«Հայաստան-Ռուսաստան» պիտակով գրառումները

Պիտակներ. , ,

Խաղի մասին

Ռուսները շատ թույլ խաղացին ու այն, որ մենք չհաղթեցինք հետևանք էր այն բանի, որ մենք էլ ավելի վատ խաղացինք. փնթի ու թափթված, ահա մեր խաղի բնութագիրը: Այս պայմաններում 0-0 կարելի է ասել, որ վատ չէր:

Դատավորը հայհոյանքների իր բաժինը արժանիորեն վաստակեց: Ռուս ֆուտբոլիստները նույնպես:

Հայ ֆանատները. ես միշտ ասել եմ, որ մեզնից լավ մարզասեր ալամ աշխարհում չկա, տրիբունաները գրեթե չլռեցին “Հայաստան հուփ տուր”, “Հայաստան”, “առաջ” գոռալուց + մի քանի շրջան պտտվող ալիքներ:
Ռուս ֆանատները. նրանք, ովքեր վանդակի մեջ էին, մի երկու տուֆտա պետարդ քցեցին, յանիմ կարանք սենց բան անենք. **** ***** **, թե կարան տենց բան անեն, իսկ նրանք ովքեր հայ սպեկուլյանտների շնորհիվ հայտնվել էին վանդակից դուրս, սասները կտրած խելոք հետևում էին խաղին: Բա ոնց, հանանք բանա՞ էտքան “սևերի” մեջ նստել:

Բերեզովսկին տղայա ու իզուր չէր, որ տրիբունաները պարբերաբար վանկարկում էին իր ազգանունը ” (ի դեպ, ոչ մի ուրիշ ֆուտբոլիստի ազգանուն չվանկարկվեց):

Կոկորդս ցավումա:

Հ.Գ.
Մարզադաշտ մտնելու գործընթացը շատ կացին ձևով էր կազմակերպված, ինչի շնորհիվ նենց կարգին հրմշտոց էր:

Պիտակներ. ,

Այստեղ կարդում եմ, որ “Ժամանակ” թերթի խմբագիրը ասել է, թե “Вот вы знаете, например, что на стадионе специально к матчу Армения – Россия гостевой сектор огородили трехметровым забором? Кому нужно русских болельщиков посадить в клетку?”։ Որ սենց հավայ բերանները չեն բացում, մանավանդ ես շատ գիտեմ ում ներկայությամբ, ներվայնանում եմ. դե հիմա արի ու մի ասա, արա այ … այ վատ մարդ, դու վաաբշե խաբա՞ր ես, թե ինչա նշանակում ֆուտբոլային ֆանատ ու առավել ևս ռուս ֆանատ, որ ամբախ-զամբախ խոսում ես։ Դուրդ չի գալիս, որ ռուսներին վանդակ են նստեցնում, դու էլ գնա կողքները նստի էտ նույն վանդակի մեջ ու հաստատ հինգ րոպեից քեզ տեղ կհասնի, թե խի պտի տենց էղներ ու որ դա քեզ էր պետք։ Բայց չի գնա չէ՞ նստի, իրանը հավայ խոսալնա ” “էտ խի՞ տենց արիք որ”, իսկ այ եթե տենց չանեին ու քաքի համը դուս գար ամբողջ կոկորդով մեկ պետքա գոռար. “խի՞ նախապատրաստական քայլեր չէիք արել”։ Քյասար, ռուսներին վանդակն են դրել, աչքներն էլ հանել են, մարդավարի իրան պահել չիմացողին բա վանդակում պտի պահեն, բա ի՞նչ պիտի անեն։

Պիտակներ. ,

Արա դե խի՞ էսօր ամսի 26-ը չի: Անարդարա ախր:

Պիտակներ. ,