«հայեր» պիտակով գրառումները

Մի պատմություն եմ ուզում անպայման պատմել:

Կար չկար Կիրովական քաղաքում մի տեխնիկում, որը կոչվում էր Կիրովականի շինարարական տեխնիկում, որտեղ պատրաստվում էին շինարարական ոլորտի մասնագետներ: ԽՍՀՄ փլուզումից հետո այն վերանվանվեց Վանաձորի պետական շինարարական քոլեջ: Ճիշտ է, շինարարական բառն արդեն այնքան էլ չէր բնութագրում այդ քոլեջում տրվող մասնագիտությունները, բայց դա արդեն առանձին թեմա է:

Քոլեջը բնականաբար ուներ տնօրեն: Անկախացումից հետո, քոլեջի տնօրենն էլ իրեն զգաց անկախացած, բայց, քանի որ բախտը չէր բերել ու ուներ բարեխիղճ գլխավոր հաշվապահ (ով, ի դեպ, իմ տատիկն էր), ստիպված էր առժամանակ բավարարվել ընդունելության քննություններով: Քոլեջ ընդունված գրեթե բոլոր ուսանողները տնօրենին վճարում էին: Պետպատվերով տեղը մի քիչ թանկ, վճարովի տեղը` մի քիչ էժան: Վճարում էին նաև քոլեջը բարեհաջող ավարտելու, դիպլոմը ստանալու և զանազան այլ առիթներով: Այս ամենը ոչ մեկի համար գաղտնիք չէր, այդ թվում իրավապահների, ովքեր ևս ժամանակ առ ժամանակ “վեն էին” մտնում, ինչ-որ բաներ քչփորում և իրենց փայը ստանալով ամեն ինչ “մոռանում”: Իսկ ի՜նչ փողեր էր աշխատում տնօրենը, երբ քոլեջներում ևս տրամադրվում էր բանակից տարկետման իրավունք, բայց դա հետո վերացավ:

Բայց գլխավոր իրադարձությունները դեռ առջևում են. մեր երկրաշարժ ու պատերազմ տեսած ժողովրդին հիմա էլ Սերգո Երիցյան էր պատահելու: Գնդլիկ Բոքոնիկի այդ հեռավոր ազգականի Կարծիքով, Հայաստանի ուսումնական հաստատությունները չափից դուրս շատ էին ու սխալ էին բաշխված: Կարճ ասած` օպտիմալ չէին: Ու Սերգոն սկսեց դրանք օպտիմալացնել: Օպտիմալացման պրոցեսի ամենաթեժ պահին, հանկարծ բացահայտվեց, որ քոլեջ դարձաձ շինարարական տեխնիկումի հարևանությամբ ժամանակին ոչ օպտիմալ, ես կասեի հանցագործ կերպով կառուցված է եղել մեկ այլ մեր օրերում քոլեջ դարձաձ տեխնիկում ” գյուղատնտեսական: Եվ չնայած այդ քոլեջներից ոչ մեկը կրթության նախարարության ենթակայության տակ չէր, բայց հո դա չի՞ նշանակում, որ այդպես էլ անօպտիմալ պիտի մնան: Միացու՛մ ” տնօրինությունն ու շենքը շինարարականից, որովհետև շինարարականի տնօրենն ավելի շուստրի գտնվեց, անվանումը` գյուղատնտեսականից, որովհետև դե մի ձև պիտի կոչվեր ստացվող հիբրիդը, թե ոչ, իսկ աշխատակազմը` դե ում բախտն ու շուստրիությունը ոնց բերեց: Այդպիսով ստացվեց գյուղատնտեսական քոլեջ անվանված գյուղատնտեսա-շինարարական մի հիբրիդ (երևի գյուղատնտես-շինարարներ էին պատրաստելու): Հա, քանի որ տատիկս արդեն կյանքի 4-րդ քառորդն էր սկսել գլորել, ապա օպտիմալացվեց հենց ամենասկզբից /մեր մեջ ասած, դրա դեմ ոչինչ ես չունեմ, ինչքան աշխատել էր, էտ էլ հերիք էր/:

Ու հենց այդ ժամանակ էր, որ հիբրիդի ղեկը ստանձնած շինարարականի տնօրենի առաջ բացվեցին նոր հնարավորություններ ու հեռանկարներ. երկրաշարժից հետո ստացված տնակներ, այդ թվում ակներով, հաստոցներ, ավտոբուս, տրակտոր, տարբեր մեքենաների պահեստամասեր, սառնարաններ ու վառարաններ (հանրակացարանի խոհանոցից) և այլն, և այլն: Չէ՞ որ այդ ամենը կարելի է վաճառել ու լափել: Մի խոսքով, մարդը մի կուշտ լափեց, իսկ նրա հետ միասին կշտացան նաև ոստիկանությունում ու դատախազությունում: Բայց դա դեռ բոլորը չէ, ամենատարբեր խաբեություններով, ստորություններով ու անօրինականություններով այդ սրիկան աշխատանքից հեռացրեց շատերին` նրանց փոխարեն նշանակելով իր ծանոթ-բարեկամներին, ստեղծվեցին լրիվ անիմաստ հաստիքներ որոնցով աշխատանքի ընդունված մարդկանց կոլեկտիում մի օր էլ չեն տեսել: Նույնիսկ դեպք է եղել, երբ քոլեջում աշխատել և աշխատավարձ է ստացել Ռուսաստանում մշտապես բնակվող մարդ: Ի դեպ, այն մարդիք, ովքեր իսկապես գալիս էին քոլեջ և բարեխիղճ աշխատում էին, ստանում էին ուղիղ մինիմալ աշխատավարձին հավասար գումար, իսկ ասենք ձմռանը, տաքացվում էր միայն տնօրենի աշխատասենյակը /սա էլ գիտեմ մորիցս, ով նույն քոլեջում մինչև վերջերս ֆիզիկա էր դասավանդում/:

Մի խոսքով քոլեջի տնօրենի բարոյահոգեբանական և գեղարվեստական կերպարը ձեզ բոլորիդ երևի արդեն պարզ է ու շատ ծանոթ. շուրջը այդպիսիները լիքն են: Երևի չեք զարմանա, եթե ասեմ, որ կոլեկտիվում տնօրենին բոլորն անկեղծորեն ու ամբողջ հոգով ատում էին և յուրաքանչյուրը դրա համար իր պատճառներն ուներ: Չկար մեկը, ում մի անձնական վատություն արած չլիներ: Բոլորը, առանց բացառության, երանի էին տալիս այն օրվան, թե երբ են այդ տնօրենին աշխատանքից հեռացնելու: Հիմա ամենակարևորը. այդ օրը եկավ, վերջերս այդ տնօրենին հեռացրել են, կամ ավելի ճիշտ` թոշակի են ուղարկել: Դա էլ որոշել է ստորագրահավաք սկսել իրեն վերականգնելու համար և ամենաապշեցուցիչն այն է, որ բազմաթիվ աշխատողներ, եթե ոչ բոլորը, միացել են այդ ստորագրահավաքին: “Դե ինքը կարողա դեռ փող տա, վերականգնվի, դրա համար հետը լավ լինեմ” ” մոտավորապես սա է մարդկանց մոտիվացիան:

Նույնիսկ չգիտեմ էլ, թե ինչպես մեկնաբանեմ այս երևույթը:

Պիտակներ. ,

Անդրանիկ Օզանյան 145

Ծնունդդ շնորհավոր, Զորավար:

Պիտակներ. , ,

Հեռուստամարաթոնի մասին

1996-2004 թթ մասին տեղեկություն չգտա:

2004 11 մլն. $

2005 7.77 մլն $

2006 13.7 մլն. $

2007 15.275մլն. $

2008 35 մլն. $

2009 15.87 մլն. $

Ընդհանուր 1992-2009թթ. շուրջ 700 ծրագրերի շրջանակներում իրականացվել է ավելի քան 200 մլն.$ աշխատանք, այդ թվում.

Կառուցվել է ավելի քան
470 կմ ճանապարհ Հայաստանում և Արցախում
212 կմ ջրագիծ ու ջրամատակարարման համակարգ
144 կմ գազատար

Կառուցվել, վերակառուցվել ու կահավորվել է ավելի քան
218 դպրոց ու մանկապարտեզ

Կառուցվել ու վերակառուցվել է ավելի քան
410 տուն ու բնակարան
34 առողջապահական հաստատություն
21 սպորտային ու մշակութային կենտրոն

Իրականացվել է ավելի քան
85 կրթական, մշակութային ու գիտական ծրագիր

www.himnadram.org կայքից:

Պիտակներ. , ,

Կըմնա չուր ժամանակին,
Մեկ Սասընա կէրթա Բաղդադ տուն կըշինի :
Սասընա մե վարպետ կասի.
-Սասընա մարդ ի՞նչ իրավունք ունի`
Էրթա ուրիշ տեղ, տուն շինի.
Ես տ’էրթամ, նրա տուն քանդիմ:
-Այ մարդ, ո՞նց տ’էրթաս, քանդիս:
Կասի.- Էս չաքյուչավ էն էլ մինչև խիմ պտի քանդիմ:
Կէրթա գյո Բաղդադ,
Խարցընիլով կէրթա, էդ մարդու տուն կըտեսնա:
Կըպռնի խըմեն կըքանդի:
Կըկյան կասին.
-Ի՞նչ իրավունք ունիս մեր տուն քան դիս:
Էտի կասի. ” Ես իրավունք ունիմ մինչև խիմն էլ քանդիմ:
Սասընա մարդ ի՞նչ իրավունք ունի,
Էրթա հուրուշ տեղ պնագվի:
Կըքանդի, կըթողնի, կըկյա:
Կէրթան առաջ,- Ուստա, էն տուն քանդի՞ր,
Տուն կասի` մինչև խիմն էլ քանդիմ,-
Կասին.- Ուստա, ախըր էն խող մնացիր ի քյու չաքյուղի վրեն
Տուր, տանինք լվանք, էն խողն չըլցվի Սասուն,
Էն չաքյուղ կըտանին, կըլվան,
Կըտան ինի, կըխարցընին, թե օր.
-Տու էն տուն լրիվ քանդի՞ր,
Կասի.- Խիմն էլ քանդիմ.
Սասընա մարդ իրավունք չունի էրթա, ուրիշ տեղ տուն շինի’:

Պիտակներ. , , ,

Ինչո՞ւ ենք մենք դեբիլ

Վերջին մեկ-երկու օրվա կռիվ-կռվի մասին:

Եթե խմելու ջրով լցված դույլի մեջ մի քիչ ցեխ լցնենք, ապա ջուրը դույլում կդառանա ցեխաջուր:

Դրանից հետո կարելի է նստել ու երկար-բարակ դատողություններ անել այն բանի շուրջ, թե այդ դույլի մեջ իրականում ցեխաջուր չի, այլ մաքուր ջուր է, որ պարզապես այնտեղ կան ցեխի մեջ մտնող նյութերի մի քանի միլիարդ մոլեկուլներ, բայց դրանց կողքին կան նաև ջրի հազարավոր միլիարդների հասնող մաքրամաքուր մոլեկուլներ ու այդ մի քանի միլիարդ ցեխի մոլեկուլների պատճառով չի կարելի ընդհանրացումներ անել ու դույլի ամբողջ ջուրը կոչել ցեխաջուր: Առավել զգույշները կխոսեն ոչ թե ցեխաջրի, այլ  ցեխի 10%-անոց, 20%-անոց և այլն լուծույթների մասին: Բայց այդ բոլորը կմնան միայն տեսական դատողություններ, ինչպես և ցեխաջուրը կմնա ցեխաջուր, ու հենց հերթը հասնի այդ դույլից ջուր խմելուն, բոլորը միանգամից, այդ թվում վերոհիշյալ դատողություններ անողները, զզվանքով երեսները կծամածռեն:

Ընդհանրապես ազգի որակը որոշվում է ոչ թե այդ ազգի լավագույն ներկայացուցիչներով, այլ ընդհակառակը` վատագույններով, ինչպես և ջրի որակն է որոշվում ցեխի մոլեկուլներով:

Մի խոսքով, հայրենակիցներ ջան, եթե դույլում ցեխաջուր է, պետք չի ինքնաներշնչել, թե այնտեղ մաքուր ջուր է. դա ինքնախաբեություն է: Դրա փոխարեն դույլի ջուրը մաքրեք, որ հետո հանգիստ հագեցնեք ձեր ծարավը:

Պիտակներ. , ,

Շարմազանովը “25 րոպե”ում

Միացրեցի Հ1-ով “25 րոպե” հաղորդումը. ափսոս կեսից: Միացրեցի հենց այն պահին, երբ հաղորդման հյուր Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը Նոբելայն մրցանակի է արժանի:  Հետաքրքիր է, Շարմազանովը Փղի բլոգը կարդու՞մ է, թե չէ:

Մնացածից ինչ հասցրեցի լսել, դա այն էր, որ. “Ադրբեջանը հիստերիա է բարձրացրել, և ուրեմն պարզ տրամաբանությունն ասում է, որ դա նրանց ձեռնտու չէ, մտեք ինտերնետ ու կարդացեք”:  Հետաքրքիր է, պարոն Շարմազանովը շախմատ խաղալ գիտի՞: Քանի՞ քայլ առաջ է կարողանում մտածել: Ես օրինակ շախմատ խաղալ չգիտեմ, բայց վերջին 4 տարում անընդհատ շփվել եմ ադրբեջանցիների հետ ու եկել եմ այն համոզման, որ ցանկացած շարքային ադրբեջանցի իր դերասանական վարպետությամբ մի մատով կծալի բոլոր օսկարակիր դերասաններին միասին վերցրած: Դատողություններ անել, հենվելով ադրբեջանցիների ռեակցիայից … դե լավ:

Խոսեց նաև, թե ինչքան են գովել Սերժ Սարգսյանին ու նաև թե ինչքան է փափկել Իլհամ Ալիևը, որ հիմա ասում է “միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներ”:  Սենց բաներ: Ախր Շարմազանովը վախտին խելքը գլխին տղա էր, է:

Պիտակներ. , ,

“Վերելք” Վարդան Պետրոսյան

Եթե չեք դիտել Վարդան Պետրոսյանի “Վերելք” ներկայացումը, ապա կարող եք անել դա հիմա: Ներկայացումը Ցեղասպանության թեմայով է:

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , , , ,