«Հայաստան» պիտակով գրառումները

К нам прилетел, к нам прилетел, добрый дядя … нет, не Степа, а “Мрия”, который Ан-225.

18-ое марта 2011-го года, а/б “Эребуни”.

Азики негодуе, что же он принес Хаям? А х.з. что принес, на фотках не возможно разглядеть.

Պիտակներ. , ,

Շարունակելով նախորդ գրառումներիս թեման։ Նախ ասեմ, որ պարզվեց, որ Սամվել Կարապետյանն այնքան էլ չի հերքել, այլ ասել է, թե Կաթողիկոսը այդ արտահայտությունն արել է 5 տարի առաջ։ Մանրամասներն այստեղ։ Ասեմ, որ էլի շատ լղոզված ու խուսափողական հարցազրույց է ու դժվար է գլուխ հանել, թե վերջիվերջո պարոն Կարապետյանի բերնի գոլը որն է։

Ինչևէ։ Շարունակելով վերոհիշյալ գրառումս, ուզում եմ որոշ մտորումներ արտահայտել հարցի էության հետ կապված, թե ով պիտի զբաղվի այս կամ այն տաճարի վիճակով։ Նախ, ի՞նչ է եկեղեցական շինությունը ” վանքը, մատուռը, եկեղեցին։ Եկեղեցական շինությունը մի կողմից կարող է լինել պատմամշակույթային հուշարձան, իսկ մյուս կողմից` պաշտամունքային որոշակի ֆունկցիաներ կատարող շինություն։ Բոլոր եկեղեցիները, վանքերը ու մատուռները, որոնք կառուցվել են, կառուցվել են հենց պաշտամունքային ֆունկցիաներ կատարելու համար, բայց ժամանակի ընթացքում ինչ-ինչ պատճառներով որոշ եկեղեցիներ կորցրել են այդ հատկությունը։ Օրինակ` նույն Սանահինը, եթե չեմ սխալվում, միայն վերջերս է կրկին սկսել գործել, այսինքն` մինչ այդ, այն պաշտամունքային ֆունկցիաներ չէր կատարում։ Որոշ եկեղեցիներ ընդհակառակը, պատմամշակույթային հուշարձաններ չեն, բայց պաշտամունքային ֆունկցիաներ կատարում են։ Օրինակ` ասենք Երևանի սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարը (չնայած չգիտեմ, միգուցե մշակույթային է, բայց հաստատ դեռ պատմական չի)։

Այսքանից հետո Հայ Առաքելական Եկեղեցու առաջնայնությունները պիտի որ պարզ լինեն ” նախ զբաղվել եկեղեցիների պակասը լրացնելով, այսինքն` լուծել իր այսօրվա գործնական խնդիրը, ապահովել սեփական հետևորդների համար բավարար քանակով գործող եկեղեցիներ, հետո այլ հարցերով։

Իսկ ի՞նչ անել այն եկեղեցիների հետ, որ չեն գործում, հեռու են բնակավայրերից, բայց հանդիսանում են պատմամշակույթային արժեքներ։ հայ Առաքելական Եկեղեցին, իհարկե, կարող է դրանց պահպանման համար միջոցներ տրամադրել, բայց այդ եկեղեցիները, որպես պատմամշակույթային հուշարձաններ արդեն պիտի լինեն պետության առաջնահերթությունների ցանկում։

Մի անալոգիա բերեմ։ Այսօր ոչ ոքի մտքով էլ չի անցնի պահանջել ՊՆ-ից, որ վերանորոգի ու ամրացնի Հայաստանի տարածքում գտնվող ամրոցներն ու բերդերը։ Ասենք դիրքերի ինժեներական ծախսերի գոնե մի մասն ուղղի այս կամ այն ամրոցի նորոգմանը։ Ինչու՞։ Շատ պարզ պատճառով, այսօրվա պայմաններում ամրոցներն ու բերդերը կորցրել են իրենց պաշտպանական նշանակությունը և ներկայացնում են միայն պատմամշակույթային արժեք։ Պատմամշակույթային արժեքների պահանմամբ էլ պետք է զբաղվի պետական համապատասխան մարմինը, իսկ այդ մարմինը ՊՆ-ը չի։

Եվ վերջապես, եթե մենք, չնայած այն բանի, որ ունենք պետությունը, ուզում ենք ամեն հարցով դիմել Եկեղեցուն, ապա դա անելու երեք տարբերակ կա.

1. Հրաժարվել անկախ պետությունից ու մտնել որևէ պետության կազմի մեջ, ցանկալի է ստրուկի ու ճնշվածի կարգավիճակով, որ հետո էլ գնանք, Կաթողիկոսին ասենք. «Ձերդ Սրբություն, մի խնդրագիր չե՞ք հասցնի կառավարությանը, որ մեզ շատ քոլլուխ չտա»։

2. Եկեղեցու հետ պայմանավորվել, որ այս, այս, այս հարցերով սրանից հետո ինքն է զբաղվելու, լուծարել այդ հարցերով զբաղվող պետական կառույցները, իսկ այդ կառույցների ֆինանսավորումն էլ հատկացնել Եկեղեցուն ու նոր դրանից հետո Եկեղեցուն պահանջներ ներկայացնել։

3. Հայաստանը հռչակել կրոնապետություն. ասենք Հայաստանի Քրիստոնեական Հանրապետություն, որտեղ Կաթողիկոսը ի պաշտոնե կլինի պետության գլուխ, որտեղ կառավարությունը կձևավորվի Եկեղեցու կողմից, որտեղ օրենքների հիմքում կլինեն եկեղեցական ժողովների որոշումները և այլն։ Ու դրանից հետո էլ պահանջել Եկեղեցուց, թե. «պետություն ջան, մեր հարցերը լուծի»։

Ինձ այս երեք կետերից և ոչ մեկը դուր չի գալիս, իսկ Ձե՞զ։

Պիտակներ. ,

Հայերը մազոխիստ են: Ազգովին: Հա, ես էլ: Ու էս գրառումն էլ մազոխիզմի դրսևորումա:

Պիտակներ. , , ,

Երեկվա նորությունը Կաթողիկոսի հայտարարության մասին, բնականաբար, մեծ աղմուկ հանեց։ Այսօր և Մայր Աթոռը և Սամվել Կարապետյանը հերքեցին, թե նման բան է եղել։ Բայց դե ու՞մ է դա ընդհանրապես հետաքրքրում։ Вброс говна в вентилятор состоялся, դե հիմա տղա ես, մաքրի։

Հիմա ինձ մի բան է հետաքրքրում, աղմկողների, Կաթողիկոսի հրաժարական պահանջողների ու վենտիլյատրում նոր պորցիաներ ավելացնողների մեջ քանի՞սը կգտնվեն, որ ներողություն կխնդրեն։ Չէ, ասենք չեմ ասում, թե պարտավոր են խնդրել, չեմ ասում, թե սա պիտի իրենց կարծիքը փոխի Կաթողիկոսի անձի մասին ” ոչ մի նման բան։ Ուղղակի հետաքրքիր է։

Ու մի բան էլ եմ արդեն երկար ժամանակ նկատում։ Մենք ինչ-որ վատ ենք սովորել, որ ազգային ու պետական բոլոր հարցերով պիտի գնանք Եկեղեցուն դիմենք։ Միայն վերջին մի քանի ամսում աչքովս են ընկել. «ինչու՞ Եկեղեցին չի զբաղվում լեզվի պահպանման հարցերով», «ինչու՞ Եկեղեցին չի մտահոգվում կրթության վիճակով», «ինչու՞ Եկեղեցին չի զբաղվում մշակույթի պահպանմամբ» և այդ կարգի այլ բաներ։ Հիմա կարելի է լինել հավատացյալ, կամ չլինել, կարելի է սիրել Կաթողիկոսին կամ ատել, բայց այդ ամեն ինչը կարևոր չեն։ Կարևոր է մի հատ այլ հարց. արդյո՞ք Եկեղեցին է այն կառույցը, որ պիտի զբաղվի նման խնդիրներով, և որ պակաս կարևոր չի, արդյո՞ք Եկեղեցին ունի համապատասխան լծակներ նման խնդիրները լուծելու համար։ Եթե Եկեղեցին է, ապա էլ ինչների՞ս է պետք պետությունը։ Ինչների՞ս են պետք բոլոր այդ կրթության նախարարությունները։ Լավ է չենք ասում. «ինչու՞ Եկեղեցին չի զբաղվում Արցախի հիմնահարցով»։ Ժողովուրդ ” մենք այսօր ունենք ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, որը ստեղծել ենք մեր ազգային շահերն ապահովելու ու մեր հիմախնդիրները լուծելու համար և պահանջներ պիտի դնենք պետության առջև։

Հ.Գ.
Վերջին անգամ Սանահինում եղել եմ 2001 թվականին ու … այսպես ասեմ, արդեն այն ժամանակ վանական համալիրը կանաչապատվում էր։

Պիտակներ. , , ,

ՄԱԿ-ի սպառազինությունների ռեեստրում սկսել են հայտնվել երկրների 2010 թվականի հաշվետվությունները։ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն ներկայացրել իրենց հաշվետվությունները, բայց որոշ տվյալներ արդեն կան։

Հայաստան

Ավստրիայից
” ռևոլվեր/ատրճանակ ” 50 հատ

Բոսնիա և Հերցեգովինայից
” մինչև 75մմ ականանետ ” 200 հատ

Ուկրաինայից
” Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռ ” 2 հատ
” ռևոլվեր/ատրճանակ ” 230 հատ
” հրացան/կարաբին ” 60 հատ
” գնդացիր-ատրճանակ/ինքնաձիգ ” 16500 հատ
” ձեռքի գնդացիր ” 2501 հատ

__________________________

Ադրբեջան

Ավստրիայից
” ռևոլվեր/ատրճանակ ” 160 հատ

Բելառուսից
” 122 մմ Դ-30 հաուբիցա ” 30 հատ
” Սու-25 մարտական ինքնաթիռ ” 1 հատ

Բոսնիա և Հերցեգովինայից
” 128մմ ՌԱԿ-12 համազարկային կրակի ռեակտիվ կայանք ” 10 հատ
” 128մմ ՌԱԿ-12 համազարկային կրակի ռեակտիվ կայանքի հրթիռ ” 20000 հատ

Թուրքիայից
” Զրահապատ մեքենա ” 35 հատ
” ռևոլվեր/ատրճանակ ” 110 հատ

Սլովակիայից
” 30մմ 2Ա42 հրանոթ ” 1 հատ

Ուկրաինայից
” ԲՏՌ-70 ” 71 հատ (առանց զենքի)
” 122մմ 2Ս1 ինքնագնաց հաուբիցա ” 7 հատ
” Մի-24Ռ մարտական ուղղաթիռ ” 1 հատ
” գնդացիր-ատրճանակ/ինքնաձիգ ” 3000 հատ
” հակատանկային հրթիռային համակարգ ” 1 հատ

Հետաքրքիր է, որ այս տարի Ռուսաստանի հաշվետվությունում ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չկան, թեև դա դեռ կարող է փոխվել, երբեմն հաշվետվությունները մաս-մաս են հրապարակվում։

Պիտակներ. , , , ,

Ֆռազա դնյա իմ համար արդեն ավանդական դարձած «մահմեդական հայերի» բազարներից.

народ, просто послушайте песни хемшил)))))))))))))) вы поймете как они стремятся в Армянство)

Հ.Գ.
Հեղինակը այս գրառման հրապարակամանը չէր առարկում։

Պիտակներ. , ,

Պիտակներ. , , , ,

«Միլէքս-2011»-ին լեհերը հետաքրքրված էին Հայաստանի ռազմական արդյունաբերությամբ ու խոստացել էին գալ Հայաստան համագործակցության հնարավորությունները մանրամասն քննարկելու համար (տեսանյութը այստեղ)։ Ու եկան.

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 8-ին ընդունել է Լեհաստանի ռազմարդյունաբերական պալատի նախագահ Սլավոմիր Կուլակովսկու գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները:
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ լեհական և հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների միջև համագործակցությունը զարգանում է արդյունավետ կերպով:

Պիտակներ. , ,

WordPress 3.2-ը հայերեն

Բարեկամներ, պատրաստ է WordPress 3.2-ի հայերեն թարգմանությունը։ Նախորդ թարգմանվածը 3.1.2 տարբերակն էր։ Դրան հաջորդել էին 3.1.3 և 3.1.4 տարբերակները, բայց դրանցում փոփոխությունները աննշան էին ու անէական, և թարմացման կարիք չկար։

WordPress 3.2-ի հայերեն փաթեթը կարող եք վերցնել այստեղից։ Իսկ թարգմանության 2 ֆայլերն առանձին կարող եք վերցնել այստեղից և այստեղից (առաջինը միջուկի թարգմանությունն է, իսկ երկրորդը` ժամային գոտիների)։ Թե ինչպես տեղադրել հայերեն WordPress-ը, կարդացեք այս թեմայով առաջին գրառման մեջ այստեղ։ Ինչպես և նախորդ դեպքում, այս տարբերակի համար էլ փաթեթը ներառում է նաև Twenty Ten թեմայի թարգմանությունը (որն, ի դեպ, չի էլ փոխվել)։

Բացի 3.2-ին համապատասխանեցվելուց, արվել են նաև որոշակի ուղղումներ, վերացվել են նկատված վրիպակները, որոշ դեպքերում փոխվել են թարգմանությունները։ Բոլոր դիտողությունները և առաջարկները կարող եք ուղարկել armenianwordpress@gmail էլ. փոստի հասցեով կամ էլ իմ հետ կապի որևէ այլ միջոցով, այդ թվում` այս գրառման մեկնաբանություններում։

Նախորդ թարգմանությունը` WordPress 3.1.2-ի փաթեթը, հասանելի է այստեղ, իսկ թարգմանության ֆայլերն առանձին այստեղ և այստեղ։ Սրանք հիմնականում համատեղելի են նաև 3.1.3 և 3.1.4 տարբերակների հետ։

Զգուշացնեմ նաև, որ ինձնից անկախ պատճառներով մի քանի տեղերում թարգմանությունները չեն աշխատում կամ թերի են աշխատում։ Խնդիրը թարգմանության մեջ չի, այլ WordPress-ի ծրագրի, այնպես որ պիտի սպասենք, մինչև ստեղծողները համապատասխան ուղղումներ կատարեն ծրագրի կոդում կամ էլ, առավել անհանբերները, կարող են փորձել ինքնուրույն փոփոխել կոդը։

Վերջում ցանկանում եմ նաև մի քանի բառերի/արտահայտությունների թարգմանությունների վերաբերյալ կարծիքներ լսել.
Ո՞ր տարբերակն է ավելի լավ.

օգտագործող թե՞ օգտատեր
թեմա թե՞ հիմնապատկեր
մեկնաբանություն թե՞ արձագանք

Նաև, խնդրում եմ հուշել, թե ի՞նչ են նշանակում կամ ինչպե՞ս կարելի է թարգմանել հետևյալ արտահայտությունները.
Extended Core Team
Recent Rockstars
Core Contributors to WordPress
User Experience Lead
Core Committer
Guest Committer
Internationalization
Այս պահին այս արտահայտությունները կամ թարգմանված են մոտավոր, կամ ընդհանրապես թարգմանված չեն։ Նախապես շնորհակալություն։

Պիտակներ. , ,

Արա էտ Արգիշտին էլ տեղա գտել, քաղաք սարքի։ Այ մարդ, ասա Վանից եկել, հասել էիր ստեղ, մի 70 կմ էլ հյուսիս գնայիր ” ոտով մի քանի օրվա ճամփայա, ընտեղ սարքեիր Էրեբունին էլի, քեզանից ի՞նչ էր գնում, որ մենք էլ ստեղ սենց չխաշվեինք։ Տենց են էլ էս հայերը, էն գլխից ապագայի մասին չմտածող։

Պիտակներ. , ,