Չենքլռելուականները հերթական հիստերիան են բարձրացրել Արցախի «Մենք ենք մեր լեռները» հուշարձանի վիճակի մասին։ Ահա հիստերիան. http://neonews.am/index.php/hy_AM/news/article/view/11/15174/ ։ Մտա Յութուբ ու տեսագրության մեկնաբանություններում գրեցի, որ, դե որ տեղ են հասել ու նկարել են խայտառակությունը, ապա մաքրող նյութեր, ջուր, աստիճան ” և խայտառակությունը մաքրվում է։ Գրեցի ու իմ համար գնացի ընդմիջման։ Հետ եմ գալիս, ասում եմ մի հատ մտնեմ, տեսնեմ արձագանք եղե՞լ է, թե՞ ոչ։ Եղել է, բա ոնց, մեկնաբանությունս բարեխղճորեն ջնջվել է, մեկնաբանելու հնարավորությունն էլ փակվել է։ Փաստորեն լռեցնելու են։
Հ.Գ.
Հատուկ այն մարդկանց համար, ում մոտ ցանկություն առաջացավ գրել. «հա, բայց հո՞ սուտ չեն ասում, հուշարձանը վատ վիճակում է, դա խայտառակություն է», ասեմ, հուշարձանը ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԻ։ Կապ ունի այն, որ մարդիկ ունեն ինչ-որ մի բան ԱՆԵԼՈՒ ռեալ հնարավորություն, բայց միայն լաչառություն են անում, թե ինչու ուրիշները դա չեն անում։