Նկատված է, որ որոշ մարդիկ «քաղաքացիական հասարակություն» ասելով նկատի են ունենում բացառապես իրենց և իրենց սեղանակիցներին։

Իսկ ոչ սեղանակիցներն ու առավել ևս մատուցված ուտելիքները չսիրողները համարվում են անճաշակ, ոչ առաջադեմ և հետամնաց։ Եվ որպես այդպիսիների, նրանց մերժվում է անգամ իրավունքներ ունենալը։

Բնականաբար այդպիսի «քաղաքացիական հասարակությունները» շատ արագ ինքնամարգինալանում են՝ դառնալով մեժդուսաբոյչիկ։ Ու իրականում այդ երևույթին ավելի ճիշտ է անվանել քաղքենիական, ոչ թե քաղաքացիական հասարակություն։

Ինքնին հասկանալի է նաև, որ իրական քաղաքացիական հասարակության կերտման հետ այդ քաղքենիական հասարակությունը ոչ մի կապ չունի՝ բացի տերմինի հաշվին պարազիտանալուց։ Ավելին, քաղքենիական հասարակությունն անհամատեղելի է քաղաքացիականի հետ, քանի որ վերջինս ենթադրում է գիտակցված ու պատասխանատու ազատություն և ընտրություն մարդու կողմից, այլ ոչ թե ճաշակի կուլտիվացիա ու պարտադրում։

Հ.Գ.
Հա, ասեմ նաև, որ վերևում գրվածը քաղաքացիական հասարակության անունից չի գրված և ընդամենը գյուղացիական հասարակության ներկայացուցչիս անձնական դիտարկումների հանրագումարն է։

Պիտակներ. ,