Հերթական այլանդակությունը “Արմենիա ԾիՎի”-ով ” “Ճիշտ, թե՞ սուտ”:
«եվրոպական չափանիշներ» պիտակով գրառումները
(6.04-10) На прошлой неделе учащиеся старших классов средней школы, расположенной в престижном районе Северного Тель-Авива сообщили, что они не будут исполнять знаменитую песню Корин Элаль и Эхуда Манора “У меня нет другой страны” (“Эйн ли эрец ахерет”), ” одну из самых мелодичных и красивых израильских патриотических песен, так как эта песня… “фашистская” и ее содержание противоречит их мировоззрению. Об этом случае рассказал читателям обозреватель газеты “Маарив” Эрез Тадмор.
Եթե հետաքրքիր է, շարունակությունը այստեղ:
Гранд Ереван ” проект одобрен. Начало стройки в 2011
After its completion in 2014, 200 m tall “Grand Yerevan” will be the highest building in Armenia.
Արդեն շալակված և շալակվելիք այլ կատուների կարող եք տեսնել այստեղ: Հատկապես ուշագրավ է տերմիտանոցի նմանվող այս կատուն:
UPD от urartur:
Конкретно “Grand Yerevan” и видимо ряд других проектах подстава. Впрочем, тема от этого не перестает быть актуальным.
Աչքներս լամփուշկա. երկու հատ
Dec 12
Նոնի-նոն վերջերս գրել էր հայկական, ներողություն արտահայտությանս համար, Անֆիսա Չեխովայի մասին: Հիմա էլ Հ2-ն աչքալուսանք տվեց նոր, չտեսնված, աննախադեպ … մի խոսքով հայկական դոմ-դվա ա լինելու: Թե ինձ ո՞վ էր խնդրում հեռուստացույցը միացնեմ. իմ համար դինջ նստած էի էլի:
Երբ առաջին անգամ բացում եք Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայքը, ապա բացվում է կայքի անգլերեն տարբերակը: Հետագայում, կախված բրաուզերի կարգավորումներից, կարող է բացվել այն լեզվով, որը դուք ընտրել էիք կայք վերջին անգամ այցելելուց: Երբ առաջին անգամ բացում եք Ադրբեջանի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայքը, ապա բացում է ադրբեջաներեն տարբերակը, իսկ հետագայում նորից կբացի այն տարբերակը, որը ընտրվել էր վերջին անգամ կայք այցելելուց` կախված բրաուզերի կարգավորումներից: Համոզվելու համար, այդ կայքերի cookie-ները ջնջեք և այցելելք: Այսպիսի բաներ:
Նվերների մասին
Nov 19
Պարոն Աշոտյանի պատասխանը ինձ մի պատմություն հիշեցրեց: Ընկերությունը, որտեղ ես աշխատում եմ, նախքան իր վաճառքը համագործակցում էր հարավկորեական մի հայտնի ընկերության հետ, ավելի կոնկրետ` վաճառում էր այդ ընկերության մեր մշակած ծրագրային փաթեթը: Այդ ընկերության շուկայական արժեքը առնվազն մի 100 ՀՀ բյուժե է, իսկ մեր ծրագրային փաթեթը, ըստ էության արժեր գրոշներ: Ինչ-որ առիթով, այդ ընկերությանը կարճ ժամանակով /բառացիորեն մի քանի շաբաթ/ պետք են եկել մի քանի հավելյալ լիցենզիաներ և նրանք ցանկացել են գնել դրանք: Մեր ընկերության ղեկավարներն էլ, հայկական լավագույն տրադիցիաներին հավատարիմ ասել են. “բա եղա՞վ, ամոթ չի՞, ձեր ասած ժամանակով անվճար այդ մի քանի հավելյալ լիցենզիան կտրամադրենք”, բայց հարավկորեացիները կտրականապես հրաժարվել են, բացատրելով, որ դա Հարավային Կորեայում կդիտարկի որպես կաշառք` բոլոր անցանկալի հետևանքներով: Կրկնում եմ, այդ մի քանի լիցենզիայի գինը, այն էլ այդ ընկերության մասշտաբներով, գրոշներ է եղել, բայց … սա понимаешь ли եվրոպական չափանիշներ չեն, սա ասիական չափանիշներ են ու նվեր-մվեր, վերաբերմունք-մերաբերմունք, այդ հետամնաց ասիացիք (ֆու) չեն հասկանում:
Հերթական տխմարություն
Nov 5
“Շանթ”-ով լուրեր էի նայում: Դե հիմա ես էլ եմ մարդ, մեկ-մեկ սխալվում, նայում եմ, ո՞ւմ հետ չի պատահում, մանավանդ, որ անոնսում ասել էին, որ ցույց են տալու ռեպորտաժ խոզագրիպի հետ պայքարի առաջին գծից` Բագրատաշենի անցակետից ” իսկ ինձ էլ հետաքրքիր էր, թե յարաբ էտ ո՞նց են պայքարում: Ճիշտ է, ռեպորտաժից պարզ դարձավ, որ իրականում խոզագրիպի նկատմամբ “դիրքապահների” վերաբերմունքը բնորոշվում է “всем пох**” ռուսական արտահայտությամբ, բայց դե դա կարևոր չի: Այս, որ գրել եմ “հերթական տխմարություն”, դա ի նկատի չունեի, որովհետև խոզագրիպի նկատմամբ իմ վերաբերմունքը շատ չի տարբերվում “դիրքապահների” վերաբերմունքից:
Ուրեմն նայում եմ, մեկ էլ սկսեցին խոսել էս ավագ դպրոց-մպրոցից ու … ու ինչնա հետաքրքիր, ավագ դպրոցի անցնելը անցանք, բայց դու մի ասա՜ դասագրքեր այդ ավագ դպրոցի համար ∄, այսինքն` գոյություն չունեն: Բա տեսնես էս ո՞նց ստացվե՜ց: Կարողա՞ դասագրքերի ∃-յան անհրաժեշտ պայման է դրանց նախօրոք տպելը: Թո՛ւ հա՜, ո՞նց էինք է մոռացել: Լա՛վ, թող դասատուները ով ոնց կարողանումա, էս տարի յոլա գնա. լեկցիա-մեկցիա կարդա, 10-րդ դասարանի գրքերի վրայով 2-րդ անգամ անցնի, մինչև մի ճար անենք, բա հո՞ կակոյ-նիբուձ դասագրքերի համար սաղ ռեֆորմը կիսատ չի մնալու: Ռեֆորմ նաշը ֆսյո, ռեֆորմ, ռեֆորմ մինչև վերջ:
ԱՅՍՏԵՂ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՁԵՐ ՔՖՈՒՐԸ
Հ.Գ.
Հա, հետո, մի հատ էլ մաթեմատիկայի ուսուցչի հետ խոսեցին, սկսեց մի քիչ պատմել, թե ընդհանրապես ինչ դասագրքեր կան այսօր դպրոցում, թե ոնց են աքսիոմներն ու թեորեմները խառնած, բարդակ սարքած. հետաքրքիր կլիներ նայել այդ դասագրքերը:
Հ.Հ.Գ
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎՍ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՁԵՐ ՔՖՈՒՐԸ
Փինաչիություն-2
Jun 16
Ժամանակին գրել էի, որ Մայր Աթոռի կայքը փինաչիներն են սարքել: Լավ, ենթադրենք Մայր Աթոռում ժամանակակից չրթիկներից հեռու մարդիք են ու մի փինաչու են ռաստվել: Բա ի՞նչ ասենք ՎիվաՍելի մասին: Այնտե՞ղ էլ են ժամանակակից չրթիkներից հեռու: Ուրեմն մտնում ես http://vivacell.am ու անմիջապես բացվում է http://83.217.255.89/ ու դրանից հետո կայքում ուր էլ փորձես մտնել, IP հասցեով է լինելու : Ջան եմ ասել: Գումարած դրան կայքում հղումների կեսը չեն աշխատում: Ասենք ուզում ես իմանալ, թե “Ինչպես կարգավորել բջջային հեռախոսը”, որի հղումը սա է. http://vivacell.am/index.php?menu=1645&lng=1 : Սա չի աշխատում և սեղմելուց բացում է http://83.217.255.89/: Պետք է մատիցդ հոտ քաշես, ֆայմես, որ կարելի է “http://vivacell.am/index.php?menu=1645&lng=1”-ի փոխարեն փորձել գրել “http://83.217.255.89/index.php?menu=1645&lng=1”, որ աշխատի: Եթե խոսքը հեռահաղորդակցության ոլորտի ընկերության մասին չլիներ, կարելի էր էլի մի տեղ հասկանալ: Մի խոսքով, հուսամ, որ շուտով կուղղեն:
UPD.
Կարծես թե նորմալ է աշխատում արդեն: Գրելուս ընթացքում ուղղել են ամեն ինչ, բայց դե մինչ այդ մի քանի ժամ գլյուչտ էր անում: