Եթե ես ասեմ. «ես ներում եմ շնորհում ԱՄՆ-ում մահվան դատապարտված եսիմ ում, քանի որ Քրիստոս ասելա, որ պիտի ներել», դրան ո՞նց կարձագանքեն մարդիկ։ Բա չե՞ն ծիծաղի վրես։ Կծիծաղեն, տո բա աչքս էլ չեն հանի՞։ Որովհետև իմ ներում շնորհելուց էդ մահապարտը ոչ էլեկտրական աթոռից կփրկվի, ոչ էլ նույնիսկ, եթե իրա խիղճը տանջում էր իրա կատարած հանցանքից, էդ խիղճը կհանգստանա։ Նույն հաջողությամբ ես կարող էի ասենք Մեծ Բրիտանիայի անունից Ղազախստանին պատերազմ հայտարարել։
Առակս ի՞նչ կուսուցանե. ներելու համար, պիտի ներում շնորհելու իշխանություն և ուժ ունենալ։ Եթե քո թշնամու կյանքը կամ ապագան քո ձեռքում չի, ապա քո «քրիստոնեաբար» ներելը միայն ծիծաղ է առաջացնում և ուրիշ ոչինչ։ Քրիստոս կարող էր ներել, որովհետև ուժեղ էր ու ուներ ներում շնորհելու իշխանություն։ Այնպես որ, եթե ուզում ես թշնամուդ հետ քրիստոնեաբար վարվել, բարի եղիր նախ այնքան ուժեղ եղիր, որ ձեռք բերես իրեն ներելու իշխանություն, որովհետև քո ներել-չներելը միայն այնպիսի դեպքերում արժեք ունի, երբ օրինակ` թշնամիդ ծնկաչոք քեզնից կյանք է աղերսում։
Հ.Գ.
Չեմ սիրում Նժդեհից մեջբերումներ անել, որովհետև հիմա ամեն տեղից վեր կացողը ու նույնիսկ տեղից վեր կենալ չիմացողը դա է անում, բայց այս մի մեջբերումն անպայման անեմ։
Մի օր հայությունը պետք է ների թուրքերին, բայց ոչ թե նրանց առջև ծնկի իջած, այլ նրանց ծնկի իջեցրած։
Ի տարբերություն Քրիստոնեությունը մանկական Աստվածաշնչով ճանաչող ժամանակակից «մարդասերների» և «ինտելեկտուալների», Նժդեհը շատ լավ հասկանում էր և այն, թե ինչ է Քրիստոնեությունը, և այն, թե ինչ է նշանակում ներել։
Պիտակներ. Գարեգին Նժդեհ, Հայաստան, քրիստոնեություն