Դե ստացեք։
Արա, խի՞ էսօր չգնացի հրապարակ։
Դե ստացեք։
Արա, խի՞ էսօր չգնացի հրապարակ։
Պիտակներ. զորահանդես, Հայաստան, հայկական բանակ, հայկական զենք, Տոչկա-Ու
Փորձը լավն էր ու ահագին ուրախ եմ, որ գնացի, թեև վատ բաներ էլ կային։ Նախ, ուրախ բաների մասին. այս անգամ ոստիկաններն առանձնապես չչմառվեցին, միայն մի անգամ WM-80-ը նկարելու ժամանակ ոստիկանության մի ենթասպա հայտարարեց, թե չի կարելի։ Դրա համար որոշեցի, որ մի հատ էլ ՃՈ ավտոմեքենայի համար անեմ, որ իրանց այդպես լավ պահեցին։
Հաջորդ դրական բանը, որն ինձ շատ ուրախացրեց, դա ոչ թե զորահանդեսն էր, այլ մարդկանց վերաբերմունքը։ Ուրեմն փորձից առաջ Սարյանի վրա կանգնած էին հակատանկային, հրետանու և հակաօդային պաշտպանության միջոցները։ Մի քանի մարդիկ, ովքեր այդ փողոցում խանութ, կրպակ … այդ կարգի բաներ ունեն, կամ աշխատում են այդտեղ, կամ միգուցե ուղղակի ապրում են այդտեղ, ցելաֆոնները ջուր ու շոկոլադե սալիկներ (պլիտկա էլի) լցրած շրջում էին, զինվորներին, թե. «տղեք ջան հո՞ ծարավ չեք»։ Ըտենց։ Հաստատ, իրենց անձնական գումարով ու անձնական նախաձեռնությամբ էին անում։
Մնացած դրական տպավորություններիցս. ուրախալի էր, որ վերջապես ցույց տվեցին հանրությանը մեր ռազմաարդյունաբերության որոշ նմուշներ. դոպլերային ռադիոլոկացիոն կայաններ և բազմափող նռնականետեր (կամ ավելի շուտ հրանետեր).
Հաջորդ. էտ որ ասում են «Սկա՜դ», «Սկա՜դ» կամ «Ս-300՜», «Ս-300՜»։ Էտ ասելա սաղ սուտա, էտ ջաբախանները պետքա տեսնել։
Սրանք, որ կողքներովս անցնում էին, գետինը բառցիորեն դողում էր ու հավաքված ժողովրդի վրա դա շա՜տ մեծ տպավորություն թողեց։ Ճիշտա, դրանց հանած ծխից հետո պետք էր մի քանի լիտր կաթ խմել։
Հաջորդը. զորահանդեսին ամենայն հավանականությամբ անօդաչու թռչող սարքեր լինելու են։ Համենայն դեպս այ այս պլատֆորմների համար որևէ այլ կիրառություն, քան ԱԹՍ տանելը չկարողացա մտածել։ Ցավոք, այդ երկու նկարի որակը սովորականից ավելի անհաջող ստացվեց, բայց դե չեղած տեղը քյալամն էլա միրգ։
Հիմա բացասականի մասին. շատ վատ է, որ թրթուրավոր տեխնիկան տանելու են տրեյլերներով, իսկ ոնց որ թե այդպես էլ անելու են։ Հասկանում եմ, որ ասֆալտ, բայց այդ դեպքում ավելի լավ էր, եթե թրթուրավոր տեխնիկա չլիներ, քան թե լիներ, բայց տրեյլերների վրա։
Բացասական հաջորդ բանը, որը նենց, “мелочь, но не приятно” էն էր, որ ոստիկանների փոխարեն 2.5 անգամ զինվորականները չամռվեցին, թե չի կարելի նկարել։ Ինչու՞ 2.5։ Որովհետև, երբ արդեն հետ գալիս փորձեցի նորից WM-80 նկարել, հիմա էլ ոստիկանի փոխարեն զինվորականները արգելեցին, բայց սպան լսեց ու թե. «արա ինչը չի կարելի է՞, ինտերնետում սրա նկարները լիքը քցած են, դուք ասում եք չի կարելի»։ Դրա համար էլ 0.5։ Սա էլ իրենք.
Հա, ի դեպ, էտ էլ ասեմ, որ WM-80 ունենք 4-ից ավել 🙂 ճիշտ է, զորահանդեսին միայն 4-ը կլինեն շարքում։
Եվս երկու անգամ էլ խանգարեցին, մեկը դոպլերային ռադիոլոկացիոն կայանների մոտ, մյուսը արդեն չեմ էլ հիշում։
Բայց, այս տհաճություններով հանդերձ, ընդհանուր առմամբ շատ լավ էր ու շատ տպավորիչ։
cut-ի տակ կարող եք գտնել բոլոր լուսանկարները (մեծանելու համար պետք է սեղմել մանրանկարի վրա)։
Կարդալ այս տարրի մնացած մասը »
Պիտակներ. զորահանդես, Հայաստան, հայկական բանակ, հայկական զենք
Այս հրանետերը փաստորեն բանակ հասան։
Ուրախալի է, իհարկե, բայց որ մի հատ փոքր մեքենայի վրա կարողանային հարմարացնեն, ոչ թե բեռնակրով այս ու այն կողմ տեղափոխեն, շատ ավելի լավ կլիներ։
Պիտակներ. զորահանդես, Հայաստան, հայկական բանակ, հայկական զենք, ռազմաարդյունաբերական համալիր
Մի քանի նկար այսօրվա զորահանդեսի փորձից: Ավելի ճիշտ փորձ էլ չէր, այլ փորձի փորձ ՃՃՃ : Զինվորները չքայլեցին, միայն հրամանով Հրապարակի տարբեր տեղերում շարվում էին, զինտեխնիկայի միայն մի մասն էր, տանկեր, ԲՄՊ-ներ, ՄՏԼԲ-ներ և ԻՀՀ-ներ քարշակների վրա, հակատանկային համակարգեր և ԶՀՀ հրթիռներ: Նկարների որակը չքննադատել, ես լուսանկարելուց շատ հեռու մարդ եմ:
Պիտակներ. զորահանդես, Հայաստան, հայկական բանակ, հայկական զենք
Փաստորեն ողջ, առողջ է: Ես էլ մտածում էի, թե վաղուց վարի են գնացել:
Պիտակներ. զորահանդես, Հայաստան, հայկական բանակ, հայկական զենք
M | T | W | T | F | S | S |
---|---|---|---|---|---|---|
1 | ||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
30 | 31 |
Arclite թեմայի հեղինակ` digitalnature | կայքն աշխատում է WordPress հարթակում