախկին ծայրահեղ վերաբերմունքս մեղմացավ ու վերացավ: Ու հիմա, կարդալիս, երբ որևէ նախատրամադրվածություն հեղինակի և աշխատության նկատմամբ չկա, այն լրիվ ուրիշ կերպ է ընկալվում: Նախ, եթե համեմատելու լինենք “հայերեն=ուրարտերեն” և այդ կարգի այլ արատտաների տեսությունների հետ, ապա … է համեմատելու բան ուղղակի չկա: Եվ մոտեցումների գիտականության, և փաստերն ու ենթադրությունները հնարավորինս շատ գիտությունների և գիտական ուղղությունների հետ բարեխղճորեն համաձայնեցնելու, և “իդեա ֆիքսի” ու աճպարարությունների բացակայության առումներով բոլոր այդ արատտաները մի քանի շրջանով զիջում են Դյակոնովի տեսությանը, նույնիսկ այդ տեսության ստեղծումից ավելի քան 40 տարի անց: Եվ բոլորովին զարմանալի չի, որ հենց Դյակոնովի տեսությունն է համընդհանուր ընդունվում ու ոչ մի դավադրության հարց էլ այստեղ չկա: Մի խոսքով, հայ ռևիզիոնիստներն այսօրվա դրությամբ ուղղակի ոչ մի շանս չունեն իրենց տեսությունները համընդհանուր ընդունելի դարձնելու առումով ու պատճառը այդ տեսությունների ակնհայտ թույլ և անհամոզիչ լինելն է, ոչ թե հակահայ համաշխարհային դավադրությունները:

Անգամ, եթե մի օր Դյակոնովի տեսությունը հերքվի (հա, հա գիտեմ, կլինեն մարդիկ, որ սրան կուզենան պատասխանել “արդեն հերքվել է, դա հնացած տեսություն է” և այլն ” ախպոր պես, էլի), այդ գիրքը պետք է կարդալ ու դրանով սովորել, թե ինչպես պետք է աշխատել եղած նյութերի հետ, ինչպես գրագետ կառուցել տեսություններ ու առաջ քաշել հիպոթեզներ և այլն:

Եվ վերջապես ստերի մասին: Սուտ է, թե Դյակոնովի տեսությունը հակահայկական է: Մինչև հիմա կարդացածս որևէ ուսումնասիրություն ավելի հայամետ չի եղել, քան Դյակոնովի տեսությունը: Սուտ է նաև (սրա մասին նախքան կարդալն արդեն գիտեի), թե ըստ Դյակոնովի տեսության հայերը Հայկական լեռնաշխարհում եկվոր են: Դյակոնովի տեսությունը պնդում է, որ եկվոր էին նախահայերենի կրողները, որոնք նոր ձևավորվող հայ ժողովրդին փոխանցեցին իրենց լեզուն, բայց բիոլոգիապես հայերը հիմնականում լեռնաշխարհի բնիկների ժառանգներն են, իսկ նախահայերենի կրողները քանակապես շատ ավելի քիչ են եղել, քան բնիկները: Բոլոր այն կարգի հարցերին, թե “այդ ինչպես փոքրաքանակ մուշկերը կարող էին իրենց լեզուն փոխանցել ավելի մեծաքանակ զանգվածի” համոզիչ և հիմնավոր բացատրություններ տեսությունը տալիս է:

Պիտակներ. ,

Մոռացված հերոսներ

Փիղը հիշեցրեց, որ երեկ Հայաստանի Ազգային Հերոս Մովսես Գորգիսյանի զոհվելու տարելիցն էր, ու որ ոչ ոք չհիշեց այդ մասին: Մինչդեռ Դինքին ոչ միայն հիշում ենք, այլև նրանից չգիտես ինչի համար արդեն սրբապատկեր ենք սարքել: Արդյո՞ք սա վրդովվեցուցիչ, վիրավորական ու ամոթալի չի: Չգիտեմ: Միգուցե՞ այդպես է ստացվել, որովհետև մենք Հրանտ Դի՞նք ենք և ոչ թե Մովսես Գորգիսյան: Այդ դեպքում, թերևս ամեն ինչ հասկանալի է դառնում:

Թարմացում:
http://artashes98.livejournal.com/170101.html
http://artashes98.livejournal.com/170352.html

Պիտակներ. , , ,

Շարունակությունը cut-ի տակ:

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , ,