Ըստ ամենայնի ոչնչացված անօդաչու սարքն այնուամենայնիվ «Հերմես-450» է։ Այդպիսի 10 սարք Ադրբեջանը գնել էր 2008 թվականին։ Սարքը նախատեսված է հետախուզական ու պարեկային խնդիրներ կատարելու, ինչպես նաև կապ ապահովելու համար։ Զինված է օպտիկական, ինֆրակարմիր և լազերային չափիչ սարքերով, ի վիճակի է իրական ժամանակում տվյալներ հաղորդել վերգետնյա կայաններին, այսինքն` կարող է օգտագործվել նաև մարտի ժամանակ կրակի ուղղորդման համար։ Օդում անընդմեջ կարող է մնալ մինչև 20 ժամ, գործունեության շառավիղը մինչև 200կմ, թռիչքի առավելագույն բարձրությունը` 6100մ։ Որոշ տվյալներ կան, որ սարքը կարող է նաև զենք կրել։ Սարքն ամբողջովին պատրաստված է կոմպոզիտային նյութերից հայտնաբերումը դժվարացնելու համար։ Թռչող սարքի գինը մոտավորապես 2մլն. դոլար է, իսկ վերգետնյա կայանների հետ գինը կազմում է մինչև 10մլն. դոլար։

Մի խոսքով, շատ լավ սարք է ու շատ լավ է, որ ի վիճակի ենք նման սարք խփել։

Հ.Գ.
Անօդաչու թռչող սարքերի հետ ոչ կանոնադրային հարաբերությունների դեմ բողոքողներն ու՞ր են։

Պիտակներ. , , ,