«զորահանդես» պիտակով գրառումները

Տպավորություններս Արցախից

Տոներին Արցախում էի։ Ի՞նչ ասեմ, տպավորություննես շատ են ու հիմնականում` դրական։ Բացասականի մասին հենց սկզբից ասեմ ու առաջ գնամ. ինչ-որ մեկը ավել փողա ունեցել, Բերձոր մտնելուց ճանապարհի վրա մաքսատունա կառուցել։

Հիմա դրականը.

Առաջինը, որ Ստեփանակերտում աչքի է ընկնում ” մաքրությունն է։ Ընդհանրապես զգացվում է, որ քաղաքի բնակիչների մոտ կա սեփականության զգացում, որ էդ ամեն ինչը իրանցա ու սրտացավություն։

Ընդ որում այդ սեփականության զգացումը, որ սա մերնա, սա մենք ենք և այլն, նկատվումա ոչ միայն քաղաքը մաքուր պահելու հարցում, շատ-շատ այլ բաներում էլ։ Օրինակ` վերաբերմունքը ոստիկաններին (և հակառակը` ոստիկանների վերաբերմունքը քաղաքացիներին) ” նորից շատ հստակ զգացվում է, որ մարդիկ ոստիկանին վերաբերվում են որպես իրենցից մեկին, այլ ոչ թե ինչ-որ օտար տարրի, դասակարգային թշնամու կամ ռեպրեսիվ գործիքի։

Կամ մի այլ էպիզոդ. երթուղային տաքսիների ու ավտոբուսների վարորդները միշտ կանգնում են կանգառի ոչ թե մուտքի մոտ, այլ` ելքի մոտ, որ հետևից եկողներն էլ կարողանան կանգառ մտնել։ Мелочь, բայց այդ мелочь-ի բացակայությունը Երևանում ինքա՜ն նյարդային բջիջներա սպանում։

Ամենակարևորը, զորահանդեսը Ստեփանակերտում լրիվ այլ տպավորություն է թողնում։ Չեմ ասում, թե Երևանին վատն էր, չէ, շատ լավն էր, բայց Ստեփանակերտում կա մի յուրահատուկ մթնոլորտ։ Երբ ամբոխի մեջ կանգնած ես ու նայում ես, մեկ էլ կողքից մեկը երեխայինա ասումա. «այ-այ, հլա տես, ընտեղ երկրորդ շարքում քեռինա գնում», մի քիչ հետո մեկ ուրիշը. «այ էն տանկի մեջ պապանա», մի ուրիշ աղջիկ հա հարցնում էր, թե երբա ՊՎՕ-ն գնալու. պարզվեց հայրը թե քեռին էլ այնտեղ է։ Ասածս ինչա. մարդիկ դուրս էին եկել որ թե ուղղակի պառադ նայելու, այլ իրենց հարազատներին տեսնելու, որի եղբայրը, որի հայրը, որի ամուսինը։ Մեկը ընդհանրապես, երբ իրենց վաշտը հրապարակից դուրս եկավ, շարքից անջատվեց, մոտեցավ հանդիսատեսների առաջին շարքում կանգնած իր տղային ու հետը շարունակեց նայել զորահանդեսը։

Ու, որ այնտեղ մարդիկ ասում էին «մեր բանակը», հավատացեք, այդ արտահայտության մեջ լրիվ ուրիշ զգացմունքներ են դնում, քան օրինակ` երբ ես եմ ասում «մեր բանակը»։ Ու որ տենց շուրջդ բոլորը այդպիսի վերաբերմունք ու կապվածություն ունեն, դա մի յուրահատուկ մթնոլորտ է ստեղծում, որը ուրիշ որևէ տեղ երևի չկա էլ։

Այլ դրական տպավորություններից.

Ստեփանակերտը ու Շուշին մանկական քաղաքներ են։ Երեխաները շատ-շատ են ու նույնիսկ մեծ թվով հյուրերի առկայության դեպքում դա աչքի էր ընկնում։ Շուշին նաև վերականգնվում է, չնայած ես վախ ունեմ, որ կփչացնեն գյոզալական քաղաքը։

Ստեփանակերտի ճարտարապետությունը գրեթե չի փչացել, մեկ-երկու ստեկլյաշկա են, բայց ընդհանուր զգացվում է, որ ինչ-որ հատվածական չի կառուցապատված, այլ մի ընդհանուր, իրար հետ խոսող նախագծով։

Եղանք նաև Աղդամում։ Ուրեմն պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր խոսակցությունները, թե Աղդամում էլ քար չի մնացել, բացահայտ սուտ և զրպարտություն է։ Այնտեղ դեռ 1-2 կվարտալի քար կա։

Հա, քանի որ արցախյան սեպարատիզմի հարցը վերջին շրջանում շատ է մտահոգում ազգիս ազգայնականներին, այդ թվում և ձեր խոնարհ ծառային, մենք այնտեղ ում հետ զրույցի էինք բռնվում, զգուշությամբ այդ թեման շոշափում էինք։ Ուրախալի փաստ է, որ տեղացիների մեջ սեպարատիստների չհայտնաբերվեցին, բոլորը միացումական էին։ Միակ սեպարատիստը Ստեփանակերտից մեզ հետ բերող երևանցի տաքսիստն էր, ով, բնականաբար, Ռուսաստանում մեծ գործեր էր անում ու էս քանի օրն էլ էլի գնալուա Ռուսաստան։

Ընդհանուր առմամբ ՀՀ-ԼՂՀ թեմայի շուրջ ընկերոջս հետ ոչ շատ երկարատև քննարկումներից հետո եկանք այն միակ ճիշտ և անառարկելի եզրակացությանը, որ երկիրը երկիրա ու որ ոչ թե ԼՂՀ-ն պետքա միացնել ՀՀ-ին, այլ հակառակը` ՀՀ-ն միացնել ԼՂՀ-ին։ Բայց առանց Երևանի։ Երևանն առանձին։

Պիտակներ. , , , , ,

Զորահանդեսի փորձ Արցախում։

Պիտակներ. , , , ,

Պիտակներ. ,

Կարդալ անպայման

http://khlurd.livejournal.com/471661.html

Պիտակներ. , , ,

Զորահանդես

Այսօր ժամը 8-ին «Երիտասարդական» մետրոյի մոտ ընկերոջս հետ հանդիպեցինք ու միասին գնացինք դեպի Սարյան փողոց, որով էլ շարժվեցինք դեպի հրապարակ: Զինվորները վերջին փոշեհատիկներն էին մաքրում զինտեխնիկայից: Ցավոք, այդպես միայն մինչև Ամիրյան փողոց հասանք: Ամիրյան փողոցը փակ էր ու շրջանցելով այն՝ մենք հայտնվեցինք ԱԳՆ շենքի տակ: Հետագայում պիտի պարզվեր, որ շատ անհարմար տեղում ենք, քանի որ զորահանդեսը սկսելուց 5 րոպե առաջ մեր դիմաց բերին կանգնացրին մի խումբ զինվորների ու զորահանդեսի սկիզբը նորմալ չտեսանք, բայց դե ” դա միակ տհաճությունն էր: Լուսանկարել եմ ինչ հասցրեցի: Ի դեպ, քանի որ որոշ մարդկանց համար այսօր ոչ թե Անկախության տոնն էր, այլ ռուսական դրոշի, ու Հրապարակում կատարվող ամենակարևոր իրադարձությունն այդ դրոշի առկայությունն էր, ես, որ տոլերանտության երկրային մարմնավորումն եմ, իմ պարտքը համարեցի հատուկ այդ մարդկանց համար մի քանի անգամ լուսանկարել նաև ռուսական վաշտը, թեև այն ինձնից հեռու էր կանգնած: Հա բայց նկարները խառն են, նենց որ հույս ունեմ, որ իրենք ինքնուրույն կառանձնացնեն իրենց հետաքրքրող լուսանկարները:

Իսկ այն մարդկանց համար, ում համար այսօր Անկախության տոնն է, ասեմ ” Զորահանդեսը հրաշալի էր: Ես զորահանդեսներ շատ եմ սիրում ու շատ եմ տեսել և հիմք ունեմ կարծելու, որ կարող եմ օբյեկտիվ համեմատել: Մեր Հրապարակով այսօր անցնում էր ծանրակշիռ, իր ուժը գիտակցող ու արժանապատիվ բանակ: Հաղթած բանակ: Ու ոչ միայն անցնում էր, այլև այդ ծանրությունը, սեփական ուժի գիտակցումն ու արժանապատվության զգացումը փոխանցում էր հավաքվածներին: Դա անհնար է խոսքերով նկարագրել, պետք էր այնտեղ լինել ու զգալ այդ ամենը, զգալ այն որգևորությունը, որ հստակ, գծած ու համաչափ ընթացքով անցնող վաշտերն ու տեխնիկան տարածում էին Հանրապետության Հրապարակով:

Ասեմ նաև, որ զորահանդեսի ժամանակ հաղորդվեց, որ «Սկադ»-երն արդիականացվել են և որ առաջիկայում համազարկային հրետանային ավելի հզոր միջոցներ են ձեռք բերվելու. հավանաբար «Սմեռչ»-ի մասին էին ակնարկում։

Այս երկու նկարն էլ, իմ կարծիքով, ամենակարևոր նկարներն են, որ արել եմ, այնպես որ cut-ից դուրս դնում եմ դրանք: Մնացածը cut-ի տակ: Բոլոր նկարները սեղմելիս մեծանում են։

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , , , ,

Զորահանդեսն անցավ ԻԴԵԱԼԱԿԱՆ: Նկարները շուտով կդնեմ:

Պիտակներ. ,

Երբ անցած տարի այս հոլովակը տեսա, նենց նախանձում էի։ Շատ հավես էր։

Հետո, … հետոն cut-ի տակ

Կարդալ այս տարրի մնացած մասը »

Պիտակներ. , , ,

Նախորդ գրառման մեջ դրել էի իտալական զորահանդես։ Էս մի զորահանդեսն էլ, որ ազգս ընտրության հնարավորություն ունենա։ Հնդիկները, որպես Բաստիլի գրավման մեջ էական ներդրում ունեցած ազգ, իրենց դրոշը բերել քցել են Փարիզի մեյդաններից մեկում, էն որ մի հատ էլ սիրուն, սիպտակ դալան կա է մեջտեղը սարքած, այ ըտե։ Հուլիսի 14, 2009 թվական։

Պիտակներ. ,

Ազգս, ավելի ճիշտ ազգիս ակտիվ հատվածը մեր զորահանդեսին հոժար չի, ասի մի հատ հարմար զորահանդես գտնեմ, հրամցնեմ, միգուցե սրտին դուր գա։ Իմանանք էլի, հաջորդ անգամ էտ ձևի զորահանդես անենք։ Ասենք իտալացիները, ի՞նչ վատ ազգեն որ։ Ասում են, որ մեզ` հայերիս էլ, նման են շատ բաներով։ Հետո իրանց հետ շատուց տվել առելա էղել, բան, մեր մայրաքաղաքն էլ իրանց մայրաքաղաքի մանկության ընկերնա, սենց էլի։ Եվ ուրեմն 02.06.09 «A grand military parade through central Rome was the highlight of country-wide celebrations marking Republic Day on tuesday.»։ Նայեք, ժողովուրդ, տեսեք հավանու՞մ եք։

Պիտակներ. ,

Այսօր հաճելիորեն զարմացա, երբ նայեցի «Զինուժը»-ի ռեպորտաժը Աշուլուքում անց կացված ՀՕՊ համատեղ զորավարժությունների մասին։ «Զինուժ»-ից չէի սպասում այդպիսի բան։

Այ այս ոճով պիտի լինեն ռեպորտաժները, որ հետաքրքիր լինեն։ Հենց տեղում, հենց դեպքերի մասնակիցների հետ անմիջական ու անկաշկանդ շփումով, դա համեմված պաշտոնյաների արձագանքով ու նաև «ռեալ-թայմ» կայֆերով։ Ապրեն։

Եվ ընդհանրապես, այս վերջին օրերին ՊՆ-ն էլ շատ հաճելիորեն զարմացրեց։ Մի շաբաթ է, ինչ քննարկող հիմնական թեման սպասվող զորահանդեսն է ու նորությունները ամեն օր գալիս են։ Դա սկզբից «Սկադ»-երի հայտնվելն էր, հետո սեփական արտադրության զինատեսակները, հետո երկնքից մեր գլխին ընկավ (կարելի է ասել բառացիորեն) ադրբեջանական ԱԹՍ-ը, որի մասին խոսակցությունները մինչև հիմա էլ գնում են ու թեման շարունակում է ակտուալ մնալ, քանի որ ՊՆ-ն տեղեկությունները փոքր մասնաբաժիններով էր բաց թողնում։ Այդ ամենը շատ հարթ կապվեց սեփական արտադրության ԱԹՍ-ի հետ, որն էլ էլի առաջին անգամ ցուցադրվեց հեռուստատեսությամբ, իսկ այսօր էլ փորձի ժամանակ։ Կամ ասենք փորձերը հրապարակում։ Եվ վերջապես «Տոչկա-Ու»-ն։ Ու սա, դեռ կարող է պատահել, որ բոլորը չլինի։ Ու այսպես մաս-մաս խաղաքարտերը բացելով, թեման անընդհատ ակտուալ պահվեց։

Պիտակներ. , , ,