«Հայաստան» պիտակով գրառումները

Ազգս, ավելի ճիշտ ազգիս ակտիվ հատվածը մեր զորահանդեսին հոժար չի, ասի մի հատ հարմար զորահանդես գտնեմ, հրամցնեմ, միգուցե սրտին դուր գա։ Իմանանք էլի, հաջորդ անգամ էտ ձևի զորահանդես անենք։ Ասենք իտալացիները, ի՞նչ վատ ազգեն որ։ Ասում են, որ մեզ` հայերիս էլ, նման են շատ բաներով։ Հետո իրանց հետ շատուց տվել առելա էղել, բան, մեր մայրաքաղաքն էլ իրանց մայրաքաղաքի մանկության ընկերնա, սենց էլի։ Եվ ուրեմն 02.06.09 «A grand military parade through central Rome was the highlight of country-wide celebrations marking Republic Day on tuesday.»։ Նայեք, ժողովուրդ, տեսեք հավանու՞մ եք։

Պիտակներ. ,

Զորահանդեսի շուրջ առաջացած անառողջ աղմուկի մասին

Չէի ուզում գրել, բայց որոշ առումներով ստիպված եմ: Որոշ մարդիկ/ուժեր ամեն լավ բանի մեջ քաքելու բնատուր ձգտում ունեն: Չեմ ուզում ենթադրել, թե այդ ձգտումը նաև ամրապնդվում է ֆինանսապես, դա էլ թող իրենց խղճին մնա: Արդեն գրել եմ, որ սպասվող զորահանդեսը շատ լավ է կազմակերպվում: Էլ փոքր մասնաբաժիններով բացվող անակնկալներ, էլ գեղեցիկ ու համաչափ քայլք, էլ հրաշալի պատվո պահակախումբ, էլ նոր տեխնիկա, էլ սեփական արտադրության զինատեսակներ, էլ հրաշալի ավիաշոու: Էլ ի՞նչ է պետք: Բայց արի ու տես, որ գտնվեցին մարդիկ, ովքեր այս ամենը չտեսան, բայց տեսան ուրիշ բաներ.

Ա. քահանաների մասնակցությունը զորահանդեսին
Բ. ռուսական բանակի զինվորների մասնակցությունը զորահանդեսին

Հղումներ չտամ էլի: Ի՞նչ ասեմ: Ախր մարդը, երբ մի բան է գրում, գոնե պիտի գրագետ լինի էլի: Ընդ որում, եթե գրողը հասարակ մահկանացու է, դա դեռ ջայնամ, եթե գրագետ չի, բայց եթե լրագրող կամ վերլուծաբան լինելու հավակնություն ունեցող մեկն է, ապա պարտավոր է լինել:

Ա. Եթե լրագրող/վերլուծաբան լինելուն հավակնող մարդը գրում է, թե «բա էտ ի՞նչ խայտառակություն է, քահանաները զորահանդեսում, չկա այդպիսի բան աշխարհում» կարգի բան, ապա ի՞նչ ասել այդ մարդուն: Նույնիսկ, եթե մարդը թեմայից անտեղյակ է եղել, տարրական պատասխանատվության նույնիսկ սաղմերի առկայության դեպքում նա պետք է փնտրեր թեմայի մասին տեղեկություններ ու այդ դեպքում միգուցե հանդիպեր «կապելլան» բառին: Հանդիպելու դեպքում էլ կիմանար, որ աշխարհի շատ, այդ թվում առաջատար բանակներում կապելլանի ինստիտուտը բանակի անբաժանելի մաս է, շատ երկրներում կապեանների համար հատուկ համազգեստ կամ գոնե տարբերանշաններ կան, որոշ տեղերում էլ կապելլաններն ունեն հատուկ առանձին աստիճաններ՝ բանակային աստիճաններին զուգահեռ: Եվ բնական է, որ որպես զինծառայողներ, կապելլանների մասնակցությունն էլ ռազմական տարբեր միջոցառումներին, այդ թվում զորահանդեսներին սպասելի է: Բայց դե մարդկանց նպատակը հո՞ վերլուծություն գրելը չի եղել: Չէ, ցեխ լցնել, առանց միջոցների մեջ ընտրություն անելու:

Բ. Ռուս զինվորների մասնակցությունը: Ասեմ, անձամբ իմ համար էլ է դա շատ տհաճ, նույնիսկ ընկերներիս սկայփով բողոքեցի: Բայց, «հյուր» վաշտերի մասնակցությունը զորահանդեսներին բավականին տարածված երևույթ է: Ֆեյսբուքում գրելիս, առանց գուգլում փնտրելու ոտքի վրա հիշեցի հետևյալ դեպքերը.
1. անցած տարի մեր զինվորները մոսկովյան զորահանդեսին
2. նույն 2010-ի մոսկովյան զորահանդեսին աշխարհի որ գյոռից ասես ու ով ասես չէր եկել
3. տաջկական վերջին զորահանդեսին պարսիկները մասնակցեցին
4. բելառուսական վերջին զորահանդեսին ռուսները Ռուսաստանից քարշ տվին բերին զինտեխնիկա
5. բելառուսներն էլ չալարեցին, գնացին հասան Վենեսուելա
6. ռուսական ինքնաթիռները մեր նախորդ զորահանդեսին

Որ փնտրեմ, հաստատ կգտնեմ նաև եվրոպական երկրներում նման օրինակներ:

Ու լավ, վերջապես, ենթադրենք, թե էս երկուսը տենց շատ վատ բաներ էին, արա, լավ, դրանից բացի, ուրիշ բան չտեսա՞ք: Ամբողջ զորահանդեսի միակ նշանակալի բանը տերտերներն ու ռուսներն էին, հա՞: Արա, դուք վաաբշե ի վիճակի՞ եք էս երկրում մի լավ բան տեսնել, ի վիճակի՞ եք լավ բանը գնահատել, ի վիճակի՞ եք «կեցցեն» բառը ասել կամ ընդհանրապես գիտե՞ք, որ հայերենում այդպիսի բառ կա:

Եթե Դուք ի վիճակի չեք, ես ի վիճակի եմ ու կասեմ. «ԿԵՑՑԵՆ կազմակերպիչները, ԿԵՑՑԵՆ մասնակիցները, ԿԵՑՑԵՆ Պաշտպանության Նախարարությունը և Պաշտպանության Նախարարը, ԿԵՑՑԵՆ բոլորը, ով այս զորահանդեսի կազմակերպման հարցում ներդրում ունեն»: Ու սա ասում եմ լրիվ անկեղծ, առանց արհեստական պաթոսի կամ եսիմ ինչի ու համոզված եմ, որ բարոյապես առողջ ցանկացած մարդ կհամաձայնվի իմ հետ:

ԹԱՐՄԱՑՈՒՄ
Իմ համար մի քիչ անսպասելի հայտնաբերեցի, որ իմ հարգանքը վայելող որոշ մարդիկ ևս վերոհիշյալ կերպ են ընկալել դեպքերը և մասնավորապես ռուսների ներկայությունը: Ու քանի որ այդ մարդկանց ամենևին չեմ համարում միայն վատը տեսնողները կամ ցեխ շպրտողները, ասեմ, որ իրենց վերաբերմունքը համարելով ծայրահեղական և ինչ-որ տեղ հասկանալով դրա պատճառները, այնուամենայնիվ այս գրառմանս կոշտ ձևակեպրումների տակ ամենևին իրենց ի նկատի չեմ ունեցել ու չունեմ, այլ բոլորովին այլ տեսակի մարդկանց: Մի խոսքով, հուսամ, որ այս թարմացման հասցեատերերը կարդալիս կկռահեն, որ խոսքն իրենց մասին է ու նաև հուսամ, որ կդադարեն գերագնահատել զորահանդեսին ռուսների մասնակցությունը:

Պիտակներ. , , ,

Այսօր հաճելիորեն զարմացա, երբ նայեցի «Զինուժը»-ի ռեպորտաժը Աշուլուքում անց կացված ՀՕՊ համատեղ զորավարժությունների մասին։ «Զինուժ»-ից չէի սպասում այդպիսի բան։

Այ այս ոճով պիտի լինեն ռեպորտաժները, որ հետաքրքիր լինեն։ Հենց տեղում, հենց դեպքերի մասնակիցների հետ անմիջական ու անկաշկանդ շփումով, դա համեմված պաշտոնյաների արձագանքով ու նաև «ռեալ-թայմ» կայֆերով։ Ապրեն։

Եվ ընդհանրապես, այս վերջին օրերին ՊՆ-ն էլ շատ հաճելիորեն զարմացրեց։ Մի շաբաթ է, ինչ քննարկող հիմնական թեման սպասվող զորահանդեսն է ու նորությունները ամեն օր գալիս են։ Դա սկզբից «Սկադ»-երի հայտնվելն էր, հետո սեփական արտադրության զինատեսակները, հետո երկնքից մեր գլխին ընկավ (կարելի է ասել բառացիորեն) ադրբեջանական ԱԹՍ-ը, որի մասին խոսակցությունները մինչև հիմա էլ գնում են ու թեման շարունակում է ակտուալ մնալ, քանի որ ՊՆ-ն տեղեկությունները փոքր մասնաբաժիններով էր բաց թողնում։ Այդ ամենը շատ հարթ կապվեց սեփական արտադրության ԱԹՍ-ի հետ, որն էլ էլի առաջին անգամ ցուցադրվեց հեռուստատեսությամբ, իսկ այսօր էլ փորձի ժամանակ։ Կամ ասենք փորձերը հրապարակում։ Եվ վերջապես «Տոչկա-Ու»-ն։ Ու սա, դեռ կարող է պատահել, որ բոլորը չլինի։ Ու այսպես մաս-մաս խաղաքարտերը բացելով, թեման անընդհատ ակտուալ պահվեց։

Պիտակներ. , , ,

«Տոչկա-Ու» էիք ուզու՞մ

Դե ստացեք։

Արա, խի՞ էսօր չգնացի հրապարակ։

Պիտակներ. , , , ,

Հայկական անօդաչու թռչող սարքը

Պիտակներ. , , , ,

Զորահանդեսի փորձը

Փորձը լավն էր ու ահագին ուրախ եմ, որ գնացի, թեև վատ բաներ էլ կային։ Նախ, ուրախ բաների մասին. այս անգամ ոստիկաններն առանձնապես չչմառվեցին, միայն մի անգամ WM-80-ը նկարելու ժամանակ ոստիկանության մի ենթասպա հայտարարեց, թե չի կարելի։ Դրա համար որոշեցի, որ մի հատ էլ ՃՈ ավտոմեքենայի համար անեմ, որ իրանց այդպես լավ պահեցին։

Հաջորդ դրական բանը, որն ինձ շատ ուրախացրեց, դա ոչ թե զորահանդեսն էր, այլ մարդկանց վերաբերմունքը։ Ուրեմն փորձից առաջ Սարյանի վրա կանգնած էին հակատանկային, հրետանու և հակաօդային պաշտպանության միջոցները։ Մի քանի մարդիկ, ովքեր այդ փողոցում խանութ, կրպակ … այդ կարգի բաներ ունեն, կամ աշխատում են այդտեղ, կամ միգուցե ուղղակի ապրում են այդտեղ, ցելաֆոնները ջուր ու շոկոլադե սալիկներ (պլիտկա էլի) լցրած շրջում էին, զինվորներին, թե. «տղեք ջան հո՞ ծարավ չեք»։ Ըտենց։ Հաստատ, իրենց անձնական գումարով ու անձնական նախաձեռնությամբ էին անում։

Մնացած դրական տպավորություններիցս. ուրախալի էր, որ վերջապես ցույց տվեցին հանրությանը մեր ռազմաարդյունաբերության որոշ նմուշներ. դոպլերային ռադիոլոկացիոն կայաններ և բազմափող նռնականետեր (կամ ավելի շուտ հրանետեր).

Հաջորդ. էտ որ ասում են «Սկա՜դ», «Սկա՜դ» կամ «Ս-300՜», «Ս-300՜»։ Էտ ասելա սաղ սուտա, էտ ջաբախանները պետքա տեսնել։

Սրանք, որ կողքներովս անցնում էին, գետինը բառցիորեն դողում էր ու հավաքված ժողովրդի վրա դա շա՜տ մեծ տպավորություն թողեց։ Ճիշտա, դրանց հանած ծխից հետո պետք էր մի քանի լիտր կաթ խմել։

Հաջորդը. զորահանդեսին ամենայն հավանականությամբ անօդաչու թռչող սարքեր լինելու են։ Համենայն դեպս այ այս պլատֆորմների համար որևէ այլ կիրառություն, քան ԱԹՍ տանելը չկարողացա մտածել։ Ցավոք, այդ երկու նկարի որակը սովորականից ավելի անհաջող ստացվեց, բայց դե չեղած տեղը քյալամն էլա միրգ։

Հիմա բացասականի մասին. շատ վատ է, որ թրթուրավոր տեխնիկան տանելու են տրեյլերներով, իսկ ոնց որ թե այդպես էլ անելու են։ Հասկանում եմ, որ ասֆալտ, բայց այդ դեպքում ավելի լավ էր, եթե թրթուրավոր տեխնիկա չլիներ, քան թե լիներ, բայց տրեյլերների վրա։

Բացասական հաջորդ բանը, որը նենց, “мелочь, но не приятно” էն էր, որ ոստիկանների փոխարեն 2.5 անգամ զինվորականները չամռվեցին, թե չի կարելի նկարել։ Ինչու՞ 2.5։ Որովհետև, երբ արդեն հետ գալիս փորձեցի նորից WM-80 նկարել, հիմա էլ ոստիկանի փոխարեն զինվորականները արգելեցին, բայց սպան լսեց ու թե. «արա ինչը չի կարելի է՞, ինտերնետում սրա նկարները լիքը քցած են, դուք ասում եք չի կարելի»։ Դրա համար էլ 0.5։ Սա էլ իրենք.

Հա, ի դեպ, էտ էլ ասեմ, որ WM-80 ունենք 4-ից ավել 🙂 ճիշտ է, զորահանդեսին միայն 4-ը կլինեն շարքում։

Եվս երկու անգամ էլ խանգարեցին, մեկը դոպլերային ռադիոլոկացիոն կայանների մոտ, մյուսը արդեն չեմ էլ հիշում։

Բայց, այս տհաճություններով հանդերձ, ընդհանուր առմամբ շատ լավ էր ու շատ տպավորիչ։

cut-ի տակ կարող եք գտնել բոլոր լուսանկարները (մեծանելու համար պետք է սեղմել մանրանկարի վրա)։

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , , ,

Երկիրը երկիրա

Երկու դրական բան.

Դրական բան համար 1.

Դրական բան համար 2. Շաբաթ օրը Կասյանի տոնավաճառ գնացի ու թեև ուշ էր արդեն, բայց բավականին գոհ էի գնումներիցս: Էլ ավելի գոհ էի, որ կինս սովորականի նման չդժգոհեց, թե ես առևտուր անել չգիտեմ:

Պիտակներ. ,

Հերմես-450

Ըստ ամենայնի ոչնչացված անօդաչու սարքն այնուամենայնիվ «Հերմես-450» է։ Այդպիսի 10 սարք Ադրբեջանը գնել էր 2008 թվականին։ Սարքը նախատեսված է հետախուզական ու պարեկային խնդիրներ կատարելու, ինչպես նաև կապ ապահովելու համար։ Զինված է օպտիկական, ինֆրակարմիր և լազերային չափիչ սարքերով, ի վիճակի է իրական ժամանակում տվյալներ հաղորդել վերգետնյա կայաններին, այսինքն` կարող է օգտագործվել նաև մարտի ժամանակ կրակի ուղղորդման համար։ Օդում անընդմեջ կարող է մնալ մինչև 20 ժամ, գործունեության շառավիղը մինչև 200կմ, թռիչքի առավելագույն բարձրությունը` 6100մ։ Որոշ տվյալներ կան, որ սարքը կարող է նաև զենք կրել։ Սարքն ամբողջովին պատրաստված է կոմպոզիտային նյութերից հայտնաբերումը դժվարացնելու համար։ Թռչող սարքի գինը մոտավորապես 2մլն. դոլար է, իսկ վերգետնյա կայանների հետ գինը կազմում է մինչև 10մլն. դոլար։

Մի խոսքով, շատ լավ սարք է ու շատ լավ է, որ ի վիճակի ենք նման սարք խփել։

Հ.Գ.
Անօդաչու թռչող սարքերի հետ ոչ կանոնադրային հարաբերությունների դեմ բողոքողներն ու՞ր են։

Պիտակներ. , , ,

Պծիչկու նի ժալկը

Հրապարակվել են ադրբեջանական խփված անօդաչու ինքնաթիռի մի քանի լուսանկարներ.

Ըստ հաղորդագրության ինքնաթիռը ոչնչացրել են ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումները.

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվող հրադադարի ռեժիմի խախտմանը զուգահեռ վերջին շրջանում նկատելի ակտիվությամբ է գործում նաև հակառակորդի օդուժը, որն իրականացնում է ինչպես մարտաուսումնական, այնպես էլ հետախուզական բնույթի թռիչքներ:

Ըստ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների վերջին օրերի ընթացքում հակառակորդի անօդաչու ինքնաթիռները բավականին մեծ հաճախականությամբ հետախուզական թռիչքներ են կատարում սահմանային գոտու ողջ երկարությամբ, իսկ որոշ դեպքերում էլ խախտում Արցախի օդային սահմանը: Պաշտպանության բանակի հակաօդայինների կողմից նման բնույթի թռիչքներ են հավաստանշվել վերջին տասնօրյակում և դրանց կանխարգելման նպատակով իրականացվել համարժեք քայլեր: Մասնավորապես սեպտեմբերի 12-ին ժամը 7.30-ի սահմանում ՊԲ ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք: Խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն:

Աղբյուրը։

Պիտակներ. , , ,

Անօդաչու ինքնաթիռների որսի սեզոնը բացվելա։

Պիտակներ. , ,