“Հայ TV”-ն որոշել է անց կացնել “Մենք հայ ենք” նախագիծը: Դա “Имя Россия”-ի և համանման այլ նախագծերի նման մի նախագիծ է: Ճիշտն ասած “Հայ-TV”-ն չեմ սիրում, քանի որ շատ ռաբիզ հեռուստաալիք է ու չեմ էլ նայում /յանիմ հիմա ո՞ր ալիքը չի ռաբիզ/: Անհասկանալի է նաև, թե ինչու այդ նախագիծն իրականացնում է մի հեռուստաալիք, որ սփռվում է միայն Երևանում և հարակից շրջաններում. ավելի լավ կլիներ, որ նախագիծն իրականացվեր Հ1-ով կամ հանրապետական մեկ այլ հեռուստաալիքով: Թերի է նաև կազմակերպչական մասը, այս պահին դեռևս հավաքվում են թեկնածուներ, բայց արդեն առկա թեկնածուների համար կայքում կարելի է քվեարկել, ինչը անհավասար պայմաններ է ստեղծում: Ավելին` իմ կարծիքով թեկնածուների այսպիսի հավաքագրում ընդհանրապես չպիտի լիներ, իսկ դրա փոխարեն հեղինակավոր մարդկանցից բաղկացած մի հանձնաժողով պիտի ընտրեր ասենք 200 անուն, որտեղ պիտի ներկայացվեին տարբեր ոլորտների գործիչներ: Բայց դե, հիմա սկսել են, սկսել տեսնենք ինչ կլինի վերջում: Անձամբ ինձ շատ հետաքրքիր է, թե ով ավելի շատ ձայն կհավաքի: Մի խոսքով հետևենք: Հա, ձեր թեկնածուներին կարող եք ավելացնել այստեղ:
«մենք հայ ենք» պիտակով գրառումները
“Մենք հայ ենք”
Oct 14