«հայկական բանակ» պիտակով գրառումները

Հերմես-450

Ըստ ամենայնի ոչնչացված անօդաչու սարքն այնուամենայնիվ «Հերմես-450» է։ Այդպիսի 10 սարք Ադրբեջանը գնել էր 2008 թվականին։ Սարքը նախատեսված է հետախուզական ու պարեկային խնդիրներ կատարելու, ինչպես նաև կապ ապահովելու համար։ Զինված է օպտիկական, ինֆրակարմիր և լազերային չափիչ սարքերով, ի վիճակի է իրական ժամանակում տվյալներ հաղորդել վերգետնյա կայաններին, այսինքն` կարող է օգտագործվել նաև մարտի ժամանակ կրակի ուղղորդման համար։ Օդում անընդմեջ կարող է մնալ մինչև 20 ժամ, գործունեության շառավիղը մինչև 200կմ, թռիչքի առավելագույն բարձրությունը` 6100մ։ Որոշ տվյալներ կան, որ սարքը կարող է նաև զենք կրել։ Սարքն ամբողջովին պատրաստված է կոմպոզիտային նյութերից հայտնաբերումը դժվարացնելու համար։ Թռչող սարքի գինը մոտավորապես 2մլն. դոլար է, իսկ վերգետնյա կայանների հետ գինը կազմում է մինչև 10մլն. դոլար։

Մի խոսքով, շատ լավ սարք է ու շատ լավ է, որ ի վիճակի ենք նման սարք խփել։

Հ.Գ.
Անօդաչու թռչող սարքերի հետ ոչ կանոնադրային հարաբերությունների դեմ բողոքողներն ու՞ր են։

Պիտակներ. , , ,

Պծիչկու նի ժալկը

Հրապարակվել են ադրբեջանական խփված անօդաչու ինքնաթիռի մի քանի լուսանկարներ.

Ըստ հաղորդագրության ինքնաթիռը ոչնչացրել են ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումները.

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվող հրադադարի ռեժիմի խախտմանը զուգահեռ վերջին շրջանում նկատելի ակտիվությամբ է գործում նաև հակառակորդի օդուժը, որն իրականացնում է ինչպես մարտաուսումնական, այնպես էլ հետախուզական բնույթի թռիչքներ:

Ըստ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների վերջին օրերի ընթացքում հակառակորդի անօդաչու ինքնաթիռները բավականին մեծ հաճախականությամբ հետախուզական թռիչքներ են կատարում սահմանային գոտու ողջ երկարությամբ, իսկ որոշ դեպքերում էլ խախտում Արցախի օդային սահմանը: Պաշտպանության բանակի հակաօդայինների կողմից նման բնույթի թռիչքներ են հավաստանշվել վերջին տասնօրյակում և դրանց կանխարգելման նպատակով իրականացվել համարժեք քայլեր: Մասնավորապես սեպտեմբերի 12-ին ժամը 7.30-ի սահմանում ՊԲ ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք: Խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն:

Աղբյուրը։

Պիտակներ. , , ,

Անօդաչու ինքնաթիռների որսի սեզոնը բացվելա։

Պիտակներ. , ,

Այս հրանետերը փաստորեն բանակ հասան։

Ուրախալի է, իհարկե, բայց որ մի հատ փոքր մեքենայի վրա կարողանային հարմարացնեն, ոչ թե բեռնակրով այս ու այն կողմ տեղափոխեն, շատ ավելի լավ կլիներ։

Պիտակներ. , , , ,

Մի քանի նկար այսօրվա զորահանդեսի փորձից: Ավելի ճիշտ փորձ էլ չէր, այլ փորձի փորձ ՃՃՃ : Զինվորները չքայլեցին, միայն հրամանով Հրապարակի տարբեր տեղերում շարվում էին, զինտեխնիկայի միայն մի մասն էր, տանկեր, ԲՄՊ-ներ, ՄՏԼԲ-ներ և ԻՀՀ-ներ քարշակների վրա, հակատանկային համակարգեր և ԶՀՀ հրթիռներ: Նկարների որակը չքննադատել, ես լուսանկարելուց շատ հեռու մարդ եմ:

Պիտակներ. , , ,

Ադրբեջանական դիվերսիոն խմբի ոչնչացումը (ռադիոխոսակցության ձայնագրություն)

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ձայնագրությունում հայհոյանք էլ կա:

Մարտի արդյունքում ադրբեջանցիները տվեցին 4 դիակ, 3 վիրավոր (որոնցից մեկը գերի ընկավ ու հույս ունենանք, որ բարեհաջող մահացավ ստացած վերքերից), 2 ճողոպրած: Մեր կողմից եղավ 4 վիրավոր:

Հ.Գ.
Գաղափար անգամ չունեմ, թե երբ և որտեղ է տեղի ունեցել մարտը, ձայնագրությունը գտել եմ Յութուբում ու կրկնօրինակը տեղադրել իմ մոտ, որ չկորչի:

ԹԱՐՄԱՑՈՒՄ.
Մեկնաբանություններում ուշադրություն դարձրեցին, որ ձայնագրությունում կան կողմնակի ձայներ և մասնավորապես կանացի ձայնն ասում է. «խալադիլնիկը դու՞ ես անջատել»։ Ես կարող եմ տալ միայն հեղինակի բացատրությունները, իսկ թե հավատալ դրան, թե ոչ, յուրաքանչյուրը թող ինքը որոշի։

это в нкр мартунинском районе.нашы бойцы уничтожили азерских диверсантов в этом году 5-ого июня

эт ес дзайнагрелу жаманак мер тан хосакцутююн патаакан гранцвец

ду иранц бацатри вор эс дзайнагрвеле диктофониц компи меч ев кохмнаки дзайнерн дзайнагрутян жаманаке гранцвел.са иракан депкерен им ехбор маснакцутямб

ребят это не постановка а все было в реале.это было записано на диктофон армянским военным журналистом.а посторонний звук про холодильник случайно записался во время записи от диктофона на компьютер .а имя Вардан и был позивным. если не верите то это ваше право.тут много чего было вырезано как военная тайна.вообще то запись было почти 35 минут.

Բացատրություններն այստեղ և այստեղ։

Պիտակներ. , , , ,

Հայկական «Սկադ»-ը

Փաստորեն ողջ, առողջ է: Ես էլ մտածում էի, թե վաղուց վարի են գնացել:

Պիտակներ. , , ,

К нам прилетел, к нам прилетел, добрый дядя … нет, не Степа, а “Мрия”, который Ан-225.

18-ое марта 2011-го года, а/б “Эребуни”.

Азики негодуе, что же он принес Хаям? А х.з. что принес, на фотках не возможно разглядеть.

Պիտակներ. , ,

ՄԱԿ-ի սպառազինությունների ռեեստրում սկսել են հայտնվել երկրների 2010 թվականի հաշվետվությունները։ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն ներկայացրել իրենց հաշվետվությունները, բայց որոշ տվյալներ արդեն կան։

Հայաստան

Ավստրիայից
” ռևոլվեր/ատրճանակ ” 50 հատ

Բոսնիա և Հերցեգովինայից
” մինչև 75մմ ականանետ ” 200 հատ

Ուկրաինայից
” Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռ ” 2 հատ
” ռևոլվեր/ատրճանակ ” 230 հատ
” հրացան/կարաբին ” 60 հատ
” գնդացիր-ատրճանակ/ինքնաձիգ ” 16500 հատ
” ձեռքի գնդացիր ” 2501 հատ

__________________________

Ադրբեջան

Ավստրիայից
” ռևոլվեր/ատրճանակ ” 160 հատ

Բելառուսից
” 122 մմ Դ-30 հաուբիցա ” 30 հատ
” Սու-25 մարտական ինքնաթիռ ” 1 հատ

Բոսնիա և Հերցեգովինայից
” 128մմ ՌԱԿ-12 համազարկային կրակի ռեակտիվ կայանք ” 10 հատ
” 128մմ ՌԱԿ-12 համազարկային կրակի ռեակտիվ կայանքի հրթիռ ” 20000 հատ

Թուրքիայից
” Զրահապատ մեքենա ” 35 հատ
” ռևոլվեր/ատրճանակ ” 110 հատ

Սլովակիայից
” 30մմ 2Ա42 հրանոթ ” 1 հատ

Ուկրաինայից
” ԲՏՌ-70 ” 71 հատ (առանց զենքի)
” 122մմ 2Ս1 ինքնագնաց հաուբիցա ” 7 հատ
” Մի-24Ռ մարտական ուղղաթիռ ” 1 հատ
” գնդացիր-ատրճանակ/ինքնաձիգ ” 3000 հատ
” հակատանկային հրթիռային համակարգ ” 1 հատ

Հետաքրքիր է, որ այս տարի Ռուսաստանի հաշվետվությունում ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չկան, թեև դա դեռ կարող է փոխվել, երբեմն հաշվետվությունները մաս-մաս են հրապարակվում։

Պիտակներ. , , , ,

Հայկական Սու-25-երը

Յութուբում հայտնվել էին կադրեր, թե ինչպես են հայկական ՌՕՈՒ Սու-25 գրոհիչների օդաչուները վարժեցնում գրոհելու իրենց ունկաությունները ռուսական 102-րդ ռազմաբազայի զինժառայողների վրա: Ես դրանք իմ մոտ էլ բեռնեցի, որ հանկարծ չկորչեն, եթե էլի հայտնվեն, էլի կդնեմ:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. տեսագրություններում կան հայհոյանքներ: Բա ոնց, մերոնք այնքան ցածր են թռնում, որ ռուսներին հայհոյելուց բացի ուրիշ բան չի մնում: Իսկ այդպես թռնելը մերոնց բարձր վարպետության մասին է խոսում:

Թարմացում. փոխարինեցի մեկ միավորված տեսահոլովակով: Ի դեպ, ուշադրություն դարձրեք 2:16-2:18 հատվածին, երբ գրոհիչը բառացիորեն վրանի տանիքից մի 2-3 մետր բարձրության վրա է թռնում, այսինքն՝ գետնից ամենաշատը մի 6-7 մետր բարձրության վրա: Կամ 3:33-3:37, երբ ինքնաթիռը թռնում է ռադիոկայանից ավելի ցածր ու դարձյալ վրանների գլի վրայով:

Պիտակներ. , ,