«Բլոգ» պիտակով գրառումները

Անտիսեմիտներին չեմ սիրում։ Չեմ սիրում ոչ թե էն բանի համար, որ հրեաներին եմ սիրում, տո հրեաների տիրու մերն էլ, մյուս ազգերի տիրու մերն էլ, չէ։ Չեմ սիրում, որովհետև էտ մարդիկ իրականում հրեային ընկալում են որպես իրանցից բարձր մեկին, որին իրանք երբեք չեն կարողանա հասնել։ Ու իրանք դրա համար են ատում։ Ատում են ու նաև վախենում. ատում են հրեայի բարձր էղնելը ու վախենում էտ բարձրությունից։ Հրեային որպես հավասար նայողը ատելու որևէ պատճառ ուղղակի չունի, իսկ հրեային վերևից նայողը շատ-շատ զզվի, բայց չի ատի։ Ասենք հա, գիտեմ, որ լիքը դեպքերում ատելության ուրիշ պատճառներ կարան էղնեն, խոսքի երևի լիքը արաբներ հրեաներին ատում են նենց, ոնց որ ասենք մենք ենք ատում թուրքերին, այսինքն` ուղղակի որպես թշնամի, բայց դե ես հիմա էթնոհոգեբանական վերլուծություն չեմ գրում, որ տենց խորանամ։

Ի դեպ, նույն պատճառով են մեզ ատում ադրբեջանցիներն ու վրացիները, որովհետև մեզ ընկալում են որպես իրենցից բարձր էակներ, չուտ լի նե կիսաաստվածներ ու ատում են էտ բարձրությունը։ Ու բոլորովին պատահական չի, որ ադրբեջանցիների ու վրացիների հայատյացությունը իր շատ-շատ դրսևորումներով էտքան նմանա «դասական» անտիսեմիտիզմին։

Պիտակներ. , ,

Արիական բազարներն աչքիս վերջացան, շնորհավոր։ Նրանց համար, ով որ կեսից կամ ընդհանրապես չի հետևել, հղում եմ դնում մի գեղեցիկ հատվածի վրա։

Պիտակներ.

Էս արիական բազարների ընթացքում (ստեղ ու ստեղ), Դավը երկու շատ կարևոր միտք հնչեցրեց, որոնք արժանի են, որպեսզի առանձին գրառում դառնան։ Իրականում շատ պարզ մտքեր են ու եսիմ ինչ հայտնագործություններ չեն, բայց քանի որ հայերի մեջ չափից դուրս շատ են իրականությունից իսպառ կտրվածներն ու զանազան փուչիկներին հավատացողները, ժամանակ առ ժամանակ այդ պարզ բաները հնչեցնելու կարիք կա։

Далее ” права на землю решаются не генетическими исследованиями, дорогой друг, а совсем другими вещами. Пора уже вылезти из этих фантазий. На дворе 21-й век, а рядом с нами живут совсем бесправные с вашей точки зрения соседи ” попробуйте их оттуда выселить и увидите, то начнет орать Весьмир.
Далее ” нашу историю и наши права никто не может отобрать тупыми постингами на форумах или сайтах. Пора это тоже понять. Займитесь лучше делом ” пишите хорошие качественные статьи на армянскую тематику и развивайте армнет.

Дорогие “арийцы”, очень вас прошу ” посмотрите на себя в зеркало, рассмотрите окружающих вас армян ” Ближний (Передний) Восток ” это не оскорбление, не нужно так комплексовать ” это колыбель всей человеческой цивилизации, а Армянское Нагорье ” лучшее в нем место.

Պիտակներ. ,

Profile, Dashboard, Theme, Plugin, Visual, Backup, Widget բառերի հաջող թարգմանություններ կարո՞ղ եք առաջարկել:

Թարմացում 1.

“Այս բառը պետք չի թարգմանել, պետք է հենց այդպես օգտագործել” պատասխանն էլ է տարբերակ:

Թարմացում 2.

Մի բառ էլ -reset ” միգուցե զրոյացու՞մ կամ վերադրու՞մ:

Պիտակներ. ,

Ընկերներս երևի արդեն գիտեն, որ ես սիրում եմ մառազմներ հավաքել ու հատկապես նեոհեթանոսական մառազմներ: Ահա ևս մի հիասքանչ նմուշ: Գիրքն ամբողջությամբ ” “Православная арифметика”, գնահատեք: Ու թող “православный” բառը ձեզ չշփոթեցնի:

Պիտակներ. ,

Վերջին թարմացումից հետո FileZilla ծրագիրն ինձ հաճելի անակնկալ մատուցեց:

Պիտակներ. ,

“7 օր”-ն արդեն բավական տևական ժամանակ է, որ կայուն, ես կասեի մոնոտոն նվազող ձևով ընկնում է պլինտուզից ցած, ընդ որում պլինտուզը, հետ նայելու դեպքում երևի արդեն չի էլ երևում: Համեմատելու դեպքում նույնիսկ “Չորրորդ իշխանությունը” ժուռնալիստիկայի ու օբյեկտիվության էտալոն կարելի կլինի համարել: Ա կակ խառաշով վսյո նաչինալըս:

Պիտակներ. ,

Ընկերներիցս մեկը խնդրեց այս կայքը գովազդել. mementomortis.com: Ինչքան հասկանում եմ, այնտեղ մարդիկ իրենց մահացած հարազատների “վիտուալ գերեզմանը” կարող են դնել և ասենք հիշատակի օրերին “այցելել”, եթե հեռավորության պատճառով չեն կարող դա անել իրականում: Չգիտեմ որքանով օգտակար կարող է լինել, բայց դե. մապեդ նե մոյ:

Պիտակներ.

Էս ի՞նչ կիլդիմա

Բան չեմ հասկանում: Մոտ մի շաբաթ առաջ համացանցով մեկ տարածվեց “Կիլդիմ” կոչվող մուլտֆիլմից երկու հատված: Ես էլ էի մոտս դրել: Այն ժամանակ, մուլտֆիլմի մյուս մասերը փնտրելիս, ես իմացա, որ մուլտֆիլմը նկարում է “Ռոբերտ Սահակյանց” ստուդիան. http://www.armtimes.com/en/node/18685 (հոդվածը տպվել է 2010 թվականի հոկտեմբերի 23-ին): Հոդվածից նաև իմանում ենք, որ նախագիծն ունի հովանավոր` “ՄԱՊ” ընկերությունը և որ Յութուբում կա անոնս (ի դեպ, այդ անոնսը, որը դեռ մի երկու օր առաջ կար, հիմա չեմ կարողանում գտնել ” այն իրենից ներկայացնում էր մուլտֆիլմի սկիզբը, երբ ադրբեջանցին ինքն իրեն պայթեցնում է):

Անցնենք առաջ: Այսօր նկատում եմ, որ իմ մոտ դրված հատվածների վերնագրերում հայտնվել է հղում killdim.com կայքի վրա: Այդ վիդեոները դնելու պահին նման բան չկար: Եվ ընդհանրապես, վերջին շաբաթում Յութուբում հայտնվել են մուլտֆիլմերի մի քանի կրկնօրինակներ և բոլորում կա հղում այդ կայքի վրա: Կայքից այցելուն իմանում է, որ մուլտֆիլմը նկարում է “Kill Dim Production” (կտո վսե էտի լյուդի?), բայց իրենք ունեն ֆինանսական խնդիրներ և դրա համար պետք է իրենց օգնենք: Ի դեպ, կայքը գրանցվել է հունվարի 20-ին: Մի քիչ էլ եմ փնտրում և հանդիպում եմ հետևյալին. http://www.bravo.am/news/“kill-dim”/ : Բռավո.ամ-ին տված հարցազրույցում հեղինակները (՞) հրաժարվում են բացահայտել իրենց ով լինելը.

Մենք ցանկանում ենք ստվերում մնալ, որպեսզի հանգիստ շարունակենք մեր «սեւ» պայծառ գործը : Ինչ տարբերություն, թե ովքեր են հեղինակները, կարեւորը, որ նման աշխատանք է իրականացվում»,- պատմում են հեղինակները:

Ես փորձեցի նաև “Ռոբերտ Սահակյանց” ստուդիայի կայքում որևէ տեղեկություն գտնել, բայց այնտեղ ոչինչ չկար:

Մի խոսքով, ինչի՞ է այս ամենը նման:

Պիտակներ. ,

Հելփ/Хелп

Յութուբից ջնջված վիդեոները գտնելու որևէ հնար կա՞:

Есть ли способ найти удаленные из Youtube видео?

Պիտակներ.