Հունվարի 2-ին գրել էի, որ Արարատյան Հայրապետական թեմի կայքում վնասակար կոդով էջ կա տեղադրված: Նույն օրը իրենց նամակ էի գրել, որ խնդիրը վերացնեն: Հունվարի 11-ին պատասխանեցին, որ շատ շնորհակալ են ու իրենք համապատասխան քայլեր կձեռնարկեն: Պատասխանը ստանալու օրվանից անցել է գրեթե մեկ ամիս ու մինչև հիմա քայլեր են ձեռնարկում:
«հայկական կայքեր» պիտակով գրառումները
Արարատյան Հայրապետական թեմի կայքում բան էի փնտրում: Այս հղման http://araratian-tem.am/media/Azgapatum%203.pdf մեջ pdf ֆայլի անունը ջնջեցի ու ռաստվեցի սրան. araratian-tem.am/media , որից ի դեպ նաև անտիվիրուսս սկսեց վրդովվել: Չգիտեմ, թե ինչքան ժամանակ է ինչ այսպես է: Ինքը կայքը կարծես թե նորմալ է աշխատում: Ինչքան հասկանում եմ, սա էլ վնասված էջ չի, այն որպես էջ նախատեսված չի էլ եղել: Հիմա նաև նամակ կգրեմ, հույս ունեմ, որ արագ կարձագանքեն: