«հայկական զենք» պիտակով գրառումները

Հայկական «Սկադ»-ը

Փաստորեն ողջ, առողջ է: Ես էլ մտածում էի, թե վաղուց վարի են գնացել:

Պիտակներ. , , ,

Հայկական Սու-25-երը

Յութուբում հայտնվել էին կադրեր, թե ինչպես են հայկական ՌՕՈՒ Սու-25 գրոհիչների օդաչուները վարժեցնում գրոհելու իրենց ունկաությունները ռուսական 102-րդ ռազմաբազայի զինժառայողների վրա: Ես դրանք իմ մոտ էլ բեռնեցի, որ հանկարծ չկորչեն, եթե էլի հայտնվեն, էլի կդնեմ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. տեսագրություններում կան հայհոյանքներ: Բա ոնց, մերոնք այնքան ցածր են թռնում, որ ռուսներին հայհոյելուց բացի ուրիշ բան չի մնում: Իսկ այդպես թռնելը մերոնց բարձր վարպետության մասին է խոսում:

Թարմացում. փոխարինեցի մեկ միավորված տեսահոլովակով: Ի դեպ, ուշադրություն դարձրեք 2:16-2:18 հատվածին, երբ գրոհիչը բառացիորեն վրանի տանիքից մի 2-3 մետր բարձրության վրա է թռնում, այսինքն՝ գետնից ամենաշատը մի 6-7 մետր բարձրության վրա: Կամ 3:33-3:37, երբ ինքնաթիռը թռնում է ռադիոկայանից ավելի ցածր ու դարձյալ վրանների գլի վրայով:

Պիտակներ. , ,

Շարունակելով մեր բանակի դիպուկահար հրացանների թեման։

Առաջին նկարում և երկրորդ նկարի առաջին հրացանը (ամենաաջը) TAC-50։
Երկրորդ նկարում երկրորդ (մեջտեղի) հրացանը M-93 «Սև նետ»։
Երկրորդ նկարում երրորդ (ամենաձախ) հրացանը FALCON։

Պիտակներ. , ,

Հայաստանը հետաքրքրված է «Սմերչ» համակարգով

Երեւան: Մեդիամաքս: Մինսկում կայացած Milex-2011 ցուցահանդեսին Հայաստանի ներկայացուցիչները հետարքրքություն են ցուցաբերել ռուսաստանյան “Սմերչ” համազարկի ռեակտիվ համակարգերի /ՀՌՀ/ հանդեպ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, “Ռազմաարդյունաբերական սուրհանդակ” ամսագրին այս մասին հայտնել է “Ռոսոբորոնէկսպորտ” ընկերության հատուկ հանձնարարությունների գծով տնօրեն Նիկոլայ Դիմիդյուկը: Նրա խոսքերով, “հետաքրքիր բանակցություններ են անցկացվել Հայաստանի եւ Ղազախստանի ներկայացուցիչների հետ, որոնք հետաքրքրված էին “Սմերչ”-ով եւ սպառազինության արդիականացմամբ”:

“Ռոսոբորոնէկսպորտ”-ի հատուկ հանձնարարությունների գծով տնօրեն հատուկ նշել նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կառույցների մասնակցությունը ցուցահանդեսին:

“Մենք երբեք այսքան սերտորեն չենք աշխատել ՀԱՊԿ հետ: Օրինակ, առկա է ՀԱՊԿ անդամ երկրներին ներքին գներով զենք մատակարարելու խնդիրը: Սակայն միշտ չէ, որ դա ձեռնտու է գործարանին: Այն ստիպված է վարկ վերցնել, եւ չկա երաշխիք, որ այս կամ այն երկիրը կգնի իր արտադրանքը: Առաջարկվել է ստեղծել այս հարցի վերաբերյալ առաջարկներ մշակող աշխատանքային խումբ”:

Մեդիամաքսը նշում է, որ 1987 սպառազինության ընդունված “Սմերչ”-ը համարվում է աշխարհում ամենահզորը: «Սմերչ»-ը սպառազինության է դրված ՌԴ-ում, Ուկրաինայում, Բելառուսում, Պեռուում, Ալժիրում, Քուվեյթում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Հնդկաստանում:

«Սմերչ» ՀՌՀ-ի արտահանման գինը շուրջ $12 մլն. է:

Աղբյուրը։

Մեդիամաքսը հղում է անում հետևյալ հոդվածին։

Պիտակներ. , ,

Հայաստանը զենքի և ռազմական տեխնիկայի MILEX-2011 ցուցահանդեսում – 6

Միլէքս-2011-ին մերոնք թեև հաջողություն են ունեցել, բայց մեկա բավականին անկազմակերպ են եղել: Բազմաթիվ բաներ, որոնք կարելի էր և պետք էր տանել, չեն տարել, փոխարենը տարել են կատալոգ և պլակատներ: Ու շատ իզուր: Ամեն դեպքում չեղած տեղը քյալամն էլ է միրգ, բավարարվենք դրանցով: Այս գրառումով կներկայացնեմ մեր ռազմաարդյունաբերության որոշ նմուշներ, որոնք եթե կատալոգի տեսքով չներկայացվեին, այլ իրական նմուշներով, մեր ռազմաարդյունաբերության հեղինակությունը շատ ավելի կբարձրանար ու շատ ավելի անուն կհանեինք:

Մնացածը՝ cut-ի տակ:

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , ,

Հայաստանը զենքի և ռազմական տեխնիկայի MILEX-2011 ցուցահանդեսում – 5

Կրակելու “Նշանակետ” վարժասարքը:

Симулятор стрельбы “Ншанакет”.

Shooting simulator “Nshanaket”.

Հակատանկային հրթիռային 9Կ111 Ֆագոտ համակարգի “Կարատ” վարժասարքը։

Симулятор “Карат” для противотанкового ракетного комплекса 9К11 Фагот.

Simulator “Karat” for anti-tank missile system 9K11 Fagot/AT-4 Spigot.

Նկարներ/Фотографии/Photos

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , ,

Հայաստանը զենքի և ռազմական տեխնիկայի MILEX-2011 ցուցահանդեսում – 4

Հրետանային հետախուզության օպտիկա-էլեկտրոնային համալիր 2Դ02 և լազերային հեռաչափ ԼՀ-01Մ։

Оптико-электронная система артиллерийской разведки 2Д02 и лазерный дальномер LH-01M.

Opto-electronic system for artillery reconnaissance 2D02 and laser rangefinder LH-01M.

Նկարներ/Фотографии/Photos

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , ,

Հայաստանը զենքի և ռազմական տեխնիկայի MILEX-2011 ցուցահանդեսում – 3

Հակաօդային պաշտպանության 9Կ33 “Օսա” (9Կ33Մ2 “Օսա-ԱԿ”, 9Կ33Մ3 “Օսա-ԱԿՄ”), Ս-125, 2Կ11 “Կռուգ” համակարգերի հայկական արդիականացումները։

Армянские модификации систем противовоздушной обороны 9К33 “Оса” (9К33М2 “Оса-АК”, 9К33М3 “Оса-АКМ”), С-125, 2К11 “Круг”.

Armenian modifications of air defense systems 9K33 “Osa”/SA-8 Gecko (9К33М2 “Оса-АК”/, 9К33М3 “Оса-АКМ”), С-125/SA-3 “Goa”, 2К11 “Круг”/SA-4 Ganef.

Նկարներ/фотографии/photos:

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , ,

Հայաստանը զենքի և ռազմական տեխնիկայի MILEX-2011 ցուցահանդեսում ” 2

Մի քանի նկար էլ ցուցահանդեսից.

Մնացածը` cut-ի տակ։

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , ,

Հայաստանը զենքի և ռազմական տեխնիկայի MILEX-2011 ցուցահանդեսում ” 1

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , ,