Վերջին մեկ-երկու օրվա կռիվ-կռվի մասին:
Եթե խմելու ջրով լցված դույլի մեջ մի քիչ ցեխ լցնենք, ապա ջուրը դույլում կդառանա ցեխաջուր:
Դրանից հետո կարելի է նստել ու երկար-բարակ դատողություններ անել այն բանի շուրջ, թե այդ դույլի մեջ իրականում ցեխաջուր չի, այլ մաքուր ջուր է, որ պարզապես այնտեղ կան ցեխի մեջ մտնող նյութերի մի քանի միլիարդ մոլեկուլներ, բայց դրանց կողքին կան նաև ջրի հազարավոր միլիարդների հասնող մաքրամաքուր մոլեկուլներ ու այդ մի քանի միլիարդ ցեխի մոլեկուլների պատճառով չի կարելի ընդհանրացումներ անել ու դույլի ամբողջ ջուրը կոչել ցեխաջուր: Առավել զգույշները կխոսեն ոչ թե ցեխաջրի, այլ ցեխի 10%-անոց, 20%-անոց և այլն լուծույթների մասին: Բայց այդ բոլորը կմնան միայն տեսական դատողություններ, ինչպես և ցեխաջուրը կմնա ցեխաջուր, ու հենց հերթը հասնի այդ դույլից ջուր խմելուն, բոլորը միանգամից, այդ թվում վերոհիշյալ դատողություններ անողները, զզվանքով երեսները կծամածռեն:
Ընդհանրապես ազգի որակը որոշվում է ոչ թե այդ ազգի լավագույն ներկայացուցիչներով, այլ ընդհակառակը` վատագույններով, ինչպես և ջրի որակն է որոշվում ցեխի մոլեկուլներով:
Մի խոսքով, հայրենակիցներ ջան, եթե դույլում ցեխաջուր է, պետք չի ինքնաներշնչել, թե այնտեղ մաքուր ջուր է. դա ինքնախաբեություն է: Դրա փոխարեն դույլի ջուրը մաքրեք, որ հետո հանգիստ հագեցնեք ձեր ծարավը: