Ռուսաստանից 2 «Մի-24» ուղղաթիռ ենք գնել։ Դեկտեմբերի 22-ին Հայաստան են բերվել։ Դրանից առաջ էլ երկու հայկական «Իլ-76» էին երևացել Ռոստովի օդանավակայանում։
Ու ասեմ, որ ինձ թվումա, որ այդ երկու «Իլ-76»-ն էլ էին ուղղաթիռների հետևից գնացել Ռոստով։ Այսինքն` Կկարելիա ենթադրել, որ ոչ թե 2, այլ առնվազն 6 հատ ուղղաթիռ ենք գնել։ Իհարկե, այս ենթադրությունը դեռ ստուգել հնարավոր չի, բայց տեսնենք, միգուցե հետագայում լրացուցիչ ինֆորմացիա հայտնվի։
Ու մի հարց էլ կա ” ի՞նչ մոդիֆիկացիայի «Մի-24»-եր ենք գնել։ «Մի-35»-ը ցավոք բացառվում է, քանի որ խոսքը օգտագործված ուղղաթիռների մասին է։ Մնում է հուսանք, որ «Ռոսվերտոլում» արդիականացված ուղղաթիռներ են, օրինակ` «Մի-24ՊՆ»։