«ժողովրդագրություն» պիտակով գրառումները

Իմ կարծիքն այն է, որ ի թիվ այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների, կառավարության անելիքը մեր քաղաքացիների համար կյանքի ավելի լավ պայմաններ ու հնարավորություններ ստեղծելն է, ինչը կնպաստի արտագաղթի տեմպերի նվազմանն` ինչն էլ ի նկատի եմ ունեցել հարցազրույցում:

Տիրգան Սարգսյան

Պարոն Սարգսյան, Դուք ղեկավարում եք Կառավարությունը 2008 թվականից։ Արդյո՞ք այս տարիների ընթացքում «մեր քաղաքացիների համար կյանքի ավելի լավ պայմաններ ու հնարավորություններ» ստեղծվել են Ձեր ղեկավարած կառավարության կողմից, թե՞ ոչ։ Եթե չեն ստեղծվել, ինչու՞։ Եթե ստեղծվել են, արդյո՞ք այդ ամենը ազդել է արտագաղթի տեմպերի նվամզան վրա, թե՞ ոչ։ Եթե ազդել է, ապա ի՞նչ չափով, եթե չի ազդել, ապա ինչու՞։

Պիտակներ. , ,

Հղիության արհեստական ընդհատումները ըստ երկրների և շրջանների

Տխուր քարտեզ է, չէ՞:  Ավելի կոնկրետ թվային տվյալները հետևյալն են. ՀՀ-ում հղիությունների 23.2% (2008 թվականի տվյալ), իսկ ԼՂՀ-ում 38.1%-ը (2007 թվականի տվյալ) ավարտվում են աբորտով: Այդ սարսափելի ցուցանիշով ԼՂՀ-ն 4-րդն է շուրջ 100 երկրների ցուցակում, իսկ ՀՀ-ն 26-րդը (http://www.johnstonsarchive.net/policy/abortion/wrjp334pd.html):

Համաձայն նույն աղբյուրի 1992-2008 թթ. ՀՀ-ում սպանվել են 305797 չծնված երեխաներ:  ԼՂՀ վիճակագրություն կա 2002-2007 թթ. համար. 7308 սպանված երեխա: Այսինքն միջինում տարեկան մոտ 18000 երեխա է սպանվել: Համեմատեք ասենք Սպիտակի երկրաշարժի, պատերազմական կորուստների հետ կամ Եղեռնի հետ:

Ճիշտ է, համաձայն նույն աղբյուրի տվյալների, կա նաև դրական տեղաշարժ. ՀՀ-ում կատարվող աբորտների քանակը 90-ականների սկզբի միջին 35%-ի դիմաց իջել է մինչև 22%: Նվազել է նաև կատարվող աբորտների բացարձակ քանակը, բայց դա կապված է նաև հղիությունների քանակի ընդհանուր նվազման հետ: Աստված տա, որ նվազելը շարունակվի ու մի օր հայտնվենք այդ ցուցակի վերջին հորիզոնականում:

Մի դրական բան էլ ասեմ, վերջերս կինս ականատես էր եղել, թե ինչպես է բժիշկը մի աղջկա համոզում, որ աբորտ չանի:

via legatus-minor.

Պիտակներ. , ,

Ոմն հոգեթերապևտ-հոգեբույժ Հարություն Մինասյան խիստ արդիական է համարում Հայաստանում բազմակնություն մտցնելը, քանի որ “ըստ վիճակագրության՝ 7 կնոջը 1 տղամարդ է հասնում”: Հետո էլ ավելացրել է. “կրոնը մեզ շատ բաներ է արգելում, բայց կրոնը մեզ նաև չի օգնում մեր ազգի բազմանալու հարցում”: Ոնց եմ ներվայնանում սենց ապուշություններից: Ինչպես տատիկս կասեր, այ հոգեկան բժիշկ ջան, չի լինի՞ որ քիթդ չխոթես այնպիսի հարցերի մեջ, որոնցից բացարձակ տեղեկություն չունես ու էշ-էշ դուրս չտաս: Հոգեթերապևտ ես, գնա հոգիներ թերապևտի էլի, վայ:

Հայաստանում կանանց ու տղամարդկանց քանակը մոտավորապես հավասար է. 47% տղամարդիք և 53% կանայք ու գոյություն չունի ոչ մի “1 տղամարդուն 7 կին” վիճակագրություն: Չէ, հնարավոր է, որ Հարություն Մինասյանի մոտ թերապևտվելու գալիս են հիմնականում կանայք, բայց “не надо путать свою личную шерсть с государственной”:

Ի դեպ, ինչ վերաբերում է ազգի բազմանալու հարցում կրոնի դերին. նախ բազմանալուն վայթեմ կրոնը չի օգնում և երկրորդ, կրոնի դերը ժողովրդագրության մեջ դա չբազմանալը արգելելն է և ոչ թե հակառակը:

Հ.Գ.
Քանի որ 7 օրից խնդրեցին տեղադրել հղում սկզբնաղբյուրի վրա, տեղադրում եմ. http://www.7or.am/blog/?p=3354&cpage=1 :

Պիտակներ. ,