«Հայաստան» պիտակով գրառումները

Կարենի այս գրառումից հիշեցի, որ մի տեղ տեսել էի աբորտների քանակի վիճակագրություն, հետո էլ հիշեցի նաև, որ մոտս այդ մասին նաև գրել էի։

Այդ գրառումն անելու պահին 2009 և 2010 թվականների տվյալները չկային դեռ։ Հիմա կան, այդ երկու տարվա ընթացքում Հայաստանում սպանվել է 26092 երեխա։ Ամեն 5-րդ հղիությունը։

Պիտակներ. , , ,

«Կռուգերի» փոխարեն Ս-300-ի երկու նոր դիվիզիոն Սյունիքում։ Սենց որ գնա, մի տաս տարուց ամեն մեկս մի հատ Ս-300 կունենանք հայաթում։

Ի դեպ, էդ «Կռուգերի» հրթիռների թեման շատ լուրջ թեմայա։ 349 հատ հրթիռ ունենք, ամեն մեկը 150կգ-նոց մարտական մասով։

Պիտակներ. , , , ,

Նոր ՀԷԿ Արցախի մարզում

Պիտակներ. , , , ,

Այսօր պատահաբար աչքովս ընկավ Հաղթանակի զորահանդեսում մարշալ Ժուկովի ելույթի տեսագրությունը։ Ելույթն իհարկե «գենիալնի պալկավոդեց տավարիշ Ստալին» ոգով էր, բայց այդ ամենից բացի մի հատ շատ կարևոր ու բնական ուղերձ էլ էր պարունակում, որը երկու անգամ շեշտվեց.

2:50 ” 3:05
Война с фашистской Германией, этим коварным и сильным врагом явилась для нас тяжелым и грозным испытанием.

3:55 ” 4:10
В то время не только враги, но и многие наши друзья заграницей считали, что красная армия не выдержит мощного натиска немецкой военной машины.

Ու այս ուղերձները շատ հստակ տեղ են հասել, նստել մարդկանց ուղեղներում, ամրապնդվել։ Ես որ չեմ տեսել գոնե մի ռուս, որ ասի, թե գերմանացիները վախկոտ էին, ոչխար էին, կռվել չգիտեին։

Պիտակներ. , , , ,

Երբ որ գյոթերն ասում են, թե իրանց չեն սիրում, որովհետև վիդիշ լի, իրանք ազատամիտ են, չգիտես ինչի իրանց մտքով չի էլ անցնում, որ կարողա պատահի իրանց ֆսյո ժե չեն սիրում, որովհետև իրանք գյոթ են։

Պիտակներ. , ,

Տպավորություններս Արցախից

Տոներին Արցախում էի։ Ի՞նչ ասեմ, տպավորություննես շատ են ու հիմնականում` դրական։ Բացասականի մասին հենց սկզբից ասեմ ու առաջ գնամ. ինչ-որ մեկը ավել փողա ունեցել, Բերձոր մտնելուց ճանապարհի վրա մաքսատունա կառուցել։

Հիմա դրականը.

Առաջինը, որ Ստեփանակերտում աչքի է ընկնում ” մաքրությունն է։ Ընդհանրապես զգացվում է, որ քաղաքի բնակիչների մոտ կա սեփականության զգացում, որ էդ ամեն ինչը իրանցա ու սրտացավություն։

Ընդ որում այդ սեփականության զգացումը, որ սա մերնա, սա մենք ենք և այլն, նկատվումա ոչ միայն քաղաքը մաքուր պահելու հարցում, շատ-շատ այլ բաներում էլ։ Օրինակ` վերաբերմունքը ոստիկաններին (և հակառակը` ոստիկանների վերաբերմունքը քաղաքացիներին) ” նորից շատ հստակ զգացվում է, որ մարդիկ ոստիկանին վերաբերվում են որպես իրենցից մեկին, այլ ոչ թե ինչ-որ օտար տարրի, դասակարգային թշնամու կամ ռեպրեսիվ գործիքի։

Կամ մի այլ էպիզոդ. երթուղային տաքսիների ու ավտոբուսների վարորդները միշտ կանգնում են կանգառի ոչ թե մուտքի մոտ, այլ` ելքի մոտ, որ հետևից եկողներն էլ կարողանան կանգառ մտնել։ Мелочь, բայց այդ мелочь-ի բացակայությունը Երևանում ինքա՜ն նյարդային բջիջներա սպանում։

Ամենակարևորը, զորահանդեսը Ստեփանակերտում լրիվ այլ տպավորություն է թողնում։ Չեմ ասում, թե Երևանին վատն էր, չէ, շատ լավն էր, բայց Ստեփանակերտում կա մի յուրահատուկ մթնոլորտ։ Երբ ամբոխի մեջ կանգնած ես ու նայում ես, մեկ էլ կողքից մեկը երեխայինա ասումա. «այ-այ, հլա տես, ընտեղ երկրորդ շարքում քեռինա գնում», մի քիչ հետո մեկ ուրիշը. «այ էն տանկի մեջ պապանա», մի ուրիշ աղջիկ հա հարցնում էր, թե երբա ՊՎՕ-ն գնալու. պարզվեց հայրը թե քեռին էլ այնտեղ է։ Ասածս ինչա. մարդիկ դուրս էին եկել որ թե ուղղակի պառադ նայելու, այլ իրենց հարազատներին տեսնելու, որի եղբայրը, որի հայրը, որի ամուսինը։ Մեկը ընդհանրապես, երբ իրենց վաշտը հրապարակից դուրս եկավ, շարքից անջատվեց, մոտեցավ հանդիսատեսների առաջին շարքում կանգնած իր տղային ու հետը շարունակեց նայել զորահանդեսը։

Ու, որ այնտեղ մարդիկ ասում էին «մեր բանակը», հավատացեք, այդ արտահայտության մեջ լրիվ ուրիշ զգացմունքներ են դնում, քան օրինակ` երբ ես եմ ասում «մեր բանակը»։ Ու որ տենց շուրջդ բոլորը այդպիսի վերաբերմունք ու կապվածություն ունեն, դա մի յուրահատուկ մթնոլորտ է ստեղծում, որը ուրիշ որևէ տեղ երևի չկա էլ։

Այլ դրական տպավորություններից.

Ստեփանակերտը ու Շուշին մանկական քաղաքներ են։ Երեխաները շատ-շատ են ու նույնիսկ մեծ թվով հյուրերի առկայության դեպքում դա աչքի էր ընկնում։ Շուշին նաև վերականգնվում է, չնայած ես վախ ունեմ, որ կփչացնեն գյոզալական քաղաքը։

Ստեփանակերտի ճարտարապետությունը գրեթե չի փչացել, մեկ-երկու ստեկլյաշկա են, բայց ընդհանուր զգացվում է, որ ինչ-որ հատվածական չի կառուցապատված, այլ մի ընդհանուր, իրար հետ խոսող նախագծով։

Եղանք նաև Աղդամում։ Ուրեմն պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր խոսակցությունները, թե Աղդամում էլ քար չի մնացել, բացահայտ սուտ և զրպարտություն է։ Այնտեղ դեռ 1-2 կվարտալի քար կա։

Հա, քանի որ արցախյան սեպարատիզմի հարցը վերջին շրջանում շատ է մտահոգում ազգիս ազգայնականներին, այդ թվում և ձեր խոնարհ ծառային, մենք այնտեղ ում հետ զրույցի էինք բռնվում, զգուշությամբ այդ թեման շոշափում էինք։ Ուրախալի փաստ է, որ տեղացիների մեջ սեպարատիստների չհայտնաբերվեցին, բոլորը միացումական էին։ Միակ սեպարատիստը Ստեփանակերտից մեզ հետ բերող երևանցի տաքսիստն էր, ով, բնականաբար, Ռուսաստանում մեծ գործեր էր անում ու էս քանի օրն էլ էլի գնալուա Ռուսաստան։

Ընդհանուր առմամբ ՀՀ-ԼՂՀ թեմայի շուրջ ընկերոջս հետ ոչ շատ երկարատև քննարկումներից հետո եկանք այն միակ ճիշտ և անառարկելի եզրակացությանը, որ երկիրը երկիրա ու որ ոչ թե ԼՂՀ-ն պետքա միացնել ՀՀ-ին, այլ հակառակը` ՀՀ-ն միացնել ԼՂՀ-ին։ Բայց առանց Երևանի։ Երևանն առանձին։

Պիտակներ. , , , , ,

Ծիծեռնակաբերդն ու Եռաբլուրը տեսարժան վայրեր չեն

ՖԲ-ում ընկերներիցս մի քանիսի մոտ սա տեսա։ Առաջին ռեակցիաս, իհարկե. «սրան գլխից գյուլլելա պետք» տիպի էր։

Հետո մտածեցի, լավ, էս էրեխեն կյանքում չափալախ չի կերել, մի էրկու հատ կուտի, երևի կսկսկի հասկանալ, թե որը որից հետոյա։ Իսկ չափալախ ուտելու իրա շանսերը էս պահին ահագին մեծ են, հաշվի առնելով, թե ոնցա տարավել էս նկարը ՖԲ-ում ” ոնց էլ լինի, ճանաչող կճարվի։

Արա, բայց ախր էս խնդիրը էս էրեխով չի, գլոբալա է։ Շատ շատերը (այդ թվում լիքը հայրենասեր, նորմալ մարդիկ) ընդհանրապես չեն հասկանում, որ Ծիծեռնակաբերդում կամ Եռաբլուրում լուսանկարվելը ” դա սրբապղծությունա։ Ի՞նչա նշանակում գնալ Ծիծեռնակաբերդում նկարվել կամ Անդրանիկի, Մոնթեի ու մյուսների շիրիմների մոտ նկարվել։ Դրանք հո տեսարժան վայրեր չե՞ն, որ ֆոնին նկարվես։

Իսկ էս էրեխեն ի՞նչ, է ախմախի մեկնա, տեսելա, մարդիկ գնում են Ծիծեռնակաբերդ նկարվում են, ասելա. «սպասի, ես էլ կրակի մոտ նկարվեմ»։ Ի՞նչ ասես սրան. Երանի ախմախներին, որ իրանց արարքի տակն ու գլուխը չեն հասկանում։

Օֆ է, գյուդում չեմ։

Թարմացում
Բլոգնյուսը այս գրառումը տարել էր, բայց նկարում տղայի դեմքը քողարկել էր։ Ճիշտ են արել, ես չէի ֆայմել։ Նկարը փոխում եմ այդ քողարկվածով։

Պիտակներ. , , ,

Արա դե չեն կարա էլի էս եվրոպացիք մեզնից բան չցրեն։

Պիտակներ. , , ,

Ախր այ ԼՂՀ ՊԲ մամուլի հաղորդագրություն գրող ջան, այ մեռնեմ ես քո սրտին, պոչկեքին ու մեկ էլ փայծախին, էդ որ ամեն օր գրում ես ադրբեջանցիք կրակել են 1467.8 փամփուշտ, էդ մի կերպ սկսեցինք մարսել, թեև տենց էլ չհասկացանք, թե խի՞ ես գրում։ Բայց լավ, էդ հլա ջայնամ, այ ցավդ տանեմ, իստիգլալը խի՞ ես շեշտում, իստիգլալի ռեկլամից մենք քյար ունե՞նք։

Պիտակներ. , , ,

Հայ-ադրբեջանական հակամարտության պատմությունը մեկ րոպեում։
Դերերում`
Կատու ” Հայաստանի դերում
Շունը ” Ադրբեջանի դերում
Երկրորդ շունը ” Ալամաշխարհի դերում

Պիտակներ. , ,