Պատահաբար հայտնաբերեցի “Մոնտեվիդեոյի կոնվենցիան”: Ճիշտ է, կոնվենցիան ստորագրել են միայն ամերիկյան երկրները, բայց կոնվենցիայի դրույթները, ըստ անգլիական Վիքիպեդիայի, տարածվում են ոչ միայն այն ստորագրած երկրների, այլ միջազգային իրավունքի բոլոր սուբեյտների վրա (եթե ես ճիշտ եմ հասկացել անգլերեն տարբերակը): Նույն տեղում նշվում է, որ ԵՄ-ը Հարավսլավիան մասնտելիս, ելնում էր հենց այս կոնվենցիայի դրույթների վրա: Եթե դա իսկապես այդպես է, ապա կամ այս կոնվենցիան չափազանց հետաքրքիր և օգտակար է:
Կոնվենցիայի 1-ին հոդվածն ասում է.
Պետությունը, ինչպես միջազգային իրավունքի սուբյեկտ պետք է բավարարի հետևյալ պայմանններին.
ա. մշտական բնակչություն
բ. որոշակի տարածք
գ. սեփական կառավարություն
դ. այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու ունակություն:
Ավելին` կոնվենցիայի 3-րդ հոդվածն ասում է.
Պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների կողմից նրա ճանաչված լինելուց: Նույնիսկ ճանաչումից առաջ պետությունն իրավունք ունի պաշտպանել իր ամբողջականությունը և անկախությունը, որպեսզի ապահովի իր զարգացումը և հետևաբար իրավունք ունի գործել այնպես, ինչպես հարկ է համարում. ընդունել օրենքներ, մատուցել ծառայություններ, ինչպես նաև սահմանելի իր դատարանների յուրիսդիկցիան և կոմպետենցիան: Այս իրավունքները չունեն այլ սահմանափակումներ, բացի այլ պետությունների իրավունքներից:
Եվ վերջապես հոդված 6-ն ասում է.
Այլ պետությունների կողմից ճանաչումը միայն նշանակում է, որ ճանաչող պետությունը ընդունում է մյուսների միջազգային իրավունքի սուբյեկտ լինելը: Ճանչումը անպայման է և անդառնալի:
Թարգմանություններն իմն են և մոտավոր: Մի խոսքով, եթե իսկապես այս կոնվենցիան ճիշտ է միջազգային իրավունքի բոլոր սուբյեկտների համար, ապա Արցախի միջազգային ճանաչում բառակապակցությունը ոչ անհրաժեշտ բան է նաև միջազգային իրավունքի տեսակետից, որովհետև այդ իրավունքը միանշանակ ասում է, որ պետության ճանաչված լինելը, ներողություն արտահայտությանս համար, ոչ մեկի տանձին չի:
Հ.Գ.
Շատ տարօրինակ է, որ այս կոնվենցիայի մասին Հայաստանում ընդհանրապես չի խոսվում: