Սերգեյ Մովսիսյանը մանյակա, մարդկանց ինֆարկտիա հասցնում: Սկզբից հայերին, հիմա էլ ահա հունգարացիներին:
ԹԱՐՄԱՑՈՒՄ ” ու ինֆարկտի ֆսյո ժե հասցրեց հունգարացիներին: Շնորհավոր:
Սերգեյ Մովսիսյանը մանյակա, մարդկանց ինֆարկտիա հասցնում: Սկզբից հայերին, հիմա էլ ահա հունգարացիներին:
ԹԱՐՄԱՑՈՒՄ ” ու ինֆարկտի ֆսյո ժե հասցրեց հունգարացիներին: Շնորհավոր:
Պիտակներ. շախմատ, Սերգեյ Մովսիսյան, սպորտ
Արոնյանը կույր շախմատում հաղթեց Կրամնիկին, իսկ արագ շախմատում քիչ էր մնում պարտվեր, բայց ոչ ոքի հարմարեցրեց։ Ընդհանուր հաշիվը 1.5:0.5 Արոնյանի օգտին։ Մագնուս Կառլսենը էլ, ով ընդհանուր հաշվում Արոնյանից կես միավոր էր հետ մնում, կույր շախմատում պարտվեց Անանդին, բայց հաղթեց արագում ու այժմ Արոնյանից հետ է մնում արդեն մեկ միավորով։ Մնաց երկու տուր։
Հ.Գ.
Ասել էի չէ՞, որ Իվանչուկը մանյակա։
Պիտակներ. Ամբեր, Իվանչուկ, Լևոն Արոնյան, շախմատ
Լավ լուր հայ շախմատասերների համար: Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը 2011 թվականից վերադարձել է հարազատ ֆեդերացիա ու այսուհետ հանդես կգա մեր հավաքականի կազմում: Սերգեյը բավականին ուժեղ շախմատիստ է, ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 26-րդ տեղը 2721 միավորով և մեր ֆեդերացիայում այդ ցուցանիշով զիջում է միայն Լևոն Արոնյանին: Մի խոսքով հուսանք, որ Սերգեյ Մովսիսյանի վերադարձը կուժեղացնի մեր հավաքականի խաղը:
Պիտակներ. շախմատ, Սերգեյ Մովսիսյան, սպորտ
Oct 4
Koreolan-ի գրառումը Շախմատ/Шахматы-ում | Մեկնաբանություններ չկան
Երեկ, օլիմպիադայի վերջին տուրում մեր թիմին չհաջողվեց հաղթանակ տանել, ես կասեի հաղթանակը բաց թողեցինք: Արդյունքում կիսեցինք 5-10րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշերով զբաղեցրինք 7-րդ հորիզոնականը:
1. Մաքսիմ Վաչիեր-Լագրավ 0:1 Լևոն Արոնյան
2. Վլադիմիր Հակոբյան 0:1 Լոուրեն Ֆրեսինետ
3 Վլադիսլավ Տկաչիև 0.5:0.5 Գաբրիել Սարգսյան
4. Արման Փաշիկյան 0.5:0.5 Ռոման Էդուարդ
Իսկ Օլիմպիադայում արժանիորեն հաղթեց Ուկրաինայի հավաքականը` 22 հնարավորից վաստակելով 19 և չկրելով ոչ մի պարտություն: Երկրորդ տեղը գրավեց Ռուսաստանի առաջին հավաքականը, իսկ երրորդ տեղը` Իսրաելի հավաքականը:
Կանանց պայքարում 100%-նոց արդյունքով առաջին տեղը գրավեց Ռուսաստանի առաջին հավաքականը: Երկրորդը չինուհիներն էին, երրորդը` վրացուհիները: Մեր հավաքականը 15 միավորով զբաղեցրեց 11-րդ տեղը:
Պիտակներ. 39-րդ շահմատային օլիմպիադա, շախմատ
Oct 1
Koreolan-ի գրառումը Շախմատ/Шахматы-ում | Մեկնաբանություններ չկան
Օլիմպիադայի նախավերջին տուրում մեր շախմատիստները անհաջողությունների շղթայից հետո վերջապես հաղթանակ տոնեցին՝ 1.5:2.5 հաշվով հաղթելով Չեխիայի թիմին:
1. Դավիդ Նավարա 0:1 Լևոն Արոնյան
2. Վլադիմիր Հակոբյան 0.5:0.5 Վիկտոր Լազնիցկա
3. Զբինեկ Հրացեկ 0.5:0.5 Գաբրիել Սարգսյան
4. Արման Փաշիկյան 0.5:0.5 Վլաստիմիլ Բաբուլա
Մյուս հավաքականների հանդիպումներն ավարտվցին հետևյալ արդյունքներով.
Ուկրաինա 3.5:0.5 Ֆրանսիա
Չինաստան 1.5:2.5 Ռուսաստան 1
ԱՄՆ 1:3 Իսրաել
Իսպանիա 3:1 Վրաստան
Սերբիա 1:3 Լեհաստան
Հունգարիա 3:1 Բելառուսիա
Իտալիա 2:2 Ադրբեջան
Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ տեսքը.
1. Ուկրաինա ” 18
2. Ռուսաստան 1 ” 17
3. Իսրաել -16
4. Լեհաստան ” 15
5. Հունգարիա ” 15
6. Հայաստան ” 15
7. Իսպանիա ” 15
8. Ֆրանսիա ” 15
Վերջին տուրում հանդիպելու են.
1. Իսրաել ” Ուկրաինա
2. Ռուսաստան 1 ” Իսպանիա
3. Լեհաստան ” Հունգարիա
4. Ֆրանսիա ” Հայաստան
Հաղթանակի դեպքում մեր թիմը կարող է օլիմպիադայից վերադառնալ մեդալներով:
Պիտակներ. 39-րդ շահմատային օլիմպիադա, շախմատ
Oct 1
Koreolan-ի գրառումը Շախմատ/Шахматы-ում | Մեկնաբանություններ չկան
Ցավոք սրտի մեր հավաքականը երեկ դարձյալ պարտություն կրեց և գործնականում կորցրեց օլիմիապադայում հաղթելու հնարավորությունը: Տեսական հնարավորություններ միգուցե և կան, բայց շատ քիչ հավանական է, որ առաջատար Ուկրաինային առաջիկա երկու տուրում մեկ միավորից պակաս կվաստակի: Եվ ամենայն հավանականությամբ հենց Ուկրաինան էլ կհաղթի այս տարի:
Երեկվա արդյունքները.
1. Լևոն Արոնյան 0.5:0.5 Վլադիմիր Կրամնիկ
2. Ալեքսանդր Գիշչուկ 0.5:0.5 Վլադիմիր Հակոբյան
3. Գաբրիել Սարգսյան 0:1 Պետեր Սվիդլեր
4. Սերգեյ Կարյակին 0.5:0.5 Արման Փաշիկյան
Այս պահին մեր հավաքականը 13 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: Մեդալների համար պայքարելու ինչ-որ շանսեր դեռ կան, բայց դրա համար պետք է հաղթել մնացած երկու տուրում և հուսալ, որ մրցակիցները միավորներ կկորցնեն: Այսօր 10-րդ տուրի օրն է և մեր հավաքականը հանդիպում է Չեխիայի հավաքականի հետ:
Աղջիկների պայքարում մեր հավաքականը երեկ 1.5:2.5 հաշվով հաղթեց Սլովակիային և այժմ 13 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Առաջատարը չեմպիոնության հարցը գործնականում լուծած Ռուսաստանի առաջին հավաքականն է: 2-6-րդ տեղը զբաղեցրած թիմերը ունեն 14 միավոր, այնպես որ մեր աղջիկների համար մեդալները ամենևին անհասանելի չեն: Մեր աղջիկների այսօրվա մրացակիցը Լեհաստանի հավաքականն է:
Պիտակներ. 39-րդ շահմատային օլիմպիադա, շախմատ
Sep 29
Koreolan-ի գրառումը Շախմատ/Шахматы-ում | Մեկնաբանություններ չկան
Երկու անհաջող տուրերից հետո, մեր տղամարդկանց հավաքականը նորից հաղթանակ տարավ: 8-րդ տուրում մենք խաղում էինք լեհերի հետ:
1. Ռադոսլավ Վոյտազեկ 0.5:0.5 Լևոն Արոնյան
2. Վլադիմիր Հակոբյան 0.5:0.5 Բարտոզ Սոցկո
3. Բարտլոմիեյ Մացիեյա 0:1 Գաբրիել Սարգսյան
4. Արման Փաշիկյան 0.5:0.5 Կամիլ Միտոն
Մրցակիցները դեռ պայքարում են: Այս պահին Ադրբեջանի հավաքականը 1:2 հաշվով հաղթում է Հունգարիային, բայց մի պարտիա դեռ չի ավարտվել: Իր հերթին Ռուսաստանի առաջին հավաքականն էլ առայժմ հաղթում է Ուկրաինայի հավաքականին 2:1 հաշվով, բայց վերջին պարտիան դեռ չի ավարտվել:
Հավելում 1:
Ռուսաստան 1 ” Ուկրաինա վերջին պարտիան էլ ավարտվեց ուկրաինացի շախմատիստի հաղթանակով: Ընդհանուր հաշիվը 2:2:
Հավելում 2:
Ավարտվեց նաև վերջին պարտիան Հունգարիա-Ադրբեջան խաղում. ադրբեջանցի շախմատիստը պարտվեց: Ընդհանուր հաշիվը դարձավ 2:2:
Հավելում 3:
Այս պահի դրությամբ Ուկրաինան ունի 14 միավոր, Հայաստանը, Ռուսաստանի առաջին հավաքականը, Հունգարիան, Վրաստանը, Ֆրանսիան և Ադրբեջանն ունեն 13-ական միավոր, Չինաստանը, ԱՄՆ, Իսրաելը և Կուբան` 12-ական միավոր:
Պիտակներ. 39-րդ շահմատային օլիմպիադա, շախմատ
M | T | W | T | F | S | S |
---|---|---|---|---|---|---|
1 | ||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
30 | 31 |
Arclite թեմայի հեղինակ` digitalnature | կայքն աշխատում է WordPress հարթակում